Քաղաքագիտություն

Ադրբեջանցիները Հայաստանում

Ադրբեջանցիները Հայաստանում, Հայաստանի տարածքում ձևավորված տարբեր պետական կազմավորումների ադրբեջանցի ազգաբնակչության ընդհանուր անվանումը։ Նախքան Արցախյան հակամարտությունը՝ Հայաստանի տարածքում բնակվել են մեծ թվով ադրբեջանցիներ։ Արցախյան պատերազմին հաջորդած հայ-ադրբեջանական լարված իրադրության հետևանքով ադրբեջանական համայնքը լքել է Հայաստանի տարածքը։ Ի տարբերություն սրա՝ Ադրբեջանի հայ բնակչությունը ենթարկվել է զանգվածային ջարդերի և տեղահանումների։ Միավորված Ազգերի Կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի համոզմամբ 2004 թվականի տվյալներով Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվում են 30 ադրբեջանցիներ։
 Ադրբեջանցիները չունեն ազգային փոքրամասնության կարգավիճակ, սակայն նշվում են միջազգային մի շարք կառույցների վիճակագրական տվյալներում։ Ի հակասություն այս փաստի՝ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ ներկայումս ո՛չ Հայաստանի, և ո՛չ էլ Արցախի տարածքում ոչ մի ադրբեջանցի չի ապրում։ Հայաստանաբնակ ադրբեջանցիների թիվը աճել է Երևանի խանության գոյության տարիներին։ 1879 թվականին պարսկական լծից ազատված ռուսահպատակ Հայաստանում բնակվում էր 313 հազար ադրբեջանցի (այդ անվան տակ հանդես էին գալիս նաև Իրանի Արևմտյան Ադրբեջան երկրամասի պարսիկ բնակչությունը և մյուս թյուրքերը) և շուրջ 50 հազար քուրդ և եզդի։ Չնայած 1918-1920 թվականների հայ-ադրբեջանական լարված հարաբերություններին՝ Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունում բնակվել է շուրջ 12 հազար իսլամադավան ադրբեջանցի։ Հայաստանի ադրբեջանական համայնքի բնակչությունը վերստին աճել է Հայաստանի խորհրդայնացումից հետո։ 1939 թվականին Հայկական ԽՍՀ-ում բնակվում էր ավելի քան 130 հազար ադրբեջանցի, 1959 թվականին՝ 107 հազար, 1970 թվականին՝ 148 հազար։ Բայց ըստ «Փրկված մանսունքներ» կազմակերպության ներկայացուցիչ Մանուշակ Խոջայան-ի  այսօր քիչ չեն Հայաստանում բնակվող ադրբեջանցիները, ավելին, նրանք ապրում են նաև Արցախում և վատ չեն ապրում:  Ըստ նրա, մի քանի տարի առաջ կազմակերպությունը ոչ հրապարակային մի նախագիծ իրագործեց, պարզելու համար թե քանի ադրբեջանցի է ապրում Հայաստանում: «Պարզվեց, որ նրանց քանակը բավականին շատ է, ավելին, նրանք բնակվում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արցախում»,-ասել է նա՝ հավելելով, որ ադրբեջանցիների կոնկրետ քանակը Հայաստանում ու Արցախում պարզելն ուղղակի անհնար է, քանի որ նրանք թաքցնում են իրենց ազգային պատկանելությունը: «Նույնիսկ այդ մարդկանց ամուսնական զույգերի հարազատները հաճախ չգիտեն, որ նրանք ադրբեջանցիներ են»,-ասել է նա: Խոջայանը հայտնել է, որ ինքն անձամբ 6-7 ընտանիք գիտի, որտեղ ադրբեջանցիներ կան: «Ես ծաոթ եմ մի ադրբեջանցու հետ, որը դասավանդում է: Եվ հարկ է նշել, որ շատ հայերից լավ է տիրապետում հայոց լեզվին»,-ասել է նա՝ հավելելով, որ ադրբեջանցիները Հայաստանում շատ լավ են ապրում:

Տիգրան Հայրապետյան


Տիգրան Արտյուշայի Հայրապետյանը ծնվել է 1964 թվականի մարտի 18-ին ԵրևանումՀայկական ԽՍՀ-ում։ Տիգրան Հայրապետյանը հայ քաղաքագետ, լրագրող, միջազգայնագետ-վերլուծաբան է եղել։Աշխատել սկսել է 16 տարեկանից։ Ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը։ Ավարտել է Հաբիբ Բուրգիբի անվան Կենդանի լեզուների թունիսյան ինստիտուտը։ Եղել է Արցախյան շարժման ուսանողական առաջնորդներից մեկը։
 Երևանում իր կողմից հիմնված քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի աշխատանքը գլխավորել է նա։ 1991 թվականից Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական հոդվածները և վերլուծաբանական նյութերը կանոնավորապես տպագրվում էին Հայաստանի և Եվրոպայի մամուլում։ Տիգրան Հայրապետյանի աշխատանքներից են եղել՝ «Անապատի հազար տարին» և
«Երրորդ աշխարհամարտի մատույցներումը», որը բաղկացած է երկհատոր ուսումնասիրությունից:

1999 թվականի մարտի 9-ին Տիգրան Հայրապետյանը մահացել է ավտովթարի պատճառով (ողբերգական զուգադիպությամբայդ օրը եղել է իր մայրիկի ծննդյան օրը)։ 1999 թվականի մայիսի 9-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը Տիգրան Հայրապետյանին վրաերթի ենթարկած  Անդրանիկ Մաշակարյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել 4 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։

ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Բաց հասարակության կարևորագույն պայմաններից մեկը ժողովրդավարության սկզբունքների վրա հիմնված համապատասխան օրենսդրական դաշտի և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների  պաշտպանության գործուն մեխանիզմների առկայությունն է։ Ելնելով այս սկզբունքից՝ "Գործընկերություն հանուն բաց հասարակությաննախաձեռնությունը կարևորում է հետևյալ խնդիրները.


Սահմանադրական փոփոխություններ

Գործող Սահմանադրությունը բարեփոխումների առաջնային կարիք ունի մարդու իրավունքների բաժնում։ Նշված բաժնում ճանաչված մարդու իրավունքները պետք է ենթարկվեն որակական փոփոխություններիայն է՝ ճանաչված իրավունքի բովանդակություննն ու խորությունը պետք է համապատասխանեցվեն այդ իրավունքի միջազգայնորեն ճանաչված ծավալին ու չափանիշներին։ Բաժինը անհրաժեշտ է լրացնել ավելի քան տասնյակ իրավունքներովորոնք մինչ օրս չեն  ներառված Սահմանադրության մեջ:Վարչական օրենսգիրք և վարչական դատավարություն

Միջազգային և եվրոպական չափանիշներին համապատասխանող Վարչական նոր օրենսգրքի նախագծի մշակումվարչական դատավարության հիմունքների մշակում։
Քրեական օրենսգիրք

Քրեական նոր օրենսգրքի բարեփոխումմասնավորապես՝ զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացումթրաֆիկինգի և սեռական շահագործման դեմ պայքարի քրեաիրավական և վարչաիրավական մոտեցումների մշակում։
Դատական անկախություն և հաշվետվողականություն

Գործող Սահմանադրության դատական իշխանության բաժնում սահմանադրական բարեփոխումներորոնք կնպաստեն դատական իշխանության կայացմանըինչն էլ դատական համակարգի անկախության երաշխիքն է։ Դատական ընթացակարգերի և որոշումների մատչելիություն և թափանցիկություն։
Անվճար իրավաբանական օգնություն

Հանրային պաշտպանության իրավունք   և անվճար իրավաբանական օգնություն քրեականքաղաքացիական և վարչական գործերովիրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքն իրականացնելու հայեցակարգի մշակում։
Հասարակական անվտանգությանբնապահպանությանկրթությանմիգրացիայիառողջապահության ոլորտների իրավական քաղաքականություն

Ոլորտի խնդիրները կարգավորող օրենսդրության բարելավում և իրավական քաղաքականության ձևավորում։
Քրեական դատավարության օրենսգիրք

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխանեցումը միջազգային համաձայնագրերին
:

Վանի թագավորություն

Վանի թագավորության կառավարման իրավական հիմունքներ, մ.թ.ա. 880 թ. - մ.թ.ա. 590 թթ. գոյություն ունեցած Վանի թագավորության իրավական համակարգը։ Հայկական լեռնաշխարհի հնագույն ցեղերից և ցեղաային միություններից մեզ հայտնի առաջինը պետական կազմավորման մակարդակի հասան Վանա լճի ավազանում բնակվող ցեղախմբերը։ Աշխարհագրական տարածքները, որտեղ ապրում էին այս ցեղախմբերը իստ ասորական աղբյուրների կոչվում էին «Նաիրի երկիր» և «Ուրուատրի», սակայն ուրարտացիները իրենց անվանում էին «Բիայնիլի» (սակայն գոյություն ունի տեսակետ, որ Բիայնիլին եղել է միայն Ուրարտուի ներքին՝ կենտրոնական շրջանը)։
Ռազմական նվաճումների շնորհիվ նաիրի և ուրուատրի ցեղային միավորումը կարողանում է ընդլայնել իր տիրույթները և շուրջ երեք հարյուրամյակ (մ.թ.ա. 880 թ. - մ.թ.ա. 590 թ.) պահել իշխանությունը Հայկական լեռնաշխարհի մի զգալի մասի վրա՝ ստեղծելով հին աշխարհի խոշորագույն պետութուններից մեկը՝ Ուրարտուի (Վանի) թագավորությունը։ Ուրարտուն կործանվեց մ.թ.ա. 590 թվականին անցնելով Մարաստանի տիրապետության ներքո։ Ուրարտուն մեծ նշանակություն ունեցավ Հայկական լեռնաշխարհում և Անդրկովկասում բնակվող շատ ժողովրդների՝ հատկապես հայերի համար, որոնք որոշակի առումով (քաղաքական, աշխարհագրական, էթնիկական և մշակութային տեսանկյուններից) դարձան ուրարտացիների ժառանգորդները։ Ուրարտու պետության անբաժանելի մասն է կազմել իրավունքը։ Ցավոք, ուրարտական իրավունքի համահավ փաստական նյութ մեզ չի հասել, քանի որ դեռևս չի գտնվել Ուրարտական պետության արխիվը, որի գոյության մասին կամ գիտական կանխատեսումներ և որի հայտնաբերման ուղղությամբ Կարմիր Բլուրում տարբում են հնագիտական որոնումներ։ Ուրարտական իրավունքի աղբյուրների և իրավական ինստիտուտների մասին պատկերացում կարելի է կազմել միայն օտար՝ խեթական, ասորական, մասամբ բաբելոնական փաստաթղթային աղբյուրներից և ուրարտական իրավունքի յուրօրինակ հուշարձաններից։ Դրանք ուրարտական թագավորների սեպագիր արձանագրությունները և գրառումներն են եղել քարե կամ կավե աղյուսակների, բրոնզե գոտիների, սաղավարտների, սանձերի, կոճակների, վահանների, կավե կարասների վրա։ Այս արձանագրությունները ըստ բովանդակության հիմնականում 3 բնույլի են եղել՝ հաղթական, շինարարական և պաշտամունքային։ Կազմվել են կամ ասորական, կամ ուրարտական լեզուներով, կամ էլ երկու լեզվով զուգահեռ։ Գիտնականներն իրավացիորեն գտնում են, որ այս գրառումներից, արձանագրությունների մի քանիսը ոչ միայն պատմական այլևս իրավաբանական հուշարձաններ են համարվում, օրինակ, ուրարտական ամենավաղ արձանագրություններից մեկում նշված է.

ՀՀ կառավարում

Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։Հայաստանի Հանրապետության պետական կարգը կիսանախագահական հանրապետությունն է։
 Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա։Կառավարությունը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը կառավարությունը մշակում և իրականացնում է Հանրապետության Նախագահի հետ համատեղ։Կառավարության իրավասությանն են ենթակա պետական կառավարման բոլոր այն հարցերը, որոնք օրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների։ Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով։Կառավարության կառուցվածքը կառավարության առաջարկությամբ սահմանվում է օրենքով։ Կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը վարչապետի ներկայացմամբ սահմանվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով։

Ինքնիշխանություն

Ինքնիշխանությունը պետությանը բնորոշ գերակայությունն է իր տարածքում և անկախությունը միջազգային հարաբերություններում։ Գերակայություն և անկախություն հասկացություններն արտահայտում են ցանկացած պետության որակական առանձնահատկությունները: Պետությունը գոյություն ունի որպես իրական ուժ, որն ունակ է իրականացնել գերագույն իշխանություն իր տարածքում և միջազգային հարաբերություններում հանդես գալ որպես ինքնիշխան անկախ կազմակերպություն։ Պետական ինքնիշխանության հարգումն արդի միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքներից է և ամրագրված է ՄԱԿ Կանոնադրության մեջ և միջազգային իրավական այլ ակտերում:
Ինքնիշխանություն հասկացությունն իր աշխատություններում առաջին անգամ դիտարկել է 16-րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա և իրավունքի տեսաբան Ժան Բոդենը։ Նրա կողմից այս հայեցակարգի մշակումը պայմանավորված էր այդ ժամանակվա արդիական պահանջներով։ Բոդենը փորձում էր գտնել հասարակական կարգի և քաղաքական կայուն վարչակարգի հիմքերը։ Այսպիսի հիմք նա տեսավ ինքնիշխանություն հասկացության մեջ։ Նրա կողմից առաջարկված գաղափարները դարձան Նոր ժամանակների եվրոպական քաղաքական վերափոխումների հիմքը։ Մայրցամաքում սկսեց ձևավորվել ինքնիշխան ազգային պետությունների համակարգ, որն իր վերջնական ամրագրումն ստացավ 1648 թ. Վեստֆալյան դաշնագրում։ Բոդենի «Վեց տրակտատ պետության մասին» դասական աշխատության մեջ ինքնիշխանությունը սահմանված է որպես պետության մշտական և բացարձակ իշխանությունն իր քաղաքացիների և ենթակաների նկատմամբ։ Ինքնիշխանությունը մշտական է, անբաժան, բացարձակ և ինքնաբավ։ Պրակտիկ ընկալմամբ ինքնիշխանությունը ենթադրում էր արտաքին ազդեցություններից (Հռոմի պապ, Հռոմեական սրբազան կայսրություն) պետության անկախ լինելը։ Վեստֆալյան պայմանագրի արդյունքում Եվրոպայում հաստատվեց տարածքային քաղաքակական այնպիսի կարգ, որի հիմքում ինքնիշխան պետություններն էին։ Սակայն Եվրոպայում այդ ժամանակ (17-րդ դար) անկախ պետությունները տարածքային միակ մոդելը չէին, գոյություն ունեին նաև համադաշնություններ, կոմսություններ, հերցոգություններ և այլն։ Սակայն աստիճանաբար հենց ինքնիշխան տարածքային մոդելը դարձավ քաղաքական կյանքի կազմակերպման միակ հնարավոր ձևը։

Անկախություն

Հայաստանի անկախության հռչակագիր, 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունված հռչակագիր Հայաստանի անկախության մասին։ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։
 Հայաստանի անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է և Հայաստանի Սահմանադրության հետ միասին նրա հիմնարար երկու փաստաթղթերից մեկը։ Այն սահմանադրության հետ կազմում է մեկ միասնական ամբողջություն, քանի որ Հայաստանի սահմանադրությունը խարսխված է Անկախության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքների և նպատակների վրա։

Քաղաքագիտություն

Քաղաքագիտություն առարկան գիտություն է քաղաքականության վերաբերյալ: Այն ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, նաև պետության վարած քաղաքականությունը և դրա նպատակահարմարությունը առանձին ոլորտներում։ Քաղաքագիտությունը իրականացնում է նաև աշխարհայացքային, կարգավորող գործառույթ։
Յուրաքանչյուր մարդկային գործունեություն, վարքագիծ սկսվում է մարդու մտքից, իրերի ու երևույթների նրա ընկալումից։ Այստեղից էլ բխում են քաղաքագիտության աշխարհայացքային գործառույթի կարևոր դերը և նշանակությունը։ Քաղաքագիտությունը հետազոտման է ենթարկում տարբեր հայացքներ, տեսակետներ, գաղափարներ: Բացահայտում է դրանց էությունը, սովորեցնում գիտական անաչառ դիրքերից գնահատել այդ բոլորը։ Այն մշակում է պատմական մտածողություն, իր երկրի պատմության նկատմամբ հարգանք և վերլուծական մոտեցում։ Այս խնդիրների լուծման մեջ մեծ է պրոֆեսիոնալ քաղաքագետների դերն ու պատասխանատվությունը։ Նրանք կարող են և պետք է օգտագործեն իրենց ինտելեկտուալ իշխանությունը, գիտելիքներն ու վերլուծական ընդունակությունները երկրի զարգացման ճիշտ ուղիներ փնտրելու համար։

Комментариев нет:

Отправить комментарий