Արցախյան ազատագրական պատերազմը Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի հետևանքով ծագած զինված հակամարտությունն է 1988–1994 թվականներին։ Կոչվում է նաև Արցախյան ազատագրական պատերազմ 1988-1994 կամ արցախա-ադրբեջանական զինված հակամարտություն։ 1988 թվականից մինչև 1991 թվականի ապրիլի 30-ը կրել է հիմնականում տեղային բնույթ և դրսևորվել համապարփակ շրջափակման, պետական ու անհատական ունեցվածքի ավարառության, բերքի և ցանքատարածությունների փչացման կամ բերքահավաքին խոչընդոտելու, հայկական բնակավայրերի, մերձակա օժանդակ տնտեսությունների ու արտադրական ձեռնարկությունների վրա ավազակային հարձակումների և հակաօրինական այլ գործողությունների տեսքով։
Показаны сообщения с ярлыком Պատմություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Պատմություն. Показать все сообщения
среда, 2 декабря 2020 г.
среда, 25 ноября 2020 г.
Լեռնային Ղարաբաղի հանրապետություն
Հայաստանի կողմից հայտարարություն արվեց, որ Արցախը Հայաստան է, սակայն այդպիսի հայտարարությունները հիմա Հայաստանին այդքան էլ հարկավոր չեն։ Դրա մասին հայտարարեց Ռուսաստանի արտգործ նախարար Լավրովը։ Անշուշտ Արցախը Հայաստան է, սակայն փաստացի Արցախը չի գտնվում Հայաստանի կազմի մեջ։ Այդ հայտարարությանը Ալիևը պատասխանեց, ասելով որ Արցախը Ադրբեջան է։ Բայց, քանի որ Արցախը Հայաստանի կազմում չէ, այդ իսկ պատճառով այդպիսի հայտարարություններ մեզ հարկավոր չեն։
вторник, 17 ноября 2020 г.
ՀՀ անկախ պետականության կայացման գործընթաց
Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը դրվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանի ընդունած` Հայաստանի անկախության մասին հռչակագրով։ Հռչակագիրը, որ կարևոր իրավական փաստաթուղթ էր բաղկացած էր 12 կետից: ՀԽՍՀ-ն վերանվանվում է Հայասանի Հանրապետություն, կրճատ՝ Հայաստան։ Այն կունենա իր զինանշանը, դրոշը և օրհներգը։ Հայաստանը ինքնիշխան պետություն է և այսստեղ կգործեն միայն Հայաստանի հանրապետության օրենքները։ Հայաստանի հանրապետությունը ինքը պետք է որոոշի իր քաղաքացիների ծառայության կարգը։
понедельник, 9 ноября 2020 г.
Հայաստանի անկախացման գործընթացը
Հայաստանի անկախության ուղին
Անկախ պետականության հաստատումը կամ վերականգնումը ամեն մի ժողովրդի բաղձալի ցանկությունն է, երազանքը: Հայ ժողովուրդը իր բազմադարյա պատմության ընթացքում բազմիցս կորցրել ու վերականգնել է իր պետականությունը: Այդպես եղավ նաև 20-րդ դարավերջին, երբ ստեղծվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությունը: Այն ոչ միայն ստեղծվեց Հայաստանի Առաջին (1918-1920) և Երկրորդ (1920-1991) Հանրապետությունների հիմքի վրա, այլև դարձավ նրանց ժառանգորդն ու իրավահաջորդը: Գոյատևելով շուրջ 2.5 տարի` Հայաստանի Առաջին Հանրապետությունը դրեց նորագույն շրջանի հայոց պետականության հիմքերը` փաստորեն ապահովելով նրա՝ թեկուզ և անկատար տեսքով գոյությունը՝ ի դեմս Խորհրդային Հայաստանի:
понедельник, 19 октября 2020 г.
Արցախյան շարժում
1985-ի մարտին ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար է ընտրվել Միխայիլ Գորբաչովը (1990-91-ին’ ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը)’ «վերակառուցում» կոչված քաղաքականության «ճարտարապետը»: Այդ քաղաքականությունն ընդունվել է ԽՄԿԿ ԿԿ ապրիլյան պլենումում (1985) և հաստատվել կուսակցության 27-րդ համագումարի (1986) որոշումներով: Խնդիր է դրվել վերափոխությունների միջոցով արագացնել երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը, կատարել քաղաքական համակարգի բարեփոխում:
понедельник, 12 октября 2020 г.
Հայկական դիվիզիաներ
Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազարի, որից 300 հազարը Հայաստանից էին, մյուսները միութենական մյուս հանրապետություններից։ 200 հազար մարտիկներ ու սպաներ զոհվեցին խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար։Հայրենական պատերազմի հայ մասնակիցների զգալի մասը կենտրոնացած էր հայկական ազգային 6 դիվիզիաներում։ Առաջինը 76-րդ հրաձգային դիվիզիան էր, որը գոյություն ուներ 1922թ.։ 1941–1942թթ. կազմավորվեցին 408-րդ, 409-րդ, 89-րդ, 390-րդ (Կերչի թերակղզում) և 261-րդ հրաձգային դիվիզիաները։
понедельник, 21 сентября 2020 г.
Նոր տնտեսական քաղաքականությունը (Նէպ)
Քաղաքացիական կռիվների ավարտից հետո Խորհրդային Հայաստանը պարտավորվածություն ունեցավ քայքայված տնտեսությունը վերականգնելու համար։ Դրան ծառայելու եկավ Նոր տնտեսական քաղաքականությունը ՝ <<Նէպ>>։ Այն իրականացվել էր Ռուսաստանում 1921 թ-ին, այն բանից հետո, երբ ռազմական կոմունիզմի քաղաքականությունը ճգնաժամային իրադրություն էր ստեղծել ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական բնագավառներում։ Նէպ-ով հնարավորություն, նյութական խթաններ էին ստեղծվում շուկայական հարաբերությունների հիման վրա տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու համար։ Շուկայի միջոցով աշխուժանալու էին ապրանքադրամական հարաբերությունները արդյունաբերության ու գյուղատնտեսության՝ քաղաքի ու գյուղի միջև։ Հայաստանում Նէպ-ին անցումը տեղի ունեցավ աստիճանաբար։ 1921թ. գարնանը և ամռանն ընդունվեցին մի շարք դեկրետներ, իսկ հունիսին ընդունվեց որոշում պարենհարկի մասին։
Սոցիալիստական հասարակություն
Ամենասկզբում սոցիալիզմն ուներ արմատական, հեղափոխական բնույթ՝ հետապնդելով շուկայական հարաբերությունների վրա հիմնված կապիտալիստական տնտեսական համակարգի վերացման և այն ընդհանուր սեփականության վրա հիմնված սոցիալիստական անդասակարգ հասարակարգով փոխարինելու։ Սոցիալիզմը քաղաքական գաղափարախոսություն է, որը ենթադրում է համայնավարության և հանրային սեփականության հռչակման միջոցով հասնել սոցիալական արդարության, հավասարության և աշխատավորի ազատագրման։ Սոցիալիզմին բնորոշում և այլ գաղափարախոսություններից առաձնացնում են հետևյալ փոխկապված գաղափարներն ու արժեքները: Համայնքը` հասարակությունը կենտրոնական դերակատարում ունի սոցիալիստական գաղափարախոսության համար՝ թե՛ տնտեսական, թե՛ գաղափարախոսական իմաստներով։
вторник, 31 марта 2020 г.
Քեմալական շարժում
Այս հեղափոխության արդյունքում ձևավորվել է Թուրքիաի հանրապետությունը: Առաջին համաշխարհային պատերազմի թուքիաի պարտությունը մի շարք ժողովուրդների՝ հույներին, հայերին, արաբներին հնարավորություն էր տալիս դուրս գալ թուրքիաի տիրապետության տակից և ստեղծել իրենց անկախ պետությունը՝ իրենց պատմական տարածքներում: Ճնշված ժողովուրդների ազատագրական շարժման դեմ է հանդես գալիս թուրքական ազգայնամոլ բուրժուազիան՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ։ Քեմալկական շարժումը հետապնդում էր երկու նպատակ՝ պահպանել թուրքական լայնածավալ պետությունը և պայքարել թուրքական ծավալապաշտությանը խոչընդոտող հայերի, հույների, արաբների անկախ պետությունների ստեղծման դեմ։ Այդ պայքարում Քեմալական շարժումը չշրջանցեց նաև ցեղասպանությունից՝ արևելյան Հայաստանում և Կիլիկիայում կոտորելով հայերին, Փոքր Ասիայի արևմուտքում՝ հույներին և հայերին, Արևմտյան Հայաստանում՝ քրդերին:
Подписаться на:
Сообщения (Atom)