Պատմություն

Քեմալական շարժում

Այս հեղափոխության արդյունքում ձևավորվել է Թուրքիաի հանրապետությունը: Առաջին համաշխարհային պատերազմի թուքիաի պարտությունը մի շարք ժողովուրդների՝ հույներին, հայերին, արաբներին հնարավորություն էր տալիս դուրս գալ թուրքիաի տիրապետության տակից և ստեղծել իրենց անկախ պետությունը՝ իրենց պատմական տարածքներում: Ճնշված ժողովուրդների ազատագրական շարժման դեմ է հանդես գալիս թուրքական ազգայնամոլ բուրժուազիան՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ։ Քեմալկական շարժումը հետապնդում էր երկու նպատակ՝ պահպանել թուրքական լայնածավալ պետությունը և պայքարել թուրքական ծավալապաշտությանը խոչընդոտող հայերի, հույների, արաբների անկախ պետությունների ստեղծման դեմ։ Այդ պայքարում Քեմալական շարժումը չշրջանցեց նաև ցեղասպանությունից՝ արևելյան Հայաստանում և Կիլիկիայում կոտորելով հայերին, Փոքր Ասիայի արևմուտքում՝ հույներին և հայերին, Արևմտյան Հայաստանում՝ քրդերին:
Այսպիսով քեմալականները համարվեցին սուլթանական և երիտթուրքական քաղաքականության շարունակողները, քանի որ իրենց ամբողջականությունը պահպանելու համար շարունակեցին ցեղասպանությունը և չթողեցին ճնշված ազգերին կազմել իրենց պետությունները իրենց սեփական պատմական հողերի վրա:

1921 թվականին Ֆրանսիան անջատ հաշտություն է կնքում Թուրքիայի հետ, որով հրաժարվում է քեմալականների դեմ պայքարից, հեռացնում է զորքերը Կիլիկիայից՝ թուրքական զորքերին հայկական նոր կոտորածների հնարավորություն տալով։ Ֆրանսիայի քաղաքականությունը Արևմտյան Հայաստանի նկատմամբ և ամբողջությամբ հայկական հարցում կանխորոշվում էր Թուրքիայի գործերում ֆրանսիացի մոնոպոլիստների և դրամատերերի հատուկ շահագրգռվածությամբ։ Օսմանյան պարտքի մոտ 62%-ը, կայսրության ծխախոտի ձեռնարկությունների կապիտալի կեսը բաժին էին ընկնում Ֆրանսիային։ Այդ պատճառով էլ Ֆրանսիան շահագրգռված չէր Թուրքիայի անդամահատմամբ և թուրքական լծից Արևմտյան Հայաստանի ազատագրմամբ. 

1916-ի Սայքս-Պիկոյի համաձայնագրով Կիլիկիան մտավ Ֆրանսիայի ազդեցության գոտու մեջ: Պատերազմից հետո ֆրանսիական զորքերը գրավեցին Կիլիկիան։ Ֆրանսիացիները ցեղասպանությունից ողջ մնացած հայերին կոչ արեցին վերադառնալ իրենց հայրենի տները։ Բայց Ֆրանսիայի նյութական շահերը կրկին վճռորոշ եղան, և ֆրանսիական դիվանագետները միջազգային կոնֆերանսներում սկսեցին անցկացնել իրենց ուրույն գիծը՝ անջատ համաձայնություններ ձեռք բերելով Թուրքիայի հետ։ Արդեն 1919 թ-ի դեկտ. (Անգլիայից գաղտնի) Սիրիայի և Կիլիկիայի ֆրանս. գերագույն կոմիսար Ժորժ Պիկոյի և Ա. Քեմալի բանակցությունների հետևանքով մշակվեց համաձայնագրի նախագիծ, որով Ֆրանսիան Թուրքիային էր վերադարձնում Կիլիկիան և երաշխավորում նրա անբաժանելիությունը (ի հակակշիռ Անգլիայի, Իտալիայի և Հունաստանի)։ Դաշնակից տերությունների Սան Ռեմոյի կոնֆերանսում (1920), որտեղ որոշվում էր Օսմանյան կայսրության մեջ մտնող տարածքների վերջնական բաժանման հարցը. Ֆրանսիայի ներկայացուցիչները ճամարտակում էին հայերի հանդեպ սոսկ «դաշնակիցների բարոյական պատասխանատվության» մասին։ Պրեմիեր մինիստր Ա. Միլյերանն ու արտգործնախարար Բերտելոն ժխտեցին Կիլիկիայի քրիստոնյաներին սպասվող ջարդերի մասին լուրերը։ Սակայն Կիլիկիայի հետագա իրադարձությունները հիրավի ողբերգական եղան հայերի համար։ Ֆրանսիայի հաջորդ քայլը, ի վնաս Կիլիկիայի հայերի անվտանգության, Անկարայի կառավարության հետ 1920 թ-ի մայիսի 28-ի զինադադարի ստորագրումն էր, որը Մ. Քեմալը գնահատեց որպես ֆրանսիացիների՝ Ադանայի նահանգից հեռանալու պատրաստականություն։ Ֆրանսիայի այդ նոր զիջումը խրախուսեց թուրք, ազգայնական ուժերին՝ վերսկսելու թշնամական գործողությունները Կիլիկիայի հայ բնակչության դեմ։                                     

                                      Խոշոր համաճարակներ

Բծավոր տիֆի վարակման ուղղիներ


Վարակի աղբյուրը բծավոր տիֆով հիվանդ մարդն է։ Հարուցչի փոխանցողը ոջիլն է (նաև հագուստի), որը վարակվում է հիվանդ մարդու արյունը ծծելով։ Առողջ մարդու արյունը ծծելու ընթացքում ոջիլների արտաթորանքի հետ արտազատվում են մեծ քանակությամբ ռիկետսիաներ, որոնք, կծած տեղը քորելիս թափանցում են արյան մեջ և տարածվում են ամբողջ օրգանիզմում, թափանցում տարբեր օրգաններ։
Արյան մեջ հարուցիչները ոչնչանում են՝ արտազատելով թունավոր նյութ՝ էնդոտոքսին, որն ախտահարում է անոթները և օրգանիզմի վրա ունենում թունավոր ազդեցություն։ Բծավոր տիֆի գաղտնի շրջանը 5-25 օր է։ Հիվանդությունն սկսվում է ուժեղ, սեղմող գլխացավով, հիմնականում՝ քունքային շրջանում։ Հիվանդը կորցնում է ախորժակը։ Դողին հաջորդում է ջերմության աստիճանաբար բարձրացումը, որը 4-5-րդ օրը հասնում է 39-40 °C-ի։ Միայն 20-րդ դարում այդ հիվանդությունից մահացել է 1 միլիոն մարդ:

Խոլերա

Տարիներ առաջ խոլերայից 40 միլիոն մարդ մահացավ:Գաղտնի շրջանը 2-6 օր է, հիվանդության ժամանակ նկատվում են ընդհանուր թուլություն, գլխացավ, ախորժակի խանգարում, մաշկի չորություն, կայծակընթաց խոլերիայի ժամանակ ջերմությունը լինում է 38-40 °C, իսկ ալհիդային ձևի ժամանակ ջերմությունը լինում է նորմայից ցածր։Նկատվում են ցնցումներ, դեմքը գունատ, ծերուկի դեմքի նման։ Խոլերայի առաջին դեպքն եղել է Հնդկաստանում։ 

Իսպանական գրիպ

Իսպանական գրիպը մարդկության պատմության ամենամաշտաբային համաճարակն է եղել, որը միլիոնավոր մարդու կյանք է խլել։ Իսպանական գրիպը համարում են մարդկության ողջ պատմության ամենազանգվածային համաճարակն ու մահացու աղետը։ Դրանով վարակվել է շուրջ 550 միլիոն մարդ՝ այդ ժամանակվա բնակչության մոտ 30%-ը, և մահացել է 41 միլիոն մարդ։ 1918-1919 թթ. աշխարհում թափառող համաճարակը սկսվել է Առաջին համաշխարհային պատերամի վերջին ամիսներին և մահացածների թվով գերազանցել պատերամի կորուստներին։
Խուսափել վիրուսներից
Իմ կարծիքով վիրուսներից պաշտպանվելու համար կարևորը պետք է պահպանել հիգենայի կանոները։ Չզբաղվել ինքնաբուժմամբ և դիմել բժշկին։ Եթե երկրում տարածված է վիրուսը պետք է զերծ մնալ մարդկանց հետ հաճախակի շփումներից։ Վիտամինները նույնպես իրենց դերն ունեն վիրուսից պաշտպանվելու ժամանակ։ Եթե օրգանիզմում կան վիտամիններ օրգանիզմը լավ կպայքարի վիրուսների դեմ և հավանականությունը քիչ կլինի վարաքվելու, վարաքվելու դեպքում օրգանիզմը ավելի հեշտ կհաղթահարի այն։   

                                      Սևրի հաշտության պայմանագիր


Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ. օգոստոսի 10-ին, Սևրում (Փարիզի մոտ), Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ. առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, Խորվաթների և Սլովենների թագավորություն, Հեջազ միջև:

Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ա. Ահարոնյանը: Ա. Ահարոնյանը և արևմտահայության ներկայացուցիչ Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր փոքրամասնությունների իրավունքների, դիվանագիտական և առևտրային հարաբերությունների վերաբերյալ: Միջագգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիրը ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից:Սևրի հաշտության պայմանագրի «Հայաստան» բաժինն ընդգրկում էր 88-93-րդ հոդվածները: Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես «ազատ ու անկախ պետություն»: Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և բոլոր առաջարկները Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ (տե՛ս Վիլսոնի իրավարարական պայմանակարգ): Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով: Եթե այդ պետություններին չհաջողվեր համաձայնության գալ, ապա գլխավոր դաշնակից տերությունները խնդիրը պետք է լուծեին հատուկ հանձնաժողովի օգնությամբ՝ տեղում: Սևրի հաշտության պայմանագրի համապատասխան հոդվածները թույլատրում էին բնակչության կամավոր փոխանակում, տասնութից բարձր տարիք ունեցող անձինք կարող էին քաղաքացիություն ընտրել տարածաշրջանի մի այլ երկրում՝ համապատասխան իրենց ազգության կամ կրոնական պատկանելության, որտեղ նրանք մեծամասնություն էին կազմում: Այդ մարդիկ պահպանում էին իրենց իրավունքը անշարժ գույքի նկատմամբ, բայց պարտավորվում էին մեկ տարվա ընթացքում իրենց շարժական գույքը փոխադրել այն երկիր, որն ընտրել էին: Անօրինական էր հայտարարվում լքյալ գույքի մասին օսմանյան կառավարության 1915 թ. օրենքը: Թուրքիայում մնացող փոքրամասնությունների պաշտպանությունը, կյանքը, ազատությունն ու հավասարությունը օրենքի առաջ պետք է ապահովվեր կառավարության կողմից. «Պատերազմի ժամանակ Թուրքիայում մարդկանց նկատմամբ կատարված վայրագությունների պատճառած չարիքն առավելագույն չափով քավելու համար օսմանյան կառավարությունը պարտավորվում է իր և Օսմանյան իշխանությունների կողմից ցույց տալ ամեն տեսակ աջակցություն՝ 1914 թ. նոյեմբերի 1-ից հետո անհետացած, առևանգված, ներկալված և ազատազրկված ամեն ռասայի և ամեն կրոնի մարդկանց որոնելու և ազատելու համար»:Սևրի հաշտության պայմանագիրը կարող էր նպաստել Հայկական հարցի լուծմանը և հայ ժողովրդին տրամադրել նրա ազգային համախմբման համար բավարար տարածք: (Տե՛ս Հայաստանը ըստ Սևրի պայմանագրի)Սակայն Սևրի հաշտության պայմանագիրը մնաց թղթի վրա: Այն չվավերացրեց նույնիսկ սուլթանական կառավարությունը: Քեմալականները դիմեցին դրա հաստատումը կանխող բոլոր միջոցներին և որպես առաջին քայլ նոր արշավանք սկսեցին Հայաստանի Հանրապետության դեմ՝ այն ոչնչացնելու մտադրությամբ: Հաջորդ տարվա ընթացքում քեմալականները, օգտվելով միջազգային նոր իրադրությունից, որը ստեղծվել էր Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի մերձեցման հետևանքով, հասան Սևրի հաշտության պայմանագրի վերանայմանը և, փաստորեն, նրա վերացմանը:Դաշնակիցները ճանաչեցին Մ. Քեմալի Անկարայի կառավարությունը և նրա իրավունքը Արևելյան Թրակիայի, Իզմիրի, Կիլիկիայի նկատմամբ, բոլոր այն տարածքների նկատմամբ, որոնք անցել էին Հայաստանին Սևրի հաշտության պայմանագրով: Ավելին, նրանք ճանաչեցին Թուրքիայի նոր սահմանները, որոնք ընգրկում էին Արևելյան Հայաստանի նախկին շրջանները՝ Կարսը, Արդահանը, Սուրմալուն: Դա Թուրքիայի լիակատար հաղթանակն էր: Պատմական Հայաստանի մի փոքրիկ մասը շարունակեց գոյություն ունենալ՝ որպես Խորհրդային Հայաստան, բայց հայերի մեծ մասը մնաց ցրված ի սփյուռս աշխարհի: Սևրի հաշտության պայմանագիրը այսօր էլ մնում է որպես մի հուշագիր Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին:

                               Հայ-վրացական հարաբերություններ

Հայ-վրացական հարաբերությունները, պաշտոնական հարաբերություններ երկու հարևան երկրների՝ Հայաստանի և Վրաստանի   միջև։ Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 17-ին։ Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի և Հայաստանի միջև կնքված են ավելի քան 80 պայմանագրեր, այդուհանդերձ երկրների միջև հարաբերությունները միանշանակ չեն։ Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին և ունի լարված հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Վրաստանը ունի լարված հարաբերություններ Ռուսաստանի հետ և սերտ համագործակցում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Վրաստանը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ Դոնբասի ճգնաժամի հետ կապված։ Վրաստանը և Հայաստանը հնում մեկ պետության կազմում են եղել: 13-րդ դարում, մինչ մոնղոլական արշավանքները, ժամանակակից Հայաստանի մեծ մասը կախվածության մեջ է եղել Վրաց թագավորությունից: Հետագայում հայկական և վրացական հողերը եղել են Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի կազմում, իսկ 19-րդ դարում Վրաստանը և Հայաստանը անցան Ռուսական կայսրության կազմը: 20-րդ դարում Վրաստանը և Հայաստանը անցել են ԽՍՀՄ կազմը: Երկու հանրապետություններն էլ մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմին: Վերակառուցման ժամանակ Հայաստանը և Վրաստանը պայքարել են ԽՍՀՄ կազմից դուրս գալու համար՝ Մերձբալթյան երկրների հետ միասին և նույնիսկ հրաժարվել են ԽՍՀՄ պահպանման հանրաքվե անցկացնել:Երկկողմ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 17-ին, իսկ 2001 թվականի հոկտեմբերին երկու երկրների միջև կնքվել է «Բարեկամության, համագործակցության և փոխօգնության» պայմանագիրը: Վրաստանը տնտեսական ամուր կապեր ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնց հետ ՀՀ-ն չունի դիվանագիտական հարաբերություններ: Պաշտոնական Երևանը դաշնակցական կապեր ունի Ռուսաստանի հետ, որի հետ պաշտոնական Թբիլիսին դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները: Այդուհանդերձ, քանի որ ՀՀ սահմանները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, Վրաստանը կարևոր դեր ունի ՀՀ տնտեսության համար՝ արտահանման և ներկրման տեսանկյունից: ՀՀ-ի և Վրաստանի միջև գործում է երկաթգիծ, որը իրար է կապում երկու երկրների մայրաքաղաքները: 2009 թվականին վրացական ապրանքների ներկրմամբ ՀՀ-ն զբաղեցնում է 4-րդ տեղը՝ սպառելով վրացական արտահանվող ապրանքների 7.9%-ը: ՀՀ-ն Վրաստան է արտահանում էլեկտրաէներգիա:Վրաստանում բնակվում են մոտ 250 000 հայեր, ովքեր հիմնականում բնակվում են հայկական պատմական Ջավախքում: Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան վերապահորեն էր մոտենում Վիրահայոց համայնքին, իսկ 1990 թվականին նույնիսկ հայտարարել է, որ «Վրաստանում բնակվող հայերը և ադրբեջանցիները վտանգ են ներկայացնում վրաց ազգի համար և նրանց մեծամասնությունը թշնամիներ են»: Գամսախուրդիայի մահից հետո, վրացական նոր իշխանությունները հայերին ավելի բարյացակամորեն են վերաբերել: Եվ Հայաստանում, և Վրաստանում պետական բյուջեի հաշվին տպագրվում է «Վրաստան» թերթը: Թերթում տպագրվում են հասարակական- քաղաքական բնույթի իրադարձություններ: «Վրաստան» թերթը նախատեսված է ինչպես Վրաստանում բնակվող հայերի, այնպես էլ Հայաստանում բնակվող վրացիների համար: ՀՀ-ում ազգային փոքրամասնությունները թիվը շատ քիչ է: Մեր երկրում բնակվում են մի քանի հարյուր վրացիներ: Համայնքն այդքան էլ զարգացած չէ:

                                           Բաթումի Պայմանագիր

1918թ. ապրիլին Տրապիզոնում ընդհատված թուրք-անդրկովկասյան բանակցությունները մայիսի սկզբներին վերսկսվեցին Բաթումում։ Թուրքերն, արբեցած իրենց ռազմական հաջողություններով, ավելի թալանիչ պայմաններ ներկայացրին։ Նրանք մայիսի 26-ին վերջնագիր տվեցին անդրկովկասյան պատվիրակությանը։ Բայց քանի որ հենց նույն օրը Անդրկովկասյան Հանրապետությունը կազմալուծվեց, ուստի նորահռչակ հանրապետություններից յուրաքանչյուրն ինքը պետք է լուծեր Թուրքիայի հետ պատերազմի և խաղաղության հարցը։ Հենց Հայաստանի անկախության հռչակման օրը՝ մայիսի 28-ին, Հայոց Ազգային խորհուրդը որոշեց նոր պատվիրակություն ուղարկել Բաթում և հաշտություն կնքել թուրքերի հետ։ Նորանկախ Հայաստանի պատվիրակությունը գլխավորեց Ալ. Խատիսյանը։ Չնայած Մայիսյան հերոսամարտերին, այդուհանդերձ, մահացու վտանգը արևելահայության գլխից լիովին չէր վերացել։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ էր հաշտություն կնքել և փոքր-ինչ դադար առնել։ Մայիսի վերջին սկսվեցին հայ-թուրքական բանակցությունները։ Հունիսի 4-ին կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և Օսմանյան թուրքիայի միջև։ Պայմանները չափազանց ծանր էին Հայաստանի համար։ Կնքված պայմանագրով հայ-թուրքական սահմանագիծը այնպես էր տարվում, որ երկիրը մասնատվում և չնչին տարածք էր թողնվում Հայաստանին։ Պայմանագրի համաձայն Հայաստանը ունենալու էր սահմանափակ թվով զորք։ Երկաթուղիների վերահսկողությունն անցնելու էր թուրքիային, որպեսզի կարողանա Հայաստանի վրայով զորք տեղափոխել Ադրբեջան։ Դրա նպատակն էր խորտակել Ստ. Շահումյանի գլխավորած Բաքվի կոմունան և տիրանալ Բաքվի նավթին։ Դրանից զատ Հայաստանը պարտավորվում էր կազմալուծել հայկական ազգային անկանոն զորախմբերը և այլն։ Այսպիսով, Բաթումի պայմանագրով թուրքիային էր անցնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի զգալի մասը՝ Կարսի մարզը և շուրջ 5 գավառ։ Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությանը փաստորեն մնում էր ընդամենը 12 հազ. քառ. կմ տարածք, որն ընդգրկում էր Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը։ Այս կապակցությամբ տեղին է հիշել գերմանացի մի դիվանագետի արտահայտած հետևյալ պատկերավոր խոսքերը. «Թուրքերը հայերին տեղ տվեցին Սևանում լողանալու համար, բայց դուրս գալու՝ չորանալու համար տեղ չտվեցին»։ Ընդհանուր հաշվով Թուրքիան Արևելյան Հայաստանից խլում էր 28 հազ. քառ. կմ տարածք։ Բայց մյուս կողմից, ճակատագրի հետևանքով, սա անկախ Հայաստանի առաջին միջազգային փաստաթուղթն է, որով թուրքիան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Ալ. Խատիսյանը, ամփոփելով հայ-թուրքական բանակցությունների արդյունքները, իր ուղարկած նամակում գրում էր. «Մենք կբերենք վատ հաշտության պայմանագիր, բայց կբերենք նաև անկախ Հայաստան, տուն, բույն, որտեղ կռվում է ժողովրդական միտքը։ Այս բոլորը կկապի, կմիավորի, կբարձրացնի ոգին, իսկ դա կարևոր է։ Ես հավատում եմ մեր պետությանը»։ Բաթումի պայմանագիրը, որը չի վավերացվել ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ թուրքիայի կառավարությունների կողմից, իր ուժը պահպանեց մինչև համաշխարհային պատերազմի ավարտը՝ 1918թ. նոյեմբերը։

                                         Սարդարապատի ճակատամարտ


Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թվականին մայիսի 21-29-ին, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև` Սարդարապատ կայարանի շրջակայքում: Ռուսաստանում 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուս զորքերը հետ քաշվեցին Արևմտյան Հայաստանից՝ մերկացնելով Կովկասյան ճակատը: Օգտվելով դրանից՝ թուրքական կառավարությունը ծրագրեց ոչ միայն վերազավթել Արևմտյան Հայաստանը, այլև նվաճել Արևելյան Հայաստանն ու ամբողջ Անդրկովկասը: Խախտելով Անդրկովկասյան կոմիսարիատի հետ կնքած Երզնկայի զինադադարը՝  (կնքվել էր 1917-թվականի դեկտեմբերի 5-ին) թուրք զորքերը 1918-ի փետրվարի 10-ին անցան հարձակման և շնորհիվ գերակշիռ ուժերի վերանվաճեցին Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը, մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը:
Կովկասյան ճակատում գործող Հայկական կորպուսը (հրամանատար՝  գեներալ
Նազարբեկյան), որը կազմված էր 3 դիվիզիայից, մարտերով հետ քաշվեց՝ ապահովելով նաև տասնյակ հազարավոր արևմտահայ գաղթականների անվտանգությունը:
 Ալեքսանդրապոլը գրավելուց հետո թուրքական մի զորաբանակ արշավեց դեպի Ղարաքիլիսա, մյուսը Յաղուբ Շևքի փաշայի գլխավորությամբ մայիսի 21-ին հարձակվեց Սարդարապատի ուղղությամբ՝ Երևան ներխուժելու նպատակով: Թուրքական այդ զորախմբի կազմում էին հարվածային և սակրավորների մեկական գումարտակներ, հեծյալ գունդ, 1500 քուրդ հեծյալներ, հրետանային մարտկոց (40 հրանոթ):  
Հարձակվող թուրք զորախումբը մայիսի 21-ին գրավեց Սարդարապատ կայարանը, համանուն գյուղը (այժմ՝ Արմավիրի շրջ գ. Հոկտեմբեր) և Գեչրլուն (այժմ՝ գ. Մրգաշատ): Մայիսի 22-ին հայկական 5-րդ հրաձգային գունդը (հրամանատար՝ գնդապետ Պողոս բեկ Փիրումյան), պարտիզանական հետևակային գունդը, Իգդիրի հետևակային գունդը և հատուկ հեծյալ գունդը Քյորփալուից (այժմ՝ էջմիածնի շրջան, գ. Արշալույս) և Ղուրդուղուլիից (այժմ՝ Արմավիրի շրջան գ. Արմավիր) անցան հարձակման, կոտրեցին թուրքերի դիմադրությունը և նրանց հարկադրեցին խաճապահար հետ փախչել շուրջ 15- 20 կմ: Սակայն, օգտվելով այն բանից, որ հայկական ուժերը դադարեցրին հետապնդումը, թուրքերը վերադասավորեցին ուժերը, ամրացան Արաքս կայարանից հս-արմ. գտնվող Չիմնի և Թուլքի բարձունքներում: Թուրքական հրամանատարությունը որոշեց համալրել Յաղուբ Շևքի փաշայի զորքը (մայիսի 22-26-ի մարտերի ընթացքում թուրքերը տվեցին 3500 սպանված), սակայն հայերը հետ շպրտեցին օգնության եկող Մյուրսել փաշայի 5-րդ դիվիզիան: Հայկական հրամանատարությունը մշակեց թուրքերին վճռական հարված հասցնելու և ջախջախելու ծրագիր: Ստեղծվեց հարվածային զորախումբ [գնդապետ Կ. Հասան Փաշայանի (Ղասաբփաշյան) հրամանատարությամբ, զորախմբի կազմում էին Երզնկայի հետևակային գունդը, Մակուի առանձին գումարտակը, երկու Էսկադրոն, Խնուսի գնդի մեկ վաշտ և 4 հրանոթ], որոնք Պանդուխտի (Միքայել Սերյան) գլխավորած մշեցիների ջոկատի հետ շրջանցելով թուրքերին, մայիսի 27-ին հարվածեցին նրանց թիկունքից, միաժամանակ հայկական հիմնական ուժերը հարվածեցին ճակատից: Ծանր կորուստներ կրելով՝ թուրքական զորաբանակի մնացորդները խուճապահար փախան Ալեքսանդրապոլ: Ճակատամարտն ավարտվեց թուրքական գերակշիռ ուժերի դեմ տարած լիակատար հաղթանակով:
 Սարդարապատի ճակատամարտում հաղթանակը նվաճվեց հայհրամանատարների հմուտ ղեկավարությամբ գործող հայկական կանոնավոր զորամասերի և աշխարհազորայինների հերոսական պայքարի գնով: Սարդարապատի ճակատամարտում լավագույնս դրսևորվեցին հնուց եկող հայկական ռազմական արվեստի ավանդույթները: ճակատամարտին մասնակցեցին հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները՝ գյուղացիներ, մտավորականներ, հոգևորականներ, արհեստավորներ, ռուսական բանակում ծառայած հայ սպաներ, քաղաքական բոլոր կուսակցությունները. մոռացվեցին բոլոր տարաձայնությունները: Կարևոր դեր խաղացին հայ կանայք, որոնք սննդամթերք ու ռազմամթերք էին մատակարարում և ծառայում իբրև գթության քույրեր:
 Սարդարապատի ճակատամարտը հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից է: Տարած հաղթանակի շնորհիվ Արլ. Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, և հնարավորություն ստեղծվեց հայկական պետականության վերականգման համար. 1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:
Ի նշանավորումն Սարդարապատի ճակատամարտում հայերի տարած հաղթանակի՝ 1968-ին ճակատամարտի վայրում բացվել է Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիրը:                                     

                                            Ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում մարդկության դեմ այն ոճրագործություններից է, որին աշխարհը համեմատաբար լավ է տեղեկացված: 2014-ին՝ դեռ մինչև Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, 31 երկրում անցկացված հարցումը ցույց է տվել, որ 16-29 տարեկան երիտասարդների մոտ 77%-ը տեղյակ է հայերի ոչնչացումից ու ցեղասպանություն է որակում այն: Անգամ Թուրքիայում տեղի ունեցածը ցեղասպանություն է անվանել հարցվածների 33%-ը (թեև մեկ այլ հարցման արդյունքների համաձայն, պետության կողմից ցեղասպանության փաստի ընդունման անհրաժեշտություն է տեսնում թուրքերի միայն 9.1%-ը):
Ցեղասպանության տեղեկացման ու դրա ճանաչման արշավը, սակայն, չի դադարում:   Հայոց ցեղասպանության պատճառների, հետևանքների ու փուլերի մասին հակիրճ տեղեկանք: Հայերենից բացի, այն հասանելի է նաև անգլերենով, ֆրանսերենով, իսպաներենով, թուրքերենով և ռուսերենով:Հայ կամավորական շարժման նշանակությունը Հայկական ջոկատները կարևոր ավանդ ներդրեցին ռուսական զորքի տարած մի շարք հաղթանակների գործում: Հայ կամավորներն ստացան մոտ 500 Գեորգիևյան խաչեր ու մեդալներ, իսկ Դրոն, Ղազարը և Սմբատն արժանացան Գեորգիևյան խաչի բոլոր չորս աստիճաններին: Հայրենիքի ազատագրման համար մղվող պայքարում զոհվեց մոտ 800 հայ կամավոր: Կամավորական շարժումը հայ քաղաքական ուժերի և կազմակերպությունների կողմից ամենատարբեր գնահատականների է արժանացել: Այն Հայաստանի ազատագրության զինված պայքարի հաղթական ու փառավոր էջերից է: Ինչպես նախատեսում էին շարժման ղեկավարները, կամավորական ջոկատների միջոցով դրվեցին ապագա անկախ Հայաստանի ազգային բանակի հիմքերը: Հայ կամավոր զինուժի հետ մեկտեղ Հայաստանի ազատագրվող տարածք մուտք գործեց նաև ազգային վարչական կառույցը, և 1915թ. մայիսի 7-ին Վանի նահանգապետ նշանակվեց հայտնի ազգային-քաղաքական գործիչ Արամ Մանուկյանը: Արագ կազմակերպվեցին ազատագրված գավառների և Վան քաղաքի կառավարման մարմինները՝ նահանգային խորհուրդը, վարչությունը, կրթական և ոստիկանական տեսչությունները, քաղաքապետարանը, դատարանը և այլն: Այսպիսով՝ ինչպես բնորոշում էր ժամանակակիցներից մեկը, Վանը լռելյայն բոլորի մեջ դառնում է հայոց առաջին մայրաքաղաքը, ուր կա հայ իշխանություն, հայ բանակ, հայ վարչական կազմ, և դա Հայոց անկախության առաջին ճառագայթն էր:



                               1862թ. Զեյթունի ապստամբություն

1862թ. Մարաշի կուսակալ Ազիզ փաշան կանոնավոր զորքով ծրագրեց հարձակվել Զեյթունի վրա: Թուրքական բանակի թիվը հասնում էր մոտ 40 հազար մարդու: Սրանց դեմ դուրս եկավ զեյթունցիների 7-հազարանոց զորախումբը, որը զինված էր ընդամենը պապենական հնաոճ հրացաններով, մահակներով ու քարերով:
Իր բազմապատիկ թվական գերազանցության և սպառազինության շնորհիվ փաշան հուլիսի 27-ին գրավեց մի քանի հայկական գյուղեր, որից հետո զեյթունցիների ջոկատները շրջակա գյուղերի բնակչության հետ ամրացան քաղաքում:
Օգոստոսի 2-ին թուրքական ուժերը տարբեր կողմերից արդեն շրջապատել էին Զեյթունը: Լեռնականներն իրենց ամբողջ ռազմական ուժը բաժանեցին չորս հիմնական մասերի և խելամիտ ու հանդուգն գործողություններով դժվարին ճակատամարտերում կարողացան հակահարված տալ թշնամուն: Թուրքերը, ծանր կորուստներ տալով, զեյթունցիներին թողնելով բավական քանակությամբ ռազմավար, դուրս քշվեցին Զեյթունի սահմաններից: Թուրքական բանակի դեմ մղվող մարտերում իրենց ռազմական տաղանդն ու քաջությունը ցուցադրեցին զեյթունցի իշխաններ Մ. Յաղուպյանը, Ն. Սուրենյանը և ուրիշներ: Իրենց սխրանքներով աչքի ընկան վարդապետ Մահտեսի Գրիգորը, Մարկոս Թաշճյանը և, առհասարակ, մարտնչող ողջ հայ բնակչությունը:
Այսպես ավարտվեց 1862թ. Զեյթունի հերոսական պայքարը, որը խոր հետք թողեց ազգային ինքնագիտակցության և ազատագրական պայքարի հետագա ընթացքի վրա: Հայությունը բնաշխարհում և գաղթավայրերում նյութական միջոցներ էր հանգանակում և ուղարկում Կիլիկիա՝ աջակցելով նրա քաջակորով բնակչությանը: Զեյթունի իրադարձությունների ազդեցությամբ Վանում, Էրզրումում, Մուշում և Կ.Պոլսում տեղի ունեցան հուզումներ և հանրահավաքներ: Զեյթունցիների պայքարը նպաստեց հայ հասարակական մտքի վերելքին, գրականությունն ու հրապարակախոսությունը համակեց ազատագրական տրամադրություններով: Բանաստեղծ և հասարակական գործիչ Մ. Պեշիկթաշլյանը «Անձնվեր» ընկերության մեջ միավորված իր համախոհների հետ նյութական ու բարոյական աջակցություն էին ցույց տալիս զեյթունցիներին: Մ. Պեշիկթաշլյանը գրեց իր բանաստեղծությունների զեյթունյան շարքը, որտեղ գեղարվեստական մեծ ուժով է պատկերված զեյթունցիների պայքարը: Հ. Սվաճյանի «Մեղուն», Զմյուռնիայի «Ծաղիկը» և այլ պարբերականներ նույնպես արձագանքեցին հերոսամարտին:Այս պարտությունից հետո, չհրաժարվելով Զեյթունը գրավելու իր մտադրությունից, կառավարությունը Աշիր փաշային նշանակեց զորահրամանատար: Նախատեսվում էր նոր` 150-հազարանոց բանակով հարձակվել Զեյթունի վրա, հիմնահատակ անել այն և սրի քաշել հայ բնակչությանը: Սակայն զեյթունցիները կարողացան խուսափել արհավիրքից՝ դիմելով Կ.Պոլսի պատրիարքի և ֆրանսիական կառավարության օգնությանը: Վերջինս ձգտում էր ուժեղացնել իր ազդեցությունը Օսմանյան Թուրքիայում, ուստի խոստացավ օգնել նրանց՝ ճնշում գործադրելով թուրքական կառավարության վրա: Փոխարենը Ֆրանսիան ակնկալում էր կաթոլիկական դավանանքի ընդունումը զեյթունցիների կողմից: Իսկ օսմանյան կառավարությունը, զգուշանալով Կիլիկիայում Ֆրանսիայի ազդեցության ուժեղացումից, տեղի տվեց: Զեյթունի պաշարումը վերացվեց, լեռնականներն իրենց հերթին զիջումներ արեցին կառավարությանը: Նրանք այդուհետև պետք է ենթարկվեին օսմանյան վարչական կառավարմանը, կանոնավորապես վճարեին հարկերը՝ փոխարենը օգտվելով իրենց ազգային-եկեղեցական գործերը ինքնուրույն վարելու իրավունքից:

Հայկական հարց

Խորհրդային կայսրության փլուզումից ու Հայաստանի անկախացումից հետո երկրի առջև ծառացան հարցեր, որոնց հետապնդման հնարավորությանը հայ ժողովուրդը երկար էր սպասել: Մասնավորապես Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը, որով մինչ մեր երկրի անկախացումը հիմնականում միայն Սփյուռքի կառույցներն էին զբաղվում, պիտի դառնար արդեն պետություն ունեցող ազգի գերխնդիրներից մեկը: Սակայն հանրապետության առաջին իշխանությունները փորձեցին շրջանցել այս հարցը, չտեսնելու տալ, և այս ամենն ինչ որ տեղ ուրացումի էր նման: Թուրքիայի առջև բարեկամության ռեվերանսները ոչինչ չտվեցին: ՀՀՇ-ական իշխանությունը թեև պարզորոշ հայտարարում էր, թե Հայ դատն ու Ցեղասպանության ճանաչման խնդիրը չի մտնում երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունենրի մեջ, այնուհանդերձ թուրքական պետության ղեկավարները որդեգրեցին թշնամական կոշտ դիրքորոշում, փակեցին սահմաններն ու ամեն կերպ աջակցում էին Ադրբեջանին: Երկրում ամեն ինչ վերանվանվում էր ազգային, կամ համազգային անուններով, իսկ երկրի քաղաքական կուրսը պարզապես ապազգային էր: ՀՀ իշխանությունների այս դիրքորոշումը պառակտում էր նաև ազգը և սեպ խրում Հայաստանի ու Սփյուռքի միջև: Վաղուց ժամանակն էր հայտարարել, որ հայ ժողովուրդը ոչ մեկից բարեկամություն, կամ հարևանություն չի մուրալու, որ տեր է կանգնելու թե իր ցավին, թե ժառանգություն ստացած հայկական հարցի լուծմանը: Եվ դա արեց Ռոբերտ Քոչարյանը` 1998 թվականի ընտրություններից հետո, ստանձնելով երկրի բարձրագույն իշխանության ղեկը: Դեռ նախընտրական իր ծրագրերում Ռ. Քոչարյանը հայտարարում էր, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումը դառնալու է երկրի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը: Պատահական չէր, որ Հայկական հարցի ու Հայ դատի նվիրյալ կազմակերպության` ՀՅԴ գործունեությունը արգելվել էր, իսկ նրա ղեկավարները հայտնվել էին բանտերում: Նախագահ Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց Հայոց ցեղասպանության ճանաչման նպատակի շուրջ համախմբել ոչ միայն Դաշնակցության, այլ նաև` Սփյուռքի ամենատարբեր կազմակերպությունների ուժերը: Ի վերջո, ինչպես նախագահ Քոչարյանն էր հայտարարում, Ցեղասպանության ճանաչման հարցը միայն բարոյական խնդիր չէ: Այն ազգային անվտանգության հարց է, որովհետև միայն ճանաչման պարագայում կարող ենք վստահ լինել, որ Թուրքիան հրաժարվել է իր թշնամական վերաբերմունքից: Բացի այդ, Հայոց Ցեղասպանության փաստի ընդունումը կվկայի, որ Ղարաբաղի հայության անվտանգությունը չի կարելի ապահովել որևէ կարգավիճակով այն Ադրբեջանի կազմում թողնելով: Միջազգային ամբիոններից Հայաստանի Հանրապետության նախագահը առաջին անգամ մեր պետության նոր դիրքորոշման մասին հայտարարեց ընտրվելուց հաշված ամիսներ անց, 1998 թվականի սեպտեմբերի 25-ին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 53-րդ նստաշրջանում: Արդյունքները երկար սպասեցնել չտվեցին: Փաստը Հայոց Ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած երկրների կտրուկ ավելացումն էր: Հայոց հարցի անսասան հետապնդումով Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն հպարտ կեցվածք էր ընդունում, այլ համաշխարհային քաղաքականության մեջ իր դերակատարումն կշիռնունեցող գործոն էր դառնում:

Արևելյան հարց
«Արևելյան հարց» հասկացությունն  առաջին անգամ գործածել են Սրբազան դաշինքի (Ռուսաստան, Ավստրիա, Պրուսիա, Ֆրանսիա և այլն) երկրները՝ 1822 թ-ի Վերոնայի կոնգրեսում՝ Թուրքիայի դեմ Հունաստանի մղած անկախության պատերազմի առիթով:Արևելյան հարցի պատմությունն սկսվել է XVIII դարի վերջից և ավարտվել Առաջին համաշխարհային պատերազմով (1914–18 թթ.), երբ փլուզվեց Օսմանյան կայսրությունը: Աշխարհամարտը դարձել էր մեծ տերությունների շահերի բախման կիզակետ, իսկ Արևելյան հարցի հիմնախնդիրները՝ XVIII–XIX դարերի միջազգային հարաբերությունների գլխավոր առանցքը: 1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմից հետո կնքված Սան Ստեֆանոյի, ապա՝ Բեռլինի պայմանագրերի (1878 թ.) փաստաթղթերում, միջազգային դիվանագիտության մեջ առաջին անգամ գործածվել է նաև «Հայկական հարց» հասկացությունը և դարձել Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը: Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտության հետևանքով Օսմանյան կայսրությունից անջատվել են առանձին ազգապատկան տարածքներ: Սևրի հաշտության պայմանագրով (1920 թ.) ճանաչվել է նաև անկախ և միացյալ Հայաստանի գոյությունը: Սակայն Թուրքիայում ծավալված ազգայնամոլական շարժումը, քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի մերձեցումը խոչընդոտել են Սևրի պայմանագրի իրագործումը. Արևմտյան Հայաստանն ու Կիլիկիան մնացել են թուրքական տիրապետության տակ:1922–23 թթ-ի Լոզանի կոնֆերանսում ճանաչվել են Թուրքիայի նոր սահմանները. Օսմանյան կայսրությունը դադարել է գոյություն ունենալուց, և «Արևելյան հարց» հասկացությունը դուրս է եկել ասպարեզից: Արևելյան հարցը լուծվել է, սակայն Հայկական հարցը շարունակում է մնալ չլուծված:


Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածները:


Փետրվարի 19-ին 1878 թ․ կնքվեց ռուս-թուրքական հաշտությունը Սան-Ստեֆանոյում։ Ռուսաստանին անցան Կարսի, Կաղզվանի, Օլթիի, Արդահանի, Ալաշկերտի և Բայազետի գավառները, Բաթումը։ Էրզրումը և Բասենը վերադարձվում էին Օսմանյան կայսրությանը։ Այս պայմանագրում արծարծվեց Հայկական հարցը։ Այս պայմանագրում կային հայերին վերաբերվող մասեր և հոդվածներ, որոնք մասամբ էին համընկնում հայերի պահանջներին։ Թուրքերը պայմանագրով խոստանում էին չհալածել ռուսներին աջակցած հայերին, 6 ամիս թույլ տալ ռուսական բանակին մնալ իրենց հանձնած տարածքներում, բարելավել հայերի վիճակը, պաշտպանել հայերին քրդերից և չերքեզներից։ Սակայն դրական կողմեր էլ կային։ Գործածվում էր "Հայաստան" անվանումը, զգալի հայկական հողերի մաս անցնում ռուսներին, հայկական հարցը դառնում միջազգային հարց։ Այս պայմանագիրը դժգոհություն առաջացրեց Արևելյան երկրներում։ Որոշվեց այն քննարկել Բեռլինում։ Մեծ Բրիտանիան Թուրքերից ստացավ Կիպրոսը և խոստացավ իրեն աջակցությունը։ Այդ վեհաժողովին թույլ չեն տալիս մասնակցել հայերին։ Բեռլինի պայմանագրով Հայկական հարցի լուծումը ավելի էր բարդանում։ Հայաստանի ինքնավարության հարցը մերժվում է։ Թուրքիայի խոստացած բարեփոխումների հսկողության հարցը դրվում է ոչ միայն ռուսների, այլ նաև մյուս մասնակից երկրների վրա։ Ռուսաստանը պետք է դուրս բերեր անհապաղ զորքերը։ "Հայաստան" անունը փոխարինվեց հայկական մարզերով։ Ալաշկերտ ու Բայազետը վերադարձրին Օսմանյան կայսրությանը, Ռուսաստանին մնաց Կարսը շրջակա գավառներով։

                                           Հովսեփ Էմինի գործունեությունը


Հովսեփ Էմինը ծնվել է 1726թ. Պարսկաստանի Համադան քաղաքում, որտեղից նրանց ընտանիքը տեղափոխվել էր Կալկաթա: Նա ծանոթ էր ինչպես պարսկա-թուրքական լծի տակ գտնվող հայ ժողովրդի վիճակին, այնպես էլ ականատես էր Հնդկաստանում հայ վաճառականության դժվարին կացությանը: Երիտասարդ Էմինը որոշում է գնալ Անգլիա, սովորել ռազմական գործը և ձեռնամուխ լինել Հայաստանի ազատագրմանը: Նրան ոգևորում էին Արցախի և Սյունիքի ազատագրական պայքարի մասին տեղեկությունները, որտեղ հայերը տարիներ շարունակ համառ կռիվներ էին մղում հայրենիքի ազատագրության համար: 1751թ. Էմինը, հակառակ հոր կամքին, որը նրան ուզում էր վաճառական դարձնել, ծառայության է մտնում Անգլիա մեկնող մի նավում և ուղևորվում Անգլիա: Անգլիայում Հովսեփ Էմինն ընդունվում է Վուլվիչի զինվորական ակադեմիան, ծանոթանում անգլիական քաղաքական ու պետական գործիչների հետ: Ակադեմիայում նա հմտանում է ռազմական գործի մեջ: Այնուհետև Էմինը մեկնում է Գերմանիա՝ մասնակցելու Ֆրանսիայի դեմ մղվող պատերազմին: 1759թ. Հովսեփ Էմինը գալիս է Հայաստան, որտեղ մոտիկից ծանոթանում է տիրող իրավիճակին: Նա համոզվում է, որ թուրքական տիրապետության դեմ ազատագրական պայքար կարելի է սկսել միայն որևէ հարևան տերության օժանդակությամբ: Այդպիսի հնարավոր դաշնակից կարող էր լինել Ռուսաստանը կամ Վրաստանը:

Комментариев нет:

Отправить комментарий