Քրիստոնեական առակներ




Թագավորն ու օտար երկրացին
Թագավորին հայտնեցին, որ իր քաղաքում հայտնվել է մի օտար երկրացի, որը նման է, թե՛ արտաքնապես, թե՛ ֆիզիկապես: Զարմացավ թագավորը, և հրամայեց նրա մոտ բերել այդ մարդու: Թագավորը նրան զննելով ասաց.
- Ասա՛ ինձ, օտար երկրացի, հաճա՞խ է քո մայրը լինում այս քաղաքում:
Գլխի ընկնելով թագավորի ենթադրությունների մասին, պատասխանեց.
- Ոչ մի անգամ, մեծն թագավոր: Սակայն իմ հայրը ոչ հաճախակի եղել է քո քաղաքում:
Լսելով պատասխանը թագավորը հասկացավ, որ կոտրվեց նրա հպարտությունը և մեղանչեց:  Այսուհետև նա դարձավ իմաստուն, ոչ թե հետաքրքրասեր:
Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Ծերունին
Ուղղափառ երկրում այն ժամանակ մահացավ թագավորը չթողներով մեծ ժառանգներ և ինքնակայուն իշխանություն նա ստացել էր՝ ամուսնանալով թագավորի այու հետ, որը հայտնի էր բազում հաղթանակներով, դաժան պատերազմներով՝ Ագարացիների հետ: Բարձրանալով գահին նրա ամբողջ ուժերը և երկրի կարողությանը տիրացավ նոր թագավորը: Նա իր ամբողջ օրերը անցկացնում էր արշավելով, իսկ նրա ծառաները ողորմություն էր հավաքում՝ զորքի կարիքնորի համար: Եվ թանկացավ հացը, և ժողովրդի խնդիրները շատացան: Որպեսզի թագավորը խելքի գա, Աստված նրա մոտ ուղղարկեց մի ալեհեր ծերունու, որը խնդրում էր թագավորին վերցնել իրեն զինվորական ծառայության: Զարմացավ թագավորը, բայց ծերունին ասաց նրան, որ ծերության ժամանակ ավելի ուժեղ է դարձել, քանի իր երտասարդ տարիքում: Թագավորը անհեթեթ համարեց այս խոսքերը, բայց ծերունին ասաց.
- Այն ժամանակ հացը, որը գնվում է մի կոպեկով ես բաժանում էի երկու էշերի միջև, իսկ քո թագավորելու ժամանակ ես հեշտությամբ կարողացա իմ ուսերին դնել հաց երկու կոպեկով:
Ռուսերեն տարբերակը տես այստեղ
Մաքրություն
Երբ Հիսուսն իր աշակերտների հետ եկավ տաճար, հանդիպեց նրանց քահանայապետը և ասաց.
- Ո՞վ է ձեզ թույլ տվել մտնել այս սուրբ վայրը և պղծել այն՝ անլվա ոտքերով և մաքուր հանդերձներ չհագնելով:
Փրկիչը հարցրեց նրան.
- Արդյո՞ք դու ինքդ սուրբ ես, որ կանգնած ես տաճարի բակում:
Նա պատասխանեց նրան.
-Ես լվացվել եմ Դավթի աղբյուրում, որտեղ իջել եմ մեկ աստիճանով, իսկ բարձրացել մյուսով, և հագել եմ սպիտակ հանդերձներ:
Այդ ժամանակ փրկիչը պատասխանեց նրան.
- Դու լվացվել ես այնպիսի ջրում, որը նման է նրան, ուր խոզերը պառկած են լինում գիշեր, ցերեկ, և մարմինդ պատել ես այնպիսի անուշահոտությամբ, որը նման է անառակների, որոնք պատում են իրանց այդ ամենով տղամարդկանց գայթակղելու համար:Սակայն ես և իմ աշակերտները մաքուր ենք, քանի որ լվացվել են կենդանի ջրով, որը իջնում է երկնքից և հոսում է դեպի հաիտենական կյանք:
Ռուսերեն տարբերակը տես այստեղ
Վահանն ու նիզակը
Հմուտ վարպետը իր ամբողջ կյանքը զենք էր պատրաստում և գիտեր ամբողջ գաղտնիքները, պատրաստել էր պողպատյա վահան, որը փայլում էր ինչպես արևը, և երկաթյա նիզակ, որը փայլում էր ավելի ուժեղ, քանի լուսնի լույսը: Նա վաճառքի հանեց այդ նիզակն ու վահանը ու այաց, որ իր վահանը այնքան ամուր է, որ ոչ մի աբնով չի լինի վնասեն, իսկ սուր նիզակը կարող է խոցել ամենքին: Հավաքվեցին ժողովուրդը հրապարակում և հիացած էին զենքերի տեսքող և կատարելությամբ: Մարդկանցից մեկը հարցրեց վարպետին.
-Ի՞նչ կլինի, երբ քո նիզակով հարվածենք քո պատրաստած վահանին: 
Եվ հմուտ վարպետը պատասխան չգտավ, մարդիկ սկսեցին նրա վրա ծիծաղել, որովհետև նրա ոչ իմաստուն բառերի պատճառով անարգվեց նրա պառքը:
Ռուսերեն տարբերակը տես այստեղ
Հավատարմություն
Մի անգամ Հեթանոսների թագավորը անհեթեթ կասկածամտության, անիմաստ ագահության սկսեց մեծ հալածանքներ քրիստոնիաների վրա: Նա հրամայեց, որ երկրների մաշտաբով հավաքեն բոլոր Քրիստոսին դավանողներին և հանձնեն իրենց տանջալից մահվան, որպես ազգի թշնամի: Մի թագավորության մարդասեր և իմաստուն ղեկավար, ստանալով այդ հրամանը  հավաքեց իր մոտ բոլոր քրիստոնիաներին: Եվ հրահանգեց ղեկավարը իրենց այս պայմանը: Ով որ սատանային զոհ մատուցի կմնա իր պաշտոնին և իշխանությանը, իսկ ով հրաժարվի  կվտարվի և  և կենթարկվի դաժան հալածանքների:Եվ քրիստոնիաների կեսը ընտրեց մեկը, մյուս կեսը մյուս տարբերակը, իրենց հավատքի և կարողության չափով: Եվ այդ ժամանակ ղեկավարը մի քանիսին դատապարտեց իրենց թերահավատության և ինքնահավանության համար, իսկ մյուսներին գովեց իրենց հավատարմության համար դեպի Աստված: Ովքեր Աստծուց հրաժարվել են նրանց իրենց ծառաությանը արժան չհամարեց, քանի որ հավատարիմ չէին թագավորին և հրամայեց նրանց վտարել թագավորությունից՝ խայտառակ ձևով: Իսկ ովքեր որ ամուր էին իրենց հավատքի մեջ, ղեկավարը վստահեց ոչ միայն ղեկավարությունը, այն նաև իր կյանքը:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ  





Մոգը

Մի մոգ հայտնվեց քրիստոնեական թաղամասում և Աստծու կերպարանք առնելով շատերին գայթակղեցրեց  ովքեր հավատքի մեջ հաստատված չէին և հայհոյում էին քրիստոնեական հավատքը, նա պնդում էր, որ կարող է ամեն ինչ, անգամ ջրի վրայով քայլել: Թաղամասում խառնաշփոթ ստեղծվեց և մոգին հավատացողները ուզում էին իրենց եպիսկոպոսին կործանեին: Եպիսկոպոսը իր ձեռքն առավ խաչը և կանգնելով ամբոխի արջև ասաց նրանց.
-Ով հավատում է Քրիստոսին, թող գա խաչի մոտ:


Եվ բաժանվեցին երկու խմբի: Թաղամասի գլխավորը և նրա ծառաները կանգնեցին եպիսկոպոսի կողքը, իսկ մնացած մարդիկ մոգի կողմը: Գլխավորը մոտեցավ մոգին և հարցրեց նրան.

- Ամեն բան գիտե՞ս, ինչ կլինի վաղը և մինչ երեկո;

Պատասխանեց նա, որ ամեն բան իրեն հայտնի է:

Կրկին հարցրեց գլխավորը.

- Գիտե՞ս ինչ կլինի այսօր քեզ հետ:

-  Մեծագույն հրաշքներ կկատարեմ,- պատասխանեց նա:

Վերցրեց գլխավորը կացինը, որը թաքցրել էր իր վերարկույի տակ և հարվածեց մոգին ու նա մահացած ընկավ: Այդպիսով նրա անխելքությունը և սուտ մարգարեությունը բացահայտվեց բոլորի առջև և մարդիկ կամաց-կամաց գնացին իրենց տները:   

     
Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Օրհնյալ մենուհին

 Մի քանիքահանա ճանապարհորդում էին մի մենաստանից մյուսը և գնացին բարձր սարի ուղղությամբ: Աստծո հարսնացուներից մեկը սայթաքեց այդ սարալանջից և ընկավ ներքև,  և ուրախ բացականչեց.
-Գալիս եմ քեզ մոտ Աստված իմ:
Սական նա կենդանի մնաց, անգամ խուսափեց ուժեղ կոտրվածքներից: Եվ հարցրեցին քույրերը տեսնելով նրան այդպես ուրախ՝ մահից առաջ, զարմացան: Արդյոք չէ՞ր վախենում նա մահից առանց սուրբ հաղորդության: Եվ պատասխանեց նրան օրհնյալ մենուհին.
-Կուզեի ես մաքրվեի մահից առաջ, բայց ավելի շատ հույսս Տիրոջ կամքի վրա է և հավատում եմ, որ չեմ Նրա ողորմությունից դուրս չեմ մնա մահվան ժամին առանց որի անխուսափելի կլիներ իմ հավիտենական կորուստը

Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Մեծահոգություն

Մի անգամ բարեսիրտ թագավորը իր զորքին տարավ արշավի: Բայց զորքերից շատերը չէին հավատում իրենց զենքի հաղթանակին, որովհետև թշնամին ուժեղ էր, իսկ ճանապարհը վտանգավոր ու երկար: Անցնելով ճանապարհի կեսը երկու զորագլուխներ փախան: Եվ շշուկ տարածվեց, որ թագավորը  նրանց հետևից մարդ է ուղղարկել և որոշ պատերազմողներ կամենում էին որպեսզի փախնողներին պատժեին, որպես վախկոտ, իսկ մյուսները խղջում էին փախստականներին: Թագավորը կանչելով իր զորքին ասաց.
- Մեզ լքել են երկուսը և ես կարող էր ուժով հետ բերել: Սակայն ես դա չեմ անի, որպեսզի ոչ ոք չասի, որ ես մարդկանց օգտագործում եմ ծառայության ժամանակ և երբ որ նրանք ուզում են գնան ես վատն եմ ցանկանում նրանց: Թող նրանք փախնեն իմանալով որ նրանք ավելի վատ են վարվում ինձ հետ քան ես նրանց: Ես բաց կթողնեմ նրանց նախկինում իրենց արած լավության դիմաց և տեսնելով թագավորի մեծահոգությունը անգամ պատերազմողնները որոնք սիրտ չունեին արշավ գնալու համար մեծ քաջությամբ և հաստատականությամբ գնացին նրա ետևից:


Ռուսերեն տարբերակը տես այստեղ 


Ծառան և նրա կինը 



Կար ճանաչված մարդ, որը ամեն մի սովորական պատճառի համար խբում էր կնոջը առանց խղճահարության: Այդ մարդը աշխատում էր թագավորի մոտ, որը հիվանդ էր անբուժելի հիվանդությամբ: Եվ ահա նրա կինը ամուսնու չարիքները հատուցելու համար թագավորին հասցրեց, որ իր ամուսինը կարող է բուժել այդ հիվանդությունը: Եվ ուղղարկեց թագավորը իր ծառաներին նրա մոտ և կարգադրեց բուժել նրան: Եվ երդվում ու համողում էր այդ մարդը, որ նա ընդհանրապես չի հասկանում այդ բուժումից, բայց թագավորը հրամայեց իր ծառաներին, որ չխղճան այդ մարդուն, անգամ հասցնեն մահվան, եթե չասի հիվանդության դեղատոմսը իր տիրոջը: Հուսահատության մեջ այդ մարդը քաղեց ճանապարհին գտնվող խոտերից և թագավորի համար լոգանք կազմակերպեց և աղոթում էր Աստծուն իր փրկության համար: Թագավորը որոշ չափով թեթևացավ այդ ամենից հետո, սակայն  հրամայեց, որ մեկ անգամ ևս պատժեն այդ մարդուն, քանի որ նա գիտեր ինչպես օգնի իր տիրոջը և դա չարեց իր հոժար կամքով: Եվ թագավորը հրամայեց, որպեսզի նա խոնարհվի իր կնոջ առաջ, քանի որ թագավորի առողջությունը կնոջ համար ավելի կարևոր էր, քան մարդու և հասկացավ, որ նրա տանջանքների պատճառը ով է եղել:Բայց զսպելով իր զարյույթը հիշեց թե ինչ է գրված Սուրբ գրքում<<Նա ինչ կցանի դա էլ կհնձի և կհատուցվի իր արածի համեմատ>>: Այդ օրվանից նա գթասիրտ դարձավ իր կնոջ համար:


Ռուսերեն տարբերակը տես այստեղ


Անպտուղ թզենին
Երբ դուրս եկան Բեթանիայից, Հիսուսն անօթեցավ և հեռվից տեսնելով թզենին, որը ծածկված էր տերևներով, մոտեցավ տեսնի արդյոք պտուղ կգտնի վրան: Բայց մոտենալով, չգտավ ոչինչ, բացի տերևներից, քանի որ դեռ թուզ հավաքելու շամանակը չէր: Եվ Հիսուսն ասա.
- Այսօրվանից քո պտուղը թող որ ոք չուտի: Եվ աշակերտները դա լսեցին: Առավոտյան այդտեղով անցնելիս տեսան, որ թզենին չորացել է մինչև արմատները: Հիշելով Պետրոսը ասաց Նրան.
-   Ռաբբի, նայիր այն թզենին, որին դու անիծեցիր, չորացել է:
Հիսուսը պատասխանեց նրանց
-Աստծո հավատք ունեցեք, քանզի ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մեկը այս սարին ասի <<Բարձրացիր և ծովն ընկիր>> և իր սրտի մեջ չկասկածի, այլ հավատա կլինի իր խոսքի համեմատ ինչ որ ասի: Դրա համար ասում եմ ձեզ այն ամենը ինչ կխնդրեք աղոթքի մեջ, հավատացեք և կստանաք: Երբ որ աղոթքի եք կանգնած լինում, ներեք եթե ինչ որ մեկի հետ անհաշտ եք, քանի որ ձեր Երկնային Հայրը ձեզ է ներել, իսկ եթե չներեք ձեր Երկնային Հայրն է չի ների ձեր հանցանքները:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Խաղողի այգի

Կար մի տան տեր, որը տնկել էր խաղողի այգի,ցանկապատել այն, աշտարակ էր սարքել և հանձնել այգեպաններին ու տնից որոշ ժամանակով հեռացել: Երբ որ բերքահավաքի ժամանակը մոտեցավ նա ուղղարկեց իր ծառաներին այգեպանների մոտ, որպեսզի հավաքեն պտուղները: Այգեպանները բռնելով ծառաներին, մեկին ծեծեցին, մեկին սպանեցին, իսկ մյուսին քարկոծեցին:Նա նորից ուղղարկեց ծառաներ ավելի շատ քան նախկինում: Նրանց հետ նույն կեպով վարվեցին: Վերջապես նրանց մոտ ուղղարկեց իր որդուն, ասելով. Այս չարագործներին կհանձնի մահվան, իսկ այգին կտա ուրիշ այգեպանների, որոնք ժամանակին կտան իր այգու պտուղները: Հիսուսը ասաց նրանց.
-Մի թե դուք երբեք չեք կարդացել Սուրբ գրքում<<Այն քարը, որը կառուցողները անարգեցին, այդ նույն քարը անկյունաքար եղավ>> Դա է զարմանալին Տիրոջից ձեր աչքերում? Այդ պատճառով ասում եմ ձեզ, կվերձվի ձեզանից Աստծո թագավորությունը և կտրվի այն ժողովրդին որը պտուղ էր տալիս: Ամեն ոք ով ընկնի այդ քարի վրա կկոտրվի և ում վրա ընկնի այդ քարի կճզմի նրան:
-Իմ որդուց կամաչեն:
Բայց այգեպանները տեսնելով որդուն, ասացին միմյանց.
-Սա է ժառանգը, եկեք սպանենք նրան և կտիրանանք նրա ժառանգությանը: Եվ բռնելով նրան հանեցին այգուց ու սպանեցին: Այսպիսով, երբ որ գա այգում տերը ինչպես կվարվի այգեպանների հետ:

Ռուսերեն տարբերակը՝ տես այստեղ 


Բարի Սամարացին

Մի օրինապաշտ վեր կացավ և փորձելով Հիսուսին ասաց.
-Ուսուցիչ, ինչ անեմ ես, որպեսզի ժառանգեմ հավիտենական կյանքը:
Իսկ նա ասաց նրան.
-Օրենքի մեջ ինչ է գրված, ոնց ես կարդում:
Նա պատասխանեց նրան.
-Սիրիր քո Տեր Աստծուն ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ ուժով և ընկերոջդ քո անձի պես:
Հիսուսը ասաց նրան.
-Ճիշտ ասացիր, արա այդպես և դու կապրես:
Բայց նա ցանկանալով իրեն արդարացնել, Հիսուսին ասաց.
-         Իսկ ով է իմ մտերիմը?
Այդ հարցին Հիսուսն այսպես պատասխանեց:
Մի մարդ կար, որը անցնում էր Երուսաղեմից դեպի Երիքով և ընկավ ավազակների ձեռքը, Նրանք հանեցին նրա հագուստը, հարվածեցին նրան և գնացին, թողնելով նրան կիսամեռ: Պատահմամբ այդ ճանապարհով անցնում էր քահանայապետը և տեսավ նրան, սակայն կողքով անցավ: Ղևտացին նույնպես անցնում էր այդ ճանապարհով, մոտեցավ, նայեց և կրկին թողեց, գնաց: Սամարացին անցնելով այդ ճանապարհով, տեսավ նրան, խխճաց և մոտենալով, կապեց նրա վերքերը՝ վրան լցնելով յուղ և գինի: Նստացնելով նրան իր էշի վրա, բերեց նրան հյուրանոց և հոգաց նրա մասին: Հաջորդ օրը գնալով հանեց երկու դահեկան, տվեց հյուրանոցի տիրոջը և ասաց նրան,- Հոգ տար նրա մասին և եթե ինչ- որ մի բան պետք լինի ես ետ վերադառնալիս կտամ քեզ,- Այս երեքից ով էր նրան ավելի մտերիմ այս մարդուն, որը ընկել էր ավազակների ձեռքը:
Նա ասաց.
-  Ով որ գթասրտություն ցուցաբերեց:
Այդ ժամանակ Հիսուսը ասաց նրան:
- Գնա և դու էլ այդպես արա:

Ռուսերեն տարբերակը՝ տես այստեղ

Շնորհնկալ խենթությունը

Մի անգամ այդ ժամանակաշրջանի սովորության համաձայն որոշ քրիստոնյաներ եկան, որպեսզի հաշվի նստեն եպիսկեպեսների հետ: Քրիստոնյաների հետ համաձայնության չգալով, այն պատճառով, որը արժանի չէր քրիստոնյաների ուշադրությանը, եպիսկոպոսը ժողովում ներկայացավ նրանց առջև:
Այնտեղ գտնվող կանացից մեկը ընկերուհուն ասաց.
-Ծերունին խելքը քցել է:
Սուրբ Ամմոն լսելով դա, կանչես նրան և ասաց.
-Այսքան տարի ես անապատներում եմ եղել, որ կանխեմ այս խառնաշփոթը, քո ինչ պետքն է ես դա կկորցնեմ, թե ոչ:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Անամոթն ու ամոթը

Անամոթը ամոթից գողացավ իր բոլոր հագուստները ու մտածեց <<Այ հիմա նա ինձանից ոչնչով առավել չի լինի կամ էլ իր ամբողջ կյանքում տանը կմնա>>: Բայց ամոթը հենց այդ նույն օրը դուր եկավ փողոց: Եվ նա այնպիսի շլացուցիչ ու փայլփլուն լույս էր արցակում, որ ոչ ոք չէր կարող նայել նրա կողմը: Այդպես կցավեցնեին նրանց աչքերը:
Անամոթը այդ տեսավ և շտապեց վերադարձնել ամոթի հագուստները: Եվ ոչ նրա համար, որ նա ամաչում էր: Այլ, որպեսզի մարդիկ չտեսնեն, թե ինչ փառքով է օժտված նրա հակառակորդը:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Հիվանդությունն ու մարդիկ

Մի անգամ հիվանդությունը խղճաց մարդականց և դադարեց նրանց տանջել: Մարդիկ սկսեցին լավ ապրել. թեթև, ազատ, լայնառցակ: Իրենց ուրախությունից հիվանդությունը ինքը բուժվեց:
 Միայն որոշ ժամանակ անց հիվանդությունը տեսնում է, որ մարդկանց հետ ինչ-որ բան այն չէ: Նրանք, ովքեր հիվանդության շնորհիվ հեզ էին, գոռոզացել էին: Ում, որ նա պաշտպանում էր վտանգից և վտանգավոր զբաղմունքներից, առանց նրա հայտնվում էին միանգամից վտանգի մեջ: Իսկ ովքեր ժամանակավոր տանջանքներով քավում էին նաղկին մեղքերը, նրանց մոտ կյանքից հետո կարող էին սկսել հավիտենական տառապանքները: Եվ այնքան վշտացավ այդ մտքից, որ իր չմտածված բարությունից հիվանդությունը նրոից հիվանդացավ: Իրենից հետո նաև մարդիկ:


Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Թրթուրի ապագան

Թիթեռնիկընայեց թրթուրին և ծռմռվելով ասաց.
-Ֆու, ինչ տգեղություն:
Թրթուրը նայեց թիթեռնիկին ու շշնջաց.
-Ախխ, ինչ գեղեցկուհի:
Եթե նրանցից որևէ մեկը իմանար իր անցյալի մասին,իսկ մյուսը ապագայի:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Առանց բարության- ոչ մի տեղ

Հիվանդացավ չարությունը:Թավալվում էր մի քանի օր տենդի մեջ:Աշխարհում դա ոչ-ոք չնկատեց:Սակայն, երբ հիվանդացավ բարությունը, բոլորը նկատեցին այդ կորուստը: Անգամ նրանք, ովքեր չար գործեր էին անում:Այդ օրվանից չարությունը ջանում էր չպարկել, անգամ եթե հիվանդանում էր:Իսկ բարությունը այդ ամենից հետո հասկացավ, որ նրան ընդանրապես հիվանդանալ չի կարելի:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Խեղճ փշրանքը
Խեղճ փշրանքը գնաց բաժակի մոտ ողորմություն խնդրելու:
-Տուր, հանուն Քրիստոսի! Մենք գրեթե բարեկամններ ենք, մի գուցե նաև հարազատներ:
— Գնա կափարիչի մոտ!Շրջվեց բաժակը և հեռացավ:Եթե մենք քո հետ անգամ ազգակիցներ ենք, ապա հեռավոր:Իսկ դու կափարիչի հետ մեկ տառի տարբերություն ունես: Մի գուցե նա տա:
Փշրանքը գնում է կափարիչի մոտ, իսկ նա անգամ կաթսայի վրայից չիջավ: Այդպես էլ բարձրուքից պատասխանեց.
-Շատերն են այստեղով գնում գաիլս! Է՛լ անոթնել, է՛լ կափարիչներ…Ինձ մոտ ոչինչ չկա! Մի՞ թե չես տեսնում ինչ ժամանակներում ենք ապրում:Ինձ ու կաթսաին մի կերպ է բավարարում:Ճի՞շտ է ընկերուհիս,- դիմեց թմբլիկ կաթսային: Բայց կաթսան այնքան լիքն էր, որ չկարողացավ պատասխանել:
Գնաց տուն դատարկաձեռն փշրանքը: Ճանապարհին հանդիպեց մուրճին: Իմացավ նրա կարիքի մասին և ասաց.
-Մի՛ տխրիր, ես ինչ- որ չափով քեզ կօգնեմ:
— Բայց ես քեզ հարազատ չեմ, ոչ էլ ազգակցական կապեր ունեմ,- արցունքների մեջ շշնջաց փշրանքը:
— Ինչ անենք,-զարմացավ մուրճը: Մեկս մյուսին պետք է օգնենք:
Թեկուզ և նա հարուստ չէր,ավելի ճիշտ աղքատ, բայց տվեց այնքան բան, որը երկար ժամանակ կբավականացներ փշրանքին: Շա՞տ բան էր պետք նրան:
Երբ վերջանար, ասել էր,որ նորից գա: Թեպետ ո՛չ բարեկամ էր, ո՛չ էլ ազգակից:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ
Դժբախտությունը ընտանիքում

Եկավ դժբախտությունը և բղավեց.
 -Ես եկել եմ, բացեք դարպասները:
 -Բարով եք եկել,-բարեհամբյուր պատասխանեցին  տան տերերը, լայն բացելով դարպասները:
 - Իսկապե՞ս, թե դուք  չհասկացաք ես ո՞վ եմ,- զարմացավ դժբախտությունը:
 -Ինչու՞, հասկացանք, ուղղակի մենք քեզ ուրախությամբ ենք ընդունում, որպես Աստծու    ձեռքից տրված, իմնալով, որ նա ամենինչ ուղղարկում է մեզ` մեր օգտի համար:
 -Ինչու՞ ներս չես գալիս:
 Նայեց դժբախտությունը տան տերերին:
 Դժբախտությունը փոքրացավ և գնաց ուրիշ տներով, որտեղ նա իսկապես կարող էր   դժբախտություն բերել:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Տերն ու լոբին

Մեծ պահքի առաջին օրը մի գյուղի քահանա դրեց իր գրպանում քառասունիննը լոբի, որպեսզի ամեն օր մի հատիկը գցելով որոշի, թե երբ է վերջանում պահքը: Լվանալով քահանայի հագուստը, կինը նկատում է, որ նրա գրպանը լցված է լոբով:
 -Ամուսինս սիրում է լոբի, մի քիչ էլ ես ավելացնեմ, թող անուշ անի,- մտածեց կինը և այդպես էլ արեց:Ամուսինը ամեն օր գցում էր լոբին, բայց դա չէր վերջանում:
Մի օր գյուղացիները հարցրեցին տիրոջը.
 -Տեր, ե՞րբ է ավարտվելու մեծ պահքը:
 -Նայելով այն լոբուն, որը իմ գրպանում է դեռ շատ օրեր կան:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Մեկ օրանի թիթեռնիկը

Նստեց, մեկ օրանի թիթեռնիկը` երկարակյաց ծառի վրա և սկսեց հիանալ այն ամենով, ինչ կարողանում է տեսնել:
- Արևը ի՞նչ բարի ու գեղեցիկ է, ցողը` ոչ մի գույն չի համեմատվի նրա հետ, իսկ արտը` այնպիսի կանաչ է, երկինքը` այնքան կապույտ:Իսկ օդը ` անգամ բառերը չեն հերիքում, որ նկարագրեմ այն: Միայն կարող եմ Աստծուն շնորհակալություն ասել` այս ամենի համար:
-Այ քեզ բան: Այսքան տարի է ապրում եմ, բայց այս ամենը չէի նկատե,- մտածեց ծառը և բարձրաձայն ասաց.
-Ոչինչ, վաղը դու այս ամենին կսովորես:
- Վաղը ինձ համար արդեն չի լինի,-տխուր ասաց թիթեռնիկը, ընդմիշտ փագելով աչքերը:
Իսկ ծառը ամոթից խոստովանեց իրեն, որ արդեն մոտ հայրուր տարի է, չէր նկատե ամենակարևորը, չէր գնահատե ` այն ամենը,ինչը հասցրեց թիթեռնիկը անել իր կյանքի այդ մեկ օրում:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Ճգնավորությունն ըննդեմ բարեգործության

Քահանան մի անգամ հարց տվեց հավատքի մեծ եղբայրներից մեկին:
-Կան երկու եղբայներ: Նրանցից մեկը միշտ աղոթում էր իր սենյակում, շաբաթական վեցը օր ծոմ էր պահում և հրաժարվել էր բոլոր ավելորդ բաներից: Իսկ մյուսը միշտ հոգ էր տանում հիվանդների մասին:Ո՞ր մեկի աշխատանքը ավելի բարձր կգնահատվի Աստծո մոտ:
Ավագ եղբայրը պատասխանեց.
-Եթե անգամ այն եղբայրը, որը ծոմ էր պահում, աղոթում և պատրաստ էր գլուխը կախել, նրա արաքները չէին համեմատվի այն եղբոր հետ, որը խնամում էր հիվանդներին:
Ռուսերեն տարբերակը տես այստեղ
Օգնական հրեշտակները Մի մարդ ցանկանում էր մասնակցել եկեղեցու կառուցման աշխատանքին: Սակայն մեծ գումար նա չուներ: Այդ պատճառով նա բարձրացավ սարեր, տեսնելով այնտեղ գրանիտե սալիկ, ջարդեց, շուշաթղթեց, որոշեց տանել և նվիրաբերել եկեղեցուն: Նա սկսեց փնտրել բեռնակիրներ, բայց ոչ ոք չէր համաձայնվում, այդ հսկայական քարը տեղափոխել եկեղեցու մոտ` չնչին գումարով: Եվ հանկարծ նրան մոտեցան չորս փոքրամարմին տղամարդիկ և ասացին. — Ի՞նչ արած, մենք քո քարը կտեղափոխենք, միայն թե դու պետք է մեզ օգնես: Այս քարը կդնենք քո մեջքին, իսկ մենք չորս կողմերից կօգնենք քեզ: -Այս սալիկը ինձ կճզմի, իսկ դուք այնքան նիհար եք, որ այն չեք կարող պահել,-ասաց այդ մարդը: — Ինքդ որոշիր, ինչի՞ համար ես այս նվերը տալիս եկեղեցուն, որպիսի՞ Աստծուն հաճոյանաս, թե՞ մարդկանց մոտ բարձրանաս: Մտածեց մարդը և ասաց. -Ուզում եմ Աստծուն հաճոյանալ,- աղոթեց նա և մեջքը պարզեց: Տղամարդիկ սալիկը դրեցին նրա մեջքին, իսկ այն չգիտես ինչո՞ւ թեթևից էլ թեթև թվաց: Նրանք արագ եկեղեցի հասան: Մարդը շրջվեց, որպիսի շնորհակալություն հայտնի տղամարդկանց, իսկ նրանց հեթքն անգամ չէր երևում: Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Ալեքսանդրիաի կաշվեգործը

Մի օր Անտոնը աղոթում էր և ձայն լսեց:
-Անտոն, դու դեռ չե՞ս հասել կաշվեգործի մակարդակի, որը ապրում էր Ալեքսանդրիայում:
Լսելով այս, ծերունին վեր կացավ վաղ առավոտյան և վերձնելով ձեռնափայտը` արագորեն գնաց Ալեքսադրիա:
Երբ որ նա եկավ նշված հասցեյով, տան տերը զարմացավ տեսնելով իր մոտ` Անտոնին: Ծերունին կաշվեգործին ասաց.
-Ասա ինձ քո խնդիրները, որովհետև ես քեզ համար եկել եմ այստեղ անապատը թողնելով:
Կաշվեգործը ասաց.
— Չգիտեմ անցյալում ինչ որ բարի բան արե՞լ եմ, թե ոչ, այդ պատճառով վաղ առավոտյան մահճկալից վերկենալով մինչ գործի գնալը ինքս ինձ ասում եմ, որ այս քաղաքի բոլոր բնակիչները` մեծից- փոքր կմտնեն երկնային թագավորություն, իրենց բարեգոծությունների համար, միայն ես կանցնեմ հավիտյան տանջանքների միջով իմ մեղքերի համար: Այդ նույն խոսքերը սրտումս կրկնում եմ քնելուց առաջ:
Լսելով այս, Անտոնը ասաց.
— Ճշմարտապես որդյակ իմ, դու ինչպես հմուտ վարպետ <<Մաթևոս 13:45-46>> քո տանը հանգիստ նստած, կուտակեցի Աստծո թագավորությունը, թեպետ ամբողջ կյանքս անցկացնում եմ անապատում, բայց ես չէի կուտակել այդ հոգևոր իմաստությունը և չէի հասել այդ գիտակցության չափանիշին, որը դու արտահատեցիր` քո բառերով:
Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Ակվարիումի ձկնիկը Ակվայրումին սովոր ձուկը ընկնում է գետը: Նրան շրջապատում են այնտեղի ձկները, զարմանում են նրա հագուստի վրա և հարցնում, թե ինչպե՞ս էր իրեն զգում տնային պայմաններում: -Լավ! Հիշելով իմ տաք ակվարիումը,-պատասխանում է ցրտից դողացող ձկնիկը և բողոքում է: -Միայն մի բանն էր վատ` օրը մեկ անգամ էին կերակրում: -Դե՜, դա մեզ մոտ խնդիր չէ,- նրան հանգստացրեցին ձկները: -Կե՜ր, ինչքան ուզում ես, եթե իհարկե կարող ես: Եվ գնում են ամենմեկը,ինչ-որ մի տեղ կեր գտնելու: Նրանց վերջին խոսքերի իմաստը, ակվարիումի ձուկը հասկացավ միայն երեկոյան, երբ նա ստիպված էր դիմավորել գիշերը` կիսախաղցած: Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Ջրաներկը Ջրաներկերը իմանում են, որ նրանց պատրաստվում են ջրով բացել և վրդոհվում են: -Ի՞նչ է մենք ինքներս չենք կարող գլուխ հանել: -Ոչ,- ասաց ամենափափուկ վրձինը, որը հոգնել էր քսվելուց` չոր ներկերին: -Գլուխ չեք հանի,- հաստատեց թութը: Իսկ նկարիչը ոչինչ չասաց:Նա խառնեց ներկերը` ջրով, և այնպիսի նկան նկարեց, որ մնացած բոլորը գոհ մնացին և առաջին հեռթին, հենց ինքը` ջրաներկը: Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Ավվա Մակաին և դևը Մի ժամանակ Ավվա Մակարին լճից գնում էր իր келью: Նա պայլմայի ճյուղեր էր տանում, և ահա ճանապարհին հանդիպում է դևին՝ մանգաղը ձեռքին: Դևը ուզում էր հարվածեր Մակարինին, բայց չկարողացավ, և ասաց նրան. -Քո մեջ շատ ուժ կա Մակարի, ես քո առաջ ուժ չունեմ: Այն ամենը ինր-որ դու ես անում, ես էլ կանեմ: Դու ծոմ ես պահո՞ւմ, իսկ ես ընդհանրապես չեմ ուտում, դու արթուն ես մնո՞ւմ, իսկ ես ընդհանրապես չեմ քնում: Մի բանով դու ինձանից առավել ես: -Ինչո՞վ,- հարցրեց Մակարին: -Խոնհարությամբ,- պատասխանեց դևը: Ահա, թե ինչո՞ւ ես ուժեղ չեմ՝ քո դիմաց: Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Ավվան և գողը Մի անգամ Ավվա Մակարին գողին հանկարծակիի բերեց այն վայրում, որտեղ նա բարցում էր իրերը` դնելով ավանակի վրա: Ցույց չտալով, որ նա իրերի տերն է, պատվելին լուռ սկսեց օգնել նրան` կապելով իրերը: Թողնելով նրան խաղաղությամբ, երանելին ասաց իրեն. -Մենք մեզ հետ ոչինչ չենք բերել այս երկրի,պարզ է, որ ոչինչ չենք էլ տանելու:Օրհնյալ լինի Տերը ամեն ինչի մեջ: Ռուսերեն տարբերակը տես այստեղ


Ավվա Ագաֆոնը և բորոտը

Քաղաք էր գնում ավվա Ագաֆոնը, որպեսզի վաճառի իր ձեռագործ աշխատանքները և ճանապարհին տեսավ պարկած բորոտին: Հարցրեց նրան.
-Ուրե՞ս գնում:
- Գնում եմ քաղաք,- պատասխանեց ավվա Ագաֆոնը,- որ վաճառեմ իմ ձեռքի աշխատանքը:
- Գթասիրտ եղիր, և տար ինձ քո հետ:
Ծերունին բարձրացրեց նրան և դնելով ուսերին տարավ քաղաք:Բորոտը ասաց նրան.
-Ինձ իջեցրու այնտեղ, որտեղ պետք է վաճառես քո ձեռքի աշխատանքը:
Ծերունին այդպես էլ արեց: Երբ որ նա մի իր վաճառեց, բորոտը հարցրեց նրան.
-Ինչքանո՞վ դա վաճառեցիր:
-Այնքանով,- պատասխանեց ծերունին:
Բորոտը հարցրեց.
- Ինձ համար հաց առ:
Երբ որ նա վաճառեց երկրորդ իրը, բորոտը հարցրեց.
-Սա ինչքանո՞վ վաճառեցիր:
-Այնքանով,- պատասխանեց ծերունին:
-Ինձ համար մի հատ էլ հաց առ:
Ծերունին առավ: Վերջապես վաճառեց իր ձեռքի աշխատանքները և ուզում էր գնալ, բորոտըհարցրեց.
-Դու գնու՞մ ես:
-Գնում եմ,- պատասխանեց ավվան:
Բորոտը ասաց.
- Գթասիրտ եղիր և տար ինձ այնտեղ, որտեղից բերեցիր:
Ծերունին դա էլ արեց: Այդ ժամանակ բորոտը ասաց.
-Օրհնված ես դու `Ագաֆոն, Աստծուց երկինքում և երկրի վրա:
Ավվան նայեց բորոտին և չտեսավ ոչ-ոքի : Դա Աստծո հրեշտակ էր, որը ուղարկված էր ծերունուն փորձելու համար:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ


Ավվա Ագաֆոնը և հիվանդ շրջիկը 

Լուրեր են տարածվել, որ Ավվա Ագաֆոնը մի օր գալով քաղաք` առևտրի, տեսնում է մի հիվանդ շրջիկի, որը պարկած է լինում փողոցում: Ոչ-ոք նրա համար չէր անհանգստանում: Նա մնաց հիվանդի մոտ: Այն գումարը, որը վաստակում էր իր աշխատանքով, նա մի խրճիթ է վարցում, իսկ մնացած գումարը ծախսում է հիվանդի կարիգները հոգալու համար:
  Այդպես նա անցկարեց չորս ամիս, մինջև շրջիկը առողջացավ: Այդ ամենից հետո, նա վերադարձավ իր տուն:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Բացառիկ հավատք

Չորային ամառ էր: Ֆերմերները, որոնք ապռում էին մի փոքրիկ գյուղում, անհանգիստ էին այն մտքից, թե ի՞նչ պետք է լինի նրանց բերքի հետ: Մի կիրակնօրյա օր, հավաքույթից հետո, նրանք մոտեցան հովվին, որ խորհուրդ ստանան:
-Հայր, մենք պետք է մի բան անենք, այլապես կկորցնենք մեր բերքը: -Այն ամենը ի՞նչ ձեզնից պահանջվում է `աղոթել բացառիկ հավատքով: Աղոթքը առանց հավատքի, դա աղոտք չէ: Դա պետք է բխի սրտից:Հաջորդող ամբողջական շաբաթը գյուղացիները օրը երկու անգամ հավաքվում, և աղոթում էին, որ Աստված իրենց անձրև ուղարկի: Կիրակի օրը նորից մոտեցան հովվին: - Անօգուտ է հայր, մենք ամեն օր հավաքվում և աղոտք ենք անում միասին, բայց անձրևը չկա ու չկա: - Դուք իսկապե՞ս հավատքով եք աղոտում,-հարցնում է քահանան: Նրանք սկսեցին համոզել նրան, որ դա այդպես է, բայց քահանան չհամաձայնվեց և ասաց. - Ես գիտեմ, որ աղոթում էիք առանց հավատքի, որովհետև այստեղ գալուց ձեզնից ոչ-ոք իր հետ անձրևանոց չվերցրեց:

Ռուսերեն տարբերակը տես աստեղ


Aufheben

Մեծ հայրենական պատերազմի ժամանակ, Ռուսաստանի գյուղերից մեկում, մայրը բանակ էր ճանապարհում իր տղային: Տղան հեռու էր եկեղեցական կյանքից և խաչ չէր կրում: Մայրը օրհնելով նրան, վզին խաչ է քցում և խնդրում է, ոչմի հանգամանքներում չհանել այն: Երիտասարդը, թեև մեծացել էր աթեիստական միջավայրում, լսում է մորը և կռվում է խաչը վզին: Այնպես է ստացվում, որ նրա զորախումբը ընկնում է Գերմանացիներին գերի: Բոլոր գերիներին շարում են երկար շարքով: Նրանց միջով անցնում է մի գնդապետ իր զինվորական խմբով: Ուշադիր նայելով նրանց դեմքերին, գնդապետը հաճախակի կանգնում էր և մատնացույց անելով ասում.
- Հրիա՞ ես:
Մատնացույց արված գերիին թիկնապահները շարքից հանում էին և տանում մի կողմ: Գնդակահարության համար առանձնացրած Հրիաների խումբը գնալով աճում էր: Երիտասարդը, որին օրհնել էր մայրը, բանակ ճանապարհելուց խաչը տալով, ծնվել էր Ռուսասական գյուղում, բայց նա սևահեր, գանգռահեր էր և ավելի շատ նման էր Հրիա գերիների ներկայացուցչին: Նա նայում էր իրեն մոտեցող գնդապետին և ավելի պարզ լսում էր արձագանքները.
- Հրիա՞ ես, հրիա՞ ես...
Երբ որ հերթը հասավ նրան, գնդապետը մատնացույց արեց նրան և ասաց.
- Հրիա՞ ես:
Եվ կարծես գնաց առաջ, բայց ի ուրախություն գերիի գնդապետի հայացքը ընկավ կիսաարձակված վերնաշապիկի վրա: Գերմանացին նկատեց նրա կրծքի խաչը, մի պահ մտածելով, գնդապետը հրամայեց.
-Թողնե՛լ,- և ծարունակեց առաջ գնալ շարքերի միջով: Զինվորը, որը ձեռքը դրել էր գերիի ուսին, քաշեց ձեռքը և գնաց գնդապետի ետևից: Գերին դեղացող ձեռքով մաքրեց ճակատից ` քրտինքը և հիշեց մորը:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ

































Комментариев нет:

Отправка комментария