Շտեմարան

Հայոց լեզվի շտեմարան մաս2

1.Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
4) մարմնեղ, թիկնեղ, հաղթանդամ, պարթևահասակ
2. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
3) բիրտ, դժնյա, անողոք, անագորույն
3. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
3) դյութիչ, հմայիչ, հրապուրիչ, գրավիչ
4. Ո՞ր շարքի բոլոր բառեն են իրար հոմանիշ:
3) խոտոր, զարտուղի, շեղ, ծուռ
5. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
4) կատաղի, վայրագ, դժնի, անագորույն
6. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) կասկածել, տարակուսել, երկբայել, երկմտել
7. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
3) ակնդետ, սևեռուն, անքթիթ, ուշադիր
8. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ:
4) ակնառու, աչառու, անկողմնակալ, արդար
9. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) անդուլ, հար, շարունակ, հանուր
10. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից:
3) ստահոդ-շինծու, աչառու-կողմնակալ, անձայն-մունջ
11. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազված հոմանիշներից:
1) թյուր-ճիշտ, հանգույն-նման, ընդդեմ-հակառակ
12. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից:
3) բաղձանք-իղձ, անսայթաք, անգայթ, աղճատել, աղավաղել
13. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են իրար հոմանիշ:
4) հրապուրել-զմայլել, խոհեմ-ողջամիտ, դեռափթիթ-նորածիլ
14. Ո՞ր տարբերակում ընդգծված բառը մյուսներում ընդգծված բառերին հոմանիշ չէ:
3) Թավշյա վարագույրները, անկյունների աշտանակները թախծալի հուշեր էին արթնացնում:
15. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիսներից:
1) ուսյալ-իմաստակ, երանգավառ-տամուկ, օրինական-ապօրինի
16. Ո՞ր շարքի բոլոր բառազույգեն են կազմված հականիշներից:
2) զարդարուն-անպաճույճ, օրինական-ապօրինի, ջրարբի-անջրդի
17. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
3) ձերբակալել-ազատել, հանգցնել-կիզել, վհատեցնել-քաջալերել
18. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
3) աղտեղություն-մաքրություն, սեղմ-ճապաղ, հեղհեղուկ-անհողդողդ
19. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
1) օրհնանք-անեծք, երեց-կրտսեր, կամային-թուլամորթ
20. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
2) քչախոս-շաղակրատ, հուռթի-արգավանդ, հարմար-անպատեհ

21.Ո՞ր շարքի բոլոր բառազույգեր են կազմված հականիշներից:
3) վաղանցիկ-մշտամնա, ապերջանիկ-բախտավոր, հետամտել-խուսափել
22.Ո՞ր շարքի բոլոր բառազույգեր են կազմված հականիշներից:
1) բացահայտ-թաքուն, խորդուբորդ-ողորկ, խենթ-խելոք
23. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են կազմված հականիշներից:
3) խայտաբղետ-երփներանգ, մարմանդ-թեժ, կողմ-դեմ
24. Ո՞ր տարբերակի ընդգծված բառերն են համանուններ:
1) անկար ժողովուրդ- անկար հագուստ
25. Ո՞ր տարբերակի ընդգծված բառերը համանունններ չեն:
3) գորշ օրեր- գորշ վերարկու
26. Ո՞ր տարբերակի ընդգծված բառերը համանուններ չեն:
3) սուր-սրածայր, հատու, սուր-սրամիտ
27. Ընդգծվածներից ո՞րն է մյուս երեքին համանուն:
2) Անցավ-առանց ցավի
28. Ընդգծվածներից ո՞րն է մյուս երեքին համանուն:
3) հրի-բրդել
29. Փակագծերում տրված բառերից մեկը տվյալ նախադասությանը համապատասխանում է, մյուսը՝ ոչ. Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ:
3) ա-1, բ-1, գ-1, դ-1
30. Փակագծերում տրված բառերից մեկը տվյալ նախադասությանը համապատասխանում է, մյուսը՝ ոչ. Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ:
1) ա-2,բ-1,գ-1,դ-2
31. Փակագծերում տրված բառերից մեկը տվյալ նախադասությանը համապատասխանում է, մյուսը՝ ոչ. ո՞ր շարքի բոլոր պատասխաններնե են ճիշտ:
1) ա-1, բ-2, գ-1, դ-1
32. Ո՞ր տարբերակում բառի սխալ բացատրություն կա:
2) ծերպ – մի բանի մեջ բացված ճեղք, զազիր-սարսափ առաջացնող
33. Ո՞ր տարբերակում բառի սխալ բացատրություն կա:
3) երե-որսի կենդանի, ոստրե-թանկարժեք քար
34. Ո՞ր տարբերակում բառի սխալ բացատրություն կա:
2) հանգրվան- հանգստանալու տեղ, ծխնի- որոշ ժամանակ ծխի մեջ պահած
35. Ո՞ր տարբերակում բառի սխալ բացատրություն չկա:
4) աղանդ- տվյալ եկեղեցու դավանանքից շեղվող ուսմունք, արոր- հող հերկելու գործիք
36. Ո՞ր տարբերակում բառի սխալ բացատրություն չկա:
1) մեղանչել- մեղք գործել, երկնուղեշ- դեպի երկինք ձգվող ճյուղերով
37. Բառերից քանիսի՞ իմաստի բացատրությունն է սխալ:
1) մեկի
38. Տրված բառիմաստները համապատասխանում են աջ  շարքի բառերից չորսին. ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ:
3) 1-դ, 2-գ, 3-ա, 4-ե
39. Ո՞րը գամել բառի փոխաբերական իմաստներից չէ:
3) անարգանքի ենթակել մարդուն
40. Ո՞ր շարքի բոլոր բառակապակցություններում փոխաբերական իմաստով գործածված բառ կա:
3) մեղքերի մրրիկ, խարխուլ մակույկ, հույսի ճրագ
41. Ո՞ր նախադասության մեջ փոխաբերական իմաստով գործածված բառ կա:
3) Հանդիպակաց լեռան բարձրունքին բազմել էր հինավուրց ամրոցը:
42. Ո՞ր նախադասության մեջ փոխաբերական իմաստով գործածված բառ չկա:
1) Բարձր տների պատուհաններում
Պայծառ լույսերը հանգչում են մեկ-մեկ:
43. Ո՞ր նախադասության մեջ փոխաբերական իմաստով գործածված բառ չկա.
4) Հայաստա՛ն, անունդ տալիս Ժայռի մեջ մի տուն եմ հիշում:
44. Ո՞ր նախադասության մեջ ընգծված բառն ունի փոխաբեական իմաստ:
2) Ողջ կյանքում փորձեց իր անունը բարձր պահել:
45. Տրված բանաստեղծական հատվածում ընդգծված բառերից քանի՞սն են գործածված փոխաբերական իմաստով:
1) երեքը


Հայոց լեզվի շտեմարան մաս 1

1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում է
  1. Ամենաէական, քրիստոներություն, երբևիցե, ինչևէ
  2. Հնէաբան, պատնեշ, չէինք, առէջաթել
  3. Եղերերգ, ափէափ, չենք, լայնէկրան
  4. Դողէրոցք, Հրազդանհէկ, չէի, անէ
2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ե
  1. Անեզր, խուռներամ, երբևէ, նախօրե
  2. Նրբերշիկ, լայնեզր, լուսերես, անէացում
  3. Բազմերանգ, օրըստօրե, հրեշ, դողէրոցք
  4. Ինչևիցե, եղերերգ, գեղուղեշ, աներկբա
3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ
  1. Անօրեն, տնօրինություն, օրըստօրե, օրորել
  2. Մեղմորեն, մեղմօրոր, միջօրեական, քառորդ
  3. Առօրեական, աշխարհազոր, հօգուտ, հոդս ցնդել
  4. Ապօրինի, նախօրե, վաղօրոք, հանրօգուտ
4. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ
  1. Հնօրյա,փայտոջիլ, միջօրեական, օրեցօր
  2. Նախօրոք, աշխարհազոր, ազգօգուտ, գիշերօթիկ
  3. Հանապազորդ, անօթևան, թաղծօրոր, ականջօղ
  4. հանապազօր, առօրյա, անօրինություն, ոսկեզօծ
5.
  1. Արագոտն, պնդօղակ, հոտնկայս, հրանոթ
  2. Քնքշօրոր, հնգօրյակ, վաղորդյան, նրբորեն
  3. Հանրօգուտ, անորակ, հատորյակ, հանապազօր
  4. Հանապազորդ, եռոտանի, կրծոսկր, լացուկոծ
6. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ո
  1. Խոչընդոտ, անընտել, ակնթարթ, մթնկա
  2. Կորնթարդ, որոտընդոստ, առընթեր, սրընթաց
  3. Օրըստօրե, հյուրընկալ, գահընկեց, անընդմեջ
  4. Ինքնըստինքյան, լուսնկա, ճեպընթաց, մերթընդմերթ
7. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում և
  1. Թեթևոտն, հոգեորդի, գոտևորել, եղևանի
  2. Սերկևիլ, հևք, կարևոր, հետևակ
  3. Որևէ, հոգևոր, հոգեվարք, ոսկեվորել
  4. բևեկնախեժ, երևույթ, գերեվարել, սեթևեթել
8. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում և
  1. Արևակն, երևակել,ոսկեվազյան, գոտևորել
  2. Ագևոր, ալևոր, ձևույթ, արևկա
  3. Եղրևանի, արևմտաեվրոպական, օթևան, արևառ
  4. Կարևոր, հոգեվիճակ, հոգևոր, հևիհև
9. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում եվ
  1. Հոգեվիճակ, արևավառ, ագևոր, ոսկեվաճառ
  2. Կարեվեր, գերեվարել, տարեվերջ, գոտևորել
  3. Արևմտաեվրոպական, ոսկեվարս, անձրևային, սերկևիլ
  4. Ագեվազ, գինեվաճառ, ուղեվճար, դափնեվարդ
10. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում յ
  1. Տույժ, հեռակայել, էական, արքայորդի
  2. Ատամնաբույժ, Սերգեյի, հայելազարդ, լռելյայն
  3. Նաիրի, սկեսրայր, երեխայի, աղյուսակ
  4. Խնայել, հետիոտն, ջղային, աշխույժ
11. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում յ
  1. Այծյամ, ջղային, բրաբիոն, ժողովածույում
  2. Բարյացակամ, արքայորդի, լռելյան, կաթսայատուն
  3. Պատանյակ, սերմացույի, միլյոն, մարմարյա
  4. Ռնգեղջյուր, դշխոյական, ակացիա, Ամալիա
12. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում բ
  1. Ողբասաց, ջրարբի, սրբապատկեր, հղփանալ
  2. Նրբաճաշակ, հարբեցող, արբշիռ, գրաբար
  3. Երբեմնի, դարպաս, աղբարկղ, դարբին
  4. Արբունք, աղբյուր, անխափան, նրբաթել
13. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում պ
  1. Հափշտակել, թփրտալ, ճամպրուկ, ընդհուպ
  2. Ծոփք, թարփ, պապակ, ճեպընթաց
  3. Հպանցիկ, ծոպավոր, ճողոպրել, հապշտապ
  4. Դարպաս, ամպշող, թմբլիկ, ըմպանակ
14. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում փ
  1. Խարխափել, ծոպավոր, ճեպ-ճերմակ, թրմփալ
  2. Հափրուկ, երկնահուպ, սփրթնել, թրմփոց
  3. Շամփրել, քարափ, Հռիփսիմե, ոսկեծուփ
  4. Կոփերիզ, երբնաթույր, հղպանալ, արփի
15. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում գ
  1. Շագանակագույն, զիգզագաձև, Վարդգես, վարգել
  2. Ճաքճքել, նորոգել, հեղգ, դրասանգ
  3. Ծեգ, սգազգեստ, հակակ, արքունիք
  4. ճրագալույց, ճգնակյաց, օձիկ, գոգավոր
16․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում կ
  1. Վարկաբեկել, սայթաքել, փակցնել, շագանակ
  2. Մակաղել, քողտիկ, համաճարակ, վարակ
  3. Հարկահավաք, ակցան, փեղկ, անհարկի
  4. Դիցուք, մակույկ, նախկին, նախքան
17. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ք
  1. Հմայք, սրնքակալ, սուգ, վարակիչ
  2. Սուքիաս, եզերք, շոգեքաշ, վարքաիշ
  3. Կառք, չոքել, մարագ, շքերթ
  4. Բազարիք, ընդերք, բերանքսիվայր, տաքդեղ
18. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում դ
  1. Երդիկ, երդվյալ, անդադար, որթատուն
  2. Կորնթարդ, անհողդողդ, արդուկ, խորթություն
  3. Ստահոդ, որդնել, անդամալույծ, վարսանդ
  4. Դդում, վաղորդյան, Տրդատ, բաղդատել
19. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում տ
  1. Բիրտ, թատերգություն, խախուտ, աղոթք
  2. Խրտվիլակ, գաղտուկ, գրտնակ, զարտուղի
  3. Կրտսեր, ճտքավոր, մթնոլորտ, սփրթնել
  4. Փտախտ, փութկոտ, քողտիկ, խոտհարք
20. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում թ
  1. Վաթսուն, անութ, փտեցում, փութկոտ
  2. Արթմենի, կարթ, արդուկ, զվարթություն
  3. Զարթուցիչ, ակնթարթ, հայթհայթել, խայթել
  4. Ակութ, անթացուպ, երթուղի, ընթանալ
21. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ձ
  1. Ատաղձագործ, անձկություն, խուրձ, մրցույթ
  2. Հարցուփորձ, բարձիթողի, երկնաբերձ, խոտհունձ
  3. Պախուրց, վերամբարձ, դերձակ, դեղձանիկ
  4. Արվարձան, արձնապատ, առեղձված, անցուդարձ


22. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ծ
  1. Ցնծալ, կցկտուր, կտրվածք, ծածկոց
  2. Անեծք, հանդիպակաց, փայծաղ, մածուցիկ
  3. Սերուցք, ձվածեղ, վեհապանծ, թերմացք
  4. Թրծակավե, կոծկել, լացուկոծ, տխեղծ



23. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ք
  1. Բռունցք, ընչացք, լվացք, սերուցք
  2. Ընթացք, խեցգետին, կացարան, տրձակ
  3. Ապաթարց, հունձել, լիցք, հիացք
  4. Հոգեցունց, պախուրց, հանդիպակաց, ցնծալ


24. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ջ
  1. Թրջել, զղջալ, գոճի, որջ
  2. Գաղջ, աճպարար, աջհամբյուր, արջուկ
  3. Միջև, քուրջ, հորջորջել, շիճուկ
  4. Քաջք, զիջել, աջլիկ, ոջիլ


25. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ճ
  1. Տաճկաստան, բվեճ, կառչել, պարկուճ
  2. Գոճի, պաճուճանք, կոճկել, մարմաջ
  3. Գաճաճ, հարճ, վաչկատուն, քմահաճ
  4. Բաճկոն, խոճկոր, ճանճ, ճոճք


26. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ղ
  1. Փղձկալ, տաղտկալի, դժոխք, փայծաղ
  2. Դժխեմ, թուխս, ուխտատեղի, թուղթ
  3. Գաղտնիք, գաղթօջախ, մաղթանք, աղճատել
  4. Սանդուխք, հախճապակի, ցնցուղ, ողբ

27. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում խ
  1. Դժխեմ, խախտել, հախճաղյուս, ապուխտ
  2. Հիմնակմախք, բողկ, բախտակ, նախշավոր
  3. Բաբախյուն, թուխս, ուխտադրույժ, թուղթ
  4. Ճղփալ, դժոխք, զմրուխտ, գաղտնիք 
28. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ր
  1. Թորշոմել, խարույկ, իրարամերժ, բուրվառ
  2. Գանգուռ, խռչակ, գրաբար, կերոն
  3. Ճռվողյուն, որմնախորշ, պայտառ, կարկառել
  4. Գոլորշի, մատռվակ, խորշակ, խարտոց
29. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ռ
  1. Պառկել, տոպրակ, վառվռուն, տարեխ
  2. Ուռճանալ, քառասնական, կոխկռտել, ճմռթել
  3. Փռթկալ, քռջոտ, պառակտել, կրճոն
  4. Փնտռտուք, փարթամ, ճառասաց, եռամսյակ
30. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում մ
  1. Ըմբռնել, ամպամած, թումբ, գամփռ
  2. Ամփոփել, համբավ, ամբարտավան, անբավ
  3. Ամբիոն, ամբոխ, բամբիռ, անբասիր
  4. Ճամփա, թմբլիկ, զամբիկ, անբարբառ
31. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում մ.
1) Ամբրոս, անպաճույճ, դրմբոց, թմբուկ
2) Ըմբոշխնել, լուսամփոփ, բամբասել, շիմպանզե
3) Կշտամբել, անբերրի, ամբարտակ, սմբակ
4) Անպայման, սուսամբար, շամբուտ, Մանվել
32. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ն.
1) Բամբասել, հանպատրաստից, անբերրիություն, անփույթ
2) Անպայման, անպաճույճ, շամբուտ, անպետք
3) Մանվել, զամբյուղ, անբարիշտ, անպարփակ
4) Անբարյացակամ, բանբեր, անբասիր, անպարկեշտ
33. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում հ.
1) Հեղեղել, ամպհովանի, ընհուպ, ապաշխարանք
2) Արհավիրք, հռհռալ, չնաշխարհիկ, սուրհանդակ
3) Հեղեղուկ, առհավատչյա, ժպիրհ, դազգահ
4) Խորհրդավոր, արգահատելի, հայթայթել, դժպատեհ
34. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գվում զ.
1) Փոթրկահույզ, ծխնելույզ, բզկտել, մզկիթ
2) Հյուսկեն, Վարդգես, Մանազկերտ, բազկերակ
3) Կզաքիս, հիպնոս, Թավրիզ, կորզել
4) Վզկապ, Հազկերտ, դիակիզարան, Թիֆլիս
35. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում յա.
1) Վայրկյան, առօրեականան, բարյացակամ, ատյան
2) Պատանյակ, Էլիա, Եղյա, ալյակ
3) Հրեա, կրիա, Ազարիա, մատյան
4) Ոսպնյակ, շուրջերկրյա, Եպրաքսյա, միմյանց
36. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում իա.
1) Բամիա, խավիար, Իտալիա, հեքիաթ
2) Ռոզալյա, կրիա, Եղյա, մատյան
3) Օվկիանոս, միայն, հիանալի, անցյալ
4) Փասյան, մետաղյա, Անանիա, ֆրանսիացի
37. Բառերից քանիսո՞ւմ երկհնչյուն կա.
Այծյամ, բարյացակամ, թռչուն, ուխտադրուժ, ակնաբույժ, աներևութանալ, միմյանց, պտուտակ:
2) չորսում
38. Ո՞ր շարքի բոլոր բառերում կրկնակ բաղաձայն կա.
1) Ընդդիմադի, ուղղակի, երկկենցաղ, հովեկ
2) Մրրկահողմ, անդորրավետ, չորրորդ, խորազնին
3) Տարական, վազքուղի, իններորդ, բերրի
4) Ուղղություն, տանջալլուկ, հովվերգություն, երրորդ
39. Ո՞ր շարքի բոլոր բառերում կրկնակ բաղաձայն կա.
1) Քննախույզ, վշտալլուկ, խճուղի, բերրիություն
2) Ուղղալար, հակընդդեմ, մրրկաշունչ, հովվերգություն
3) Գործուղում, բուդդայական, ուղղափառ, հելլեն
4) Օրան, տարերք, ուղղակի, տարրալուծել
40. Ո՞ր շարքում ուղղագրական սխալ կա.
1) Մրրկահավ, Ջեմմա, այբբենարան, Մեքքա
2) Այլատար, հովասուն, բալլադ, մոլլա
3) Աբբահայր, հովվական, Վիեննա, ֆինն
4) Միատարր, տարրալուծել, ուղղեգրություն, բերրի


41.Ո՞ր շարքում ուղղագրական սխալ կա.
1)Սայթաքել, տարրական, այբբենական, ֆիննական
2)Մրրակարշավ, անդորագիր, Աքիլլես, իննական
3)Աբբայություն, հուռութք, Հաագա, տոննա
4)Մրջյուն, տրտմշուք, ուղղընթաց, տարրընթաց

42.Ո՞ր շարքում ուղղագրական սխալ կա.

1)Մրրկահողմ, տաղտուկ, բուդդիզմ, աբբահայր
2)Տույժ, դշխո, չարագույժ, նշդարենի
3)Դժխեմ, ոսկևորել, ապաշխարել, գոտևորել
4)Հովասուն, ատամնաբույժ, ուխտադրույժ, աքիլլեսյան

43. Ո՞ր շարքում ուղղագրական սխալ չկա.

1)Ործկալ, խառնիճաղանջ, ընդդարմանալ, մտացածին
2)Պորտաբույծ, խափշիկ, հանդիպակաց, կցկվել
3)Նվագածություն, ժամասացություն, մատրվակ, դժխեմ
4)Պառկել, հոգածություն, վառվռուն, կաթնահունց

44. Բառերից քանիսո՞ւմ է գրվում գ.


Ճրագ, ուրագ, սարկավագ, գոգնոց, բարվոք, շագանակ, անարգ, կարգ, մգանալ, սգազգեստ:

1)Իննում
2)Տասում
3)Ութում
4)Յոթում

45. Տրված բառերից քանիսո՞ւմ է գրվում խ.

Սանդուխք, շաղգամ, թղկի, դժոխային, տաղտուկ, ճողփյուն, զեղջ, գաղտնի, բախտակ, Վախթանգ:

1)Մեկում
2)Երկուսում
3)Երեքում
4)Չորսում

46. Տրված բառերից քանիսո՞ւմ ուղղագրական սխալ կա.

Զեղչել, հափշտակել, բարօրություն, դշխոյական, ջրարբի, դժողք, վարքաբեկել, վարակիչ, ամբարտավան, կցկտուր:

1)Երկուսում
2)Երեքում
3)Ոչ մեկում
4)Մեկում

47.Համարակալված բառերում բաց թողած տառերի(տառակապակցությունները) պատասխանների ո՞ր շարքում են ճիշտ նշված:


Քիչ հե-վում(1) ու-իղ(2) իմ դիմաց, Արարատն է՝ մեր պատմության մեծ որ-ն(3) ու
տա-ագիրը(4): Ալ-արս(5) այս լեռը երևի աշխարհի ամենաբարձր սարն է, հայ մարդուն նա երեվում է աշխարհի բոլոր ծա-երից(6): Տա-ական(7) ճշմարտություն է. կարոտում են հարազատին: Դեռ չեմ լսել, որ որև-(8) թուրք կարոտի այս սարին: Իսկ հեռվում
ու-աբերձ(9)  բարդիների կատարներին թևածող արագիլները սաստկացնում են հոգու- (10) ցավը:

1)1-ր, 2-ղ, 3-բ, 4-րր, 5-եվ, 6-գ, 7-ր, 8-ե, 9-ղղ, 10-դ
2)1-ռ, 2-ղ, 3-փ, 4-րր, 5-և, 6-կ, 7-ր, 8-ե, 9-ղ, 10-տ
3)1-ռ, 2-ղ, 3-բ, 4-ր, 5-եվ, 6-գ, 7-րր, 8-է, 9-ղղ, 10-դ
4)1-ռ, 2-ղղ, 3-փ, 4-ր, 5-եվ, 6-կ, 7-րր, 8-է, 9-ղ, 10-տ

48.Համարակալված բառերում բաց թողած տառերը (տառակապակցությունները) պատասխանների ո՞ր շարքում է ճիշտ նշված:

Երկար ժամանակ Հեփեստոսն իր սրտում ան-եղված(1) էր պահում իր մոր հանդեպ տածած ցասում: Ի վերջո նա որոշեց վրեժխն-իր(2) լինել մորից՝ իրեն քար-նկեցից(3) նետահարելու համար: Նա արտասովոր գեղեցիկ մի ոսկեզ-ծ (4) օ-ոց (5) կռեց և ու-արկեց (6) Օլիմպոս՝ իբրև նվեր մորը: Սքանչացավ շանթար-ակ (7) Զևսի կինը՝ Հերան: Հենց նա նստեց այստեղ, պատվեց անքա-տելի(8) կապանքներով և գա-ված(9) մնաց բազկաթոռին: Աստվածները Հերմես աստծուն պատվիրեցին հրավիրելու դար-ին (10) աստծուն:

1)1-դ, 2-թ, 3--, 4-օ, 5-դ, 6-ղղ, 7-ձ, 8-կ, 9-ն, 10-փ
2)1-թ, 2-դ, 3-ը, 4-օ, 5-թ, 6-ղ, 7-ձ, 8-կ, 9-մ, 10-բ
3)1-թ, 2-դ, 3--, 4-օ, 5-թ, 6-ղղ, 7-ձ, 8-կ, 9-մ, 10-փ
4)1-դ, 2-դ, 3--, 4-ո, 5-թ, 6-ղղ, 7-ց, 8-գ, 9-մ, 10-բ

49. Համարակալված բառերում բաց թողած տառերը (տառակապակցությունները) պատասխանների ո՞ր շարքում են ճիշտ նշված:


Պրոֆեսոր Մելիք-Անդրեասյան-(1) հասավ մի հին եկեղեցու, որ արդեն փակված էր հաճախորդ չլինելու պատճառով: կանգ առավ խռո-ած(2) հոգով: Եկեղեցու ներսում կատար-լ(3) լռություն էր տիրում: Ներքնակողմում պատերը տա-կացել(4) էին կտուրի կաթելուց, բովանդակ մթնոլորտը հագեցած էր պատերի, հատակի և առաստաղի մ-լածությամբ(5): Եթե բաց լիներ եկեղեցին, պրոֆեսոր ա-պայման(6) ներս կմտներ,
կխո-ար(7) լուռ սրբերից ու աստվածներից լքված տաճարում, որտեղ մի ժամանակ երգել էին  ամենահոգեցու- (8) մեղեդիներ,  որտեղ երգել էին հրեշտակներ՝ գիր- (9) թևիկներով, փայլուն աչքերով՝ որպես վաղորդ-նին (10) մարելու մոտ աստղիկներ:

1)1-ը, 2-վ, 3-եա, 4-մ, 5-ք, 6-մ, 7-կ, 8-ց, 9-կ, 10-այ
2)1-ը, 2-վվ, 3-յա, 4-մ, 5-գ, 6-ն, 7-կ, 8-ց, 9-գ, 10-այ
3)1-ն, 2-վ, 3-յա, 4-ն, 5-ք, 6-մ, 7-ս, 8-ծ, 9-կ, 10-յա
4)1-ն, 2-վվ, 3-եա, 4-ն, 5-գ, 6-ն, 7-ս, 8-ծ, 9-գ, 10-յա

50. Համարակալված բառերում և բառաձևերում բաց թողնված տառերը :(տառակապակցությունները) պատասխանների ո՞ր շարքում են ճիշտ նշված:

1. գիր- մարմին, 2. մու- կարմիր, 3. փայտե գ-ալներ, 4. արևից թր-ված, 5. <<Ա-թամար>> լեգենդ, 6. ականակի- խավար, 7. հնչ-ն ծիծաղ, 8. թ-ր կարծիք, 9. հրաշե- արև, 10. եղնիկների խայ-ալը:

1)1-գ, 2-ք, 3-տ, 4-ջ, 5-ղ, 6-տ, 7-ու, 8-յու, 9-կ,10-թ
2)1-կ, 2-ք, 3-դ, 4-ջ, 5-խ, 6-թ, 7-յու, 8-ույ, 9-ջ,10-թ
3)1-գ, 2-գ, 3-դ, 4-ծ, 5-խ, 6-ր, 7-ու, 8-յու, 9-կ,10-տ
4)1-կ, 2-գ, 3-տ, 4-ծ, 5-ղ, 6-ր, 7-յու, 8-ույ, 9-ջ,10-տ


51.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում միևնույն տառը (տառակապակցությունը):

1)համաեվրոպական, դափնեվարդ, ոսկեվազ, արժևորել, գինեվաճառ, ալեվարս
2)խափշիկ, հափշտակել, խարխափել, հղփանալ, թրմփոց, հափշտապ
3)սաղավարտ, խրտվիլակ, գաղտնի, խայտաբղետ, զարտուղի, թատերական
4)փախչել, թխպոտ, նախկին, Ջավախք, տաղտուկ, ապուխտ


52. Տրված բառաշարքերից քանիսի՞ բոլոր բառերի բաց թողած տեղում է գրվում միևնույն տառը (տառակապակցությունը):

Հեքիաթ, պատանյակ, դաստիարակ, եղյամ, միմյանց, Սուքիաս
Կաթնահունձ, աղցան, կծկտուր, հանդիպակաց, ասացվածք, թյուրիմածություն
Գաճաճ, մրջյուն, զիջել, լաջվարդ, զեղջել, խառնիճաղանճ
Թրթուր, կարկառել, ախորժակ, կրծել, արտույտ, հռչակ

1)Ոչ մեկի

2)Մեկի
3)Երկուսի
4)Երեքի

53. Ո՞ր շարքում գծիկով գրության սխալ կա:

1)Սիրտ-թոքային, կենաց-մահու, գեներալ-լեյտենանտ, հեռու-հեռավոր
2)գաղափարական-գեղարվեստական, ցուցահանդես-վաճառք, գիր-գրականություն, բառարան-տեղեկատու
3)բառ-մասնիկ, բառ-գիրք, գրող-հրապարակախոս, բողոք-դիմում
4)բերդ-քաղաք, քիթ-կոկորդ, հարավ-արևմուտք, Արփա-Սևան ջրատար


54. Ո՞ր շարքի բոլոր բառերի, կապակցությունների բաղադրիչներն են գրվում անջատ:

1)վաղուց ի վեր,երկու-երրորդ,իննսուն ինը,հույս տալ
2)թել-ասեղ,ներս գցել,տոհմից տոհմ,ազգանուն
3)քար տաշել,արայից արքա,որդան կարմիր,վարդազգի
4) Սանկտ Պետերբուրգ, առ այն, թփից թուփ, բուրդ գզել

55.Ո՞ր շարքի բոլոր բառերի, կապակցությունների բաղադրիչներն են գրվում անջատ:

1)դեմ-դիմաց, ռոմանա-գերմանական, ըստ կարգի, ի զեն
2)չորս հարյուր հինգ, հյուիս-արևմուտք, երկրից երկիր, փոքրիշատե
3)պատից պատ,կողք կողքի, վեց հազար, շաքարեղեգն,
4)ի ծնե, առ աստված,բաց կանաչ, թև առնել

56.Ո՞ր շարքի բոլոր բառերի, կապակցությունների բաղադրիչներն են գրվում անջատ:

1)ըստ էության, բրոնզե դար, վեցհարյուրամյա, դուռ դռան
2)մուգ կարմիր, ըստ ամենայնի, վեցից յոթ, հիսունհինգ
3)սրբության սրբոց, վերից վար, թև թևի,ի զեն
4)քննադատ Թումանյան, մայր Արաքս, մայրցամաքային, մեն միայն

57.Ո՞ր շարքի բոլոր բառերի, կապակցությունների բաղադրիչներն են գրվում միասին:

1)զառիվեր, նորխարբերդցի, փոխծովակալ, հատակ մաքրել
2) մարզընկերություն, մեջբերում, օրնիբուն, հյուսիս-արևելք
3) հարավկորեական, ջերմամեկուսիչ, թավալգլոր, նախավայրէջքային
4) փոքրիշատե, էլցանց, փոխեփոխ, կազմ-պատրրաստ

58.Ո՞ր շարքի բոլոր բառերի, կապակցությունների բաղադրիչներն են գրվում միասին:

1)քառասունհինգամյա, փայտփորիկ, քաղցր-մեղցր, շուրջպար
2)գողեգող,հյուսիս-արևմտյան, իննսունամյա, առ այն
3)օրնիբուն, ի հաշիվ, դռնեդուռ, մեջբերում
4)սերնդե-սերունդ, քարե դարյան, այրուձի, ցաքուցրիվ

59.Ո՞ր շարքի բոլոր բառերի, կապակցությունների բաղադրիչներն են գրվում միասին:

1)լիուլի, միանձնյա, բառ-հանելուկ, լույսընծայում
2)նորանկախ,ռեմանա-գերմանական, լեզվաոճական, ներս առնել
3)հացազգիներ,պարեղանակ, սոցիալ-դեմոկրատ, հաշվեքանոն

4)այլընտրանք,Սևանհէկ, քարընկեց, տասկոպեկանոց

63.Ո՞ր շարքում միասին, անջատ, գծիկով գրության սխալ կա.

1)մայրիշխանություն, ռոմանագերմանական, նորարեշցի, առօրիա-խոսակցական,
2)քաջառողջություն, երեքսենյականոց, քարեդարյա, անկտպետերբուրգցի
3)սրբություն-սրբոց, մի երկու, կիլոմետր-ժամ, հինգհազարանոց
4)տուն-թանգարան, նկարիչ-ձևավորող, հուշ-երեկո, հեռու-հեռավոր

64.Ո՞ր շարքում միասին, անջատ, գծիկով գրության սխալ չկա.

1)լանջն ի վեր, ծակուծուկ, հայ-ռուսերենչորսից-հինգ
2)պատմաբանասիրական, դեմ-դիմաց, Տեր-Գրիգորյան,10-ից
3)այսօր-վաղը, հինգ հարյուրամյա, ի մի բերել, ինչ-որ բան
4)մի երկու, առայժմ, մեն-մենակ, փոխնախագահ

65.Ո՞ր շարքի բոլոր (կապակցությունների) բաղադրիչներն են գրվում անջատ.

1)կաս(կարմիր), ամեն(մի), ծայրից(ծայր), այսօր(ևեթ)
2)առ(այն),ավար(առու), գլուխ(գլխի), դժվար(թե)
3)հնուց(ի)վեր, ըստ(իս), զին(ծառայող), թույլ(տալ)
4)ինչ(որ)է, ի(սկզբանե), ըստ(այդմ) սակավ(առ)սակավ

66.Ո՞ր շարքի բոլոր բառերի (բառակապակցությունների) բաղադրիչներն են գրվում մեծատառ.

1)Կիլիկիայի Թագավորություն, Տիգրան Մեծ, Ժան Բատիստ Մոլիեր, Նեղոսի Հովիտ
2)Վերին Արտաշատ, Սողոմոն Իմաստուն,Մար Աբաս Կատինա,
երվանդ Սակավակյան

3)Նոր Ջուղա, Չմշկին Սուլթան, Պարզ լիճ, Բարեհուսո Հրվանդան
4)Ցլիկ Ամրամ, Շրի Լանկա, Բյուզանդական Կայսրություն, Մովսես Մարգարե

67.Ո՞ր շարքի  բառերի (բառակապակցությունների)բացադրիչներն են գրվում մեծատառով.

1)Գարեգին Նժդեհ, Վաչագան Բարեպաշտ, Վռամշապուհ Արքա, Տրդատ Մեծ
2)Դաշտային Կիլիկիա, Ներքին Բազմաբերդ, Փոքր Ասիա, Արաբական Միացյալ Էմիրություններ
3)Կենտրոնական Ասիա, Չեխիայի Հանրապետություն, Նոր Բայազետ, Մարիանյան Իջվածք
4)Արևմտյան Ասիա, Նուբար Փաշա, Չուդ Լիճ, Սերբաստացի Մուրադ

68.Ո՞ր շարքի բառերի (բառակապակցությունների) բոլոր բաղադրիչներն են գրվում մեծատառով.

1)Մեծ Հայք, Լյուդովիկոս Տասնվեցերորդ, Միավորված Ազգերի Կազմակերպություն, Թաիլանդի Թագավորություն
2)Մերձավոր Արևելք, Դժոխք Հրայր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Թութմոս Առաջին
3)Դեղձուն-Ծամ, Կարոլինգների Արքայատոհմ, Իսրայել Օրի, Լյուդիգ Վան Բեթհովեն
4)Դավթակ Քերթող, Լյուկենբուրգի Մեծ Դքսություն, Վազգեն Ա Կաթողիկոս, Հիսուս Նազովրեցի

69.Ո՞ր շարքի բառերի (բառակապակցությունների) միայն առաջին բաղադրիչներն են գրվում մեծատառով.

1)Պարսից Ծոց, Տրդատ Երրորդ, Հյուսիսատլանտյան Դաշինք, Աղբյուր Սերոբ
2)Բերմուդյան Եռանկյունի, Հռոմեական Կայսրություն, Հայկական Տավրոս, Հռոդոսի Կոթող
3)Հաղթանակի Կամուրջ, Քեոփսի Բուրգ, Հայրենական Մեծ Պատերազմ, Հյուսիսային Պողոտա
4)Հակոբ Մնղապարտ,Պողոս Առաքյալ, Արտեմիսի Տաճար, Էջմիածնի Մատենադարան


75.  Ո՞ր տարբերակում է տառի կամ տառակապակցության թվային արժեքը ճիշտ նշված:

1)ՌՊՀԲ-1672
2)ՅԿԹ-379
3)ՆԾԱ-451
4)ՌՇԽԳ-1943

76. Ո՞ր տարբերակում է տառի կամ տառակապակցության թվային արժեքը ճիշտ նշված:
1)ՄԻԹ-229
2)ԼԷ-37
3)ՅԾ-340
4)ՇԷ-507
77. Ըստ իրենց թվային արժեքի՝ տրված տառերն ու տառակապակցությունները ո՞ր շարքում են ձախից աջ հաջորդականությամբ աճման կարգով ճիշտ նշված:
1)ՇԺԵ,ՐՇ,ՑՄ

78. Ո՞ր նախադասության մեջ է տառակապակցության թվային արժեքը սխալ նշված:

1)Նահապետ Քուչակը 16-րդ (ժԶ) դարի գրող է:
2)Սայաթ-Նովան1722(ՌՉԻԲ)թվականին:
3)Ներսես Շնորհալին 12-րդ (ԲԲ) դարի բանաստեղծ է
4)Վահան Տերյանի <<Մթնշաղի անուրջներ>> 1908 (ՌՋԸ) թվականին:

79. Տառակապակցություններից քանիսի՞ թվային արժեքն է սխալ նշված:

1)ՌՈԾԴ-1654
2)ՍՆ-2300
3)ՌՉԻԶ-1726
4)ՌՇԹԲ-1512

80.Ո՞ր շարքի բոլոր բառերն են դասավորված այբբենական կարգով:
1)աստղ,աստղաբնակ,աստղաբույլ,աստղաբան
2)բական,բնաձայնկան,բնատուր,բլթակ
3)եզր,եթեր,եկամուտ,ելակ
4)ընթանալ,ընթացակարգ,ընթացիկ,ընթացք

81.Ո՞ր շարքի բոլոր բառերն են դասավորված այբբենական կարգով:

1)անօթևան,անօրեն,անփութորեն,անփույթ
2)բացուխուփ,բեղ,բերդակալ,բերնեբերան
3)եռաթև,եռաժանի,երախտիք,եղջերու
4)հաճախորդ,համազոր,հապշտապ,հաշվետու

82.Ո՞ր շարքի բոլոր բառերն են դասավորված այբբենական կարգով:

1)գայլորս,գազանային,գառնադեմ,գաճաճ
2)արծաթազօծ,արծաթել,արճճե,արմավենի
3)բամբակ,բարեկեցիկ,բանտ,բնաստեղծություն
4)եռնակյուն,եռանդուն,եռաժանի,ենթադրություն

83.Ո՞ր բառում է հնչյունների և տառերի քանակը հավասար:

1)աներևույթ
2)եղերերգ
3)ամենաերկար
4)միջօրե

84. Ո՞ր շարքի բոլոր բառերն են սկսվում բաղաձայն հնչյունով:

1)թթվածին,որովայն,մակբայ,ելակ
2)որթատունկ,շահույթ,վարդ,ով
3)կապույտ,ընչացք,բացիկ,հաճույք
4)Երևան,գահույք,իղձ,մաղթանք

85. Տրված բառերից քանի՞սն են սկսվում բաղաձայն հնչյունով:

1)երկուսը
2)երեքը
3)չորսը
4)մեկը

86.Ո՞ր շարքի բոլոր բառերում է ընդգծված ո-ն արտասանվոմ օ:

1)եռոտանի,կարճաոտ,ցածրորակ,անոթի
2)չափորոշիչ,արջորս,կրծոսկր,անողոք
3)քառորդ,վճռորոշ,ենթաորովայն,կողոսկր
4)կենսոլորտ,չորքոտանի,անողնաշարավոր,ցածրաորմ

87.Ո՞ր շարքի բոլոր բառերում է ընդգծված ո-ն արտասանվոմ վօ:

1)արագոտն,ամենաորակյալ,անորսալի
2)գանգոսկր,բարձրորակ,երկարաոտ
3)ամենաողորկ,հնաոճ,արջաորս
4)անողնաշար,անողոք,հոգեորդի

88. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գաղտնավանկերի ը-ն ճիշտ տեղադրված:
1)կ(ը)ն(ը)կատի,համ(ը)րանալ,չվնկ(ը)րկել
2)դ(ը)ռ(ը)նբաց,տ(ը)րտմել,խ(ը)մբվել
3)փ(ը)րկ(ը)վել,կ(ը)նճռոտ,խ(ը)ճ(ը)ճվել
4)կ(ը)րկնվել,հանգց(ը)նել,խառ(ը)նվածք

89. Տրված բառերից քանիսո՞ւմ է ե-ն արտասանվում է:

1)իննում
2)ութում
3)յոթում
4)հինգում

90. Ո՞ր շարքի բոլոր բառերն են երկվանկ:

1)մկան,աստղիկ,հարսնյակ
2)սպի,էինք,երբևէ
3)վայրէջք,կռունկ,անարև
4)ծանր,հուսաբեկ,բժիշկ

91. Ո՞ր շարքում գաղտնավանկ ունեցող բառ կա:

1)մաքրամաքուր,մանրակ,գանգրահեր,կաթնակեր
2)փափկասեր,անընչասեր,խառնիխուռն,ուղղաձիգ
3)գեղեցկություն,ակնաբույժ,վերջնագիր,կապտերանգ
4)քաղցրասեր,ծաղկածիծաղ,կուսակցական,մատնաչափ

92. Ո՞ր շարքի բառերից ոչ մեկում բաց վանկ չկա;

1)խմորագունդ,պերճաշուք,հանցապարտ,ձեռնամարտ
2)կուժկոտրուկ,աջհամբույր,համհարզ,թարթիչ
3)ամրոցամերձ,կիրակնօրյա,վերընձյուղվել,ինքնահավան
4)սաղավարտ,անձկություն,ահագնադղորդ,բերդակալ

93. Քանի՞ բաց և քանի՞ փակ վանկ կա զարմանալիորեն բառում:

1)չորս բաց, երկու փակ
2)մեկ բաց,երեք փակ
3)երկու բաց,չորս փակ
4)երեք բաց, երեք փակ

94.Ո՞ր շարքի բոլոր բառերի, բառաձևերի վերջին վանկն է շեշտվում:

1)հարազատի,քույրդ,քաղաքներից,դուստրեր
2)թրխկոց,կարծես թե,հայեցի,անդրաշխարհ
3)մեծ-մեծ,ի դեպ,արագընթաց,դրամարկղ
4)մանավանդ,ուստր,ռուսերեն,հայկական

95. Տրված բառերից քանիսի՞ վերջին վանկը չի շեշտվում:

Աստղալից, այսպես, դուստր, իհարկե, համր, ամենածանր, ի դեպ, կաթնալույս, գամփռեր, հարսնյակ,

1)յոթի
2)վեցի
3)հինգի
4)չորսի

96.Տրված բառերից քանիսի՞ վերջին վանկը չի շեշտվում:

գիսաստղ, արքայազն, իհարկե, փոստարկղ, տասական, ամենաբարձր, Թոխատյան, արքայադուստր, գիշանգղ, ամենաթանձր

1)տասի
2)իննի
3)յոթի
4)ութի

97. Ո՞ր շարքի բոլոր բառերում ը-ի սղում կա:

1)Փխրուն, մանրավաճառ, եզրային, ծնրադիր
2)բարձրաձայն, ակնհայտ, արկղիկ,երփներանգ
3)ցածրահասակ,ծանրաձող, սանդղահարթակ, դստրիկ
4)մեղրաձոր, կարծրանալ, սանրել, կակղամորթ

98.Ո՛ր շարքի բոլոր բառերում ու-ի հնչյունափոխություն կա:

1)Լուսավոր, փշածառ,արևմտյան, ընչացք
2)տամկանալ, անրջանք, անգթություն, ըմպան
3)հնչակ, մտածել, կատվառյուծ, ձվածեղ
4)լրագիր,առևտրական, ընրաքաղց, ջրառատ

99.Ո՞ր շարքի բոլոր բառերում ի ձայնավորի հնչյունափոխություն կա:

1)Գրաբար, սնափառ, արևմտյան, խճուղի
2)գետնամած, մրցավար, թախծալի, կոշկակար
3)երկնային, հոգաբարձու, տարեվերջ, սաստկաձայն
4)մտավոր,դեղնաթույր, կծկվել, ննջարան

100. Ո՞ր շարքի բոլոր բառերում է ի ձայնավորը հնչյունափոխվել ը-ի:
1)տարեմուտ, մտավախություն, ուսուցչական, նշաձող
2)վշտակից, հետնադուռ, ալեծուխ, մշտադալար
3)լսարան, հոգյակ, սրտակից, վերնատուն
4)ձգողական, կրավորական, թվական, հանգստարան

101.Որ շարքում կա բառ, որում է(ե) ձայնավորի հնչյունափոխություն չկա։

1)գիրուկ, գիսավոր, դիմակ, դիպված
2)իջնել, մահճակալ, միջակ, շնջել
3)պիտանի, վիմագիր, տիրույթ, Ներսիսյան
4)զինվոր, հանդիսություն, իգական, գիտունիկ

102. Որ շարքի բոլոր բառերում ձայնավորի հնչյունափոխություն կա։

1)կղզյակ, քրտնաթոր, տրտմաշուք, բուսական
2)պատրանք, գնացուցակ, ընչազուրկ, վերստին
3)ուղեկալ, ծուլություն, աստղանիշ, մրջնաթթու
4)սրախողխող, լուսարձակ, վիրակապ, երկնասլաց

103.Որ շարքի բոլոր բառերում ձայնավորի կամ երկհնչյունի սղում կա։

1)կապտաթույր, պատրանք, աստղաբույր, ձանձրույթ
2)պատմական, բարենպաստ, դյուցազներգություն, գործնական
3)ոճրագործ, բուրավետ, երկրաչափություն, վրեժխնդրություն
4)դեղնակտուց, ակնոցավոր, մարդկություն, կցակառույց

104.Որ շարքի բոլոր բառերում երկհնչյունի հնչյունափոխություն կա։

1)մեհենական, վայրկյան, հուզախառն, կղզեխումբ
2)առենակալ, աշխուժորեն, ալեծուխ, ալրաթաթախ
3)արնախում, վարագուրել, քրիստոնեական, լուսապսակ
4)թուլակազմ, հեծելազոր, թրադաշույն, բուսաշխար

105.Որ շարքում երկհնչյունի սղումով կազմված բառ կա։

1)մատենագիր, հարուցել, հեքիաթասաց, ակնաբուժարան
2)ժանեկազարդ, սառցաբեկոր, հայեցակարգ, մարգարեություն
3)ցուցասրահ, հուսահատ, սենեկապետ, առենակալ
4)շահութաբեր, լռելյայն, քնքշագին, հրապուրանք

106.Նշված ածանցներին միանալիս որ շարքի բոլոր բառերում կկատարվի երկհնչյունի հնչյունափոխություն։

1)թույն(ոտ), գույն(ավոր), սյուն(ակ), թույն(անալ)
2)բույր(ավոր), բույր(ավետ), արյուն(ալի), տույժ(ած)
3)կույր(անալ), հույն(արեն), բույս(ական), բույժ(ական)
4)լույս (եղ), կույս (ական), անկյուն(ակ), գույժ(կան)

107.Որ  շարքի բոլոր բառերում հնչյունափոխություն կա։

1)երեսնամյա, կատվառյուծ, վրիպակ, քմահաճ
2)աշնանացան, հյուրամեծար, պատվիրել, փոթորկահույզ
3)հոգեվարք, դյուրահնչյուն չվերթ, ելևէջում
4)ուրվական, երեսուներորդ, ստահոդ, գերեվարություն

108. Որ մարքի բոլոր բառերում հնչյունափոխություն կա։

1)զգուշացում, կայսրուհի, մածնաբրդոշ, ատենակալ
2)կոշկակար, գարնանացան, ճշմարտացի, ծառատունկ
3)հնամենի, ձյունագես, վերջնական, առվեզր
4)բազմաթիվ, ամրակուռ, պայծառատես, վիմագիր

109.Որ շարքի բոլոր բառերում մեկից ավելի հնչյունափոխություն կա։

1)գնացեւցակ, հովվերգություն,ջրասուզակ, ուղղաթիռ
2)մտադրություն, վերջնահաշվարկ, ձվատվություն, քննչական
3)մաքրագրել, կիսափթած, ալևոր, թախծամրմունջ
4)բարձրաթռիչ, առաջնորդ, միջօրեական, բնազդաբար

110.Որ շարքի բոլոր բառերում սղում կա։

1)ծաղկաշղթա, կենդանական, ծանրակշիռ, հոգյակ
2)գլխավոր, անասնապահ, այգեպան, փախստական
3)գերություն, ոսկերիգ, մանրախնդիր, փոքրոգի
4)սառցահատ, գունավոր, մատենադարան, վայրկենական



































































































Комментариев нет:

Отправить комментарий