Վրացական առակներ

Գինու աղբյուր

Պապու ու թոռ նստած այն աշխարհում ճաշում էին: Պապը դատարկ կուժը մեկնում է թոռանը և ասում.
- Գնա մի հատ գինու աղբյուրի մոտ, որը մոտակայքում է հոսում և լցրու այս կուժը: Որոշ ժամանակ անց թոռը վերադառնում է դատարկ կուժով: Պապը հարցնում է.
-Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ գինի չես բերել:
-Գինու աղբյուր այլևս չկա, այն ցամաքել է:
Պապը ցավով հոգոց հանեց:
-Դա նշանակում է, որ այնտեղ մեր մասին մոռացել են: Որ ոք այլևս չի խմում մեր հոգու հանգստության համար:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ


Գայլի դատը


Մի գյուղացու մոտ գայլերը այծին կերել են: Եկավ գյուղացին դատարան և բողոքեց:
-Մենք գայլերին չենք դատում,- պատասխանեց դատավորը:
-Ուժեղներին դուք չեք դատում, իսկ անօգնականներին հետ մեր ավագն էլ է լավ գլուխ հանում,- ասաց գյուղացին:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Քո փողերը չեն կորել

Մի կարիքավոր մարդ պարտքով գումար վերձրես իր հարսուստ հարևանից և այն վերադարձնել ոչ մի կերպ չէր կարողանում: Մի օր եկավ հարուստ հարևանը՝ աղքատի մոտ և իր գումարը պահանջեց: Աղքատի կնոջը այդ ամենը շատ էր հոգնեցրել և նա ամուսնուն ասաց.
- Դու թաքնվիր, ես ինքս կդիմավորեմ հարևանին:
Նորից եկավ հարուստը իր գումարի ետևից.
-Տանտերը տանը չէ, ի՞նչ է քեզ հարկավոր բարի մարդ,- ասաց կինը:
-Իսկ ո՞ւր է նա, ե՞րբ պարտքս կվերադարձնի:
- Նա հենց դրա համար էլ գնացել է, նա սերմ կառնի, կբերի, այն կցանի հողի մեջ, կաճեն փշոտ թփեր, կանցնի քարավանի կողմով, կմնա այդ փշերի վրա և ամուսինս կհավաքի այդ բամբակը, կվաճառի այն և կվերադարձնի քո պարտքը:
Հարուսը ծիծաղեց, իսկ կինը վիրավորվեց և ասաց.
- Քեզ ի՞նչ կա, չեն կորի քո փողերը:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Անարդար դատ

Երկու հոգի եկան դատավորի մոտ և խնդրեցին իրենց հարցին լուծում տալ: Մեղադրողը դատավորին մի մեծ ամանով կարագ բերեց, իսկ մեղադրիալը մի վայրի խոզ էր կապել բակում: Դատավորը երկու կողմերին լսելուց հետո արդարացրեց մեղադրիալին: Մեղադրողը իրեն վատ զգաց և հենց այդ օրը գնաց դատավորի տուն և ասաց.
- Ո՞նց դու չես ամաչում, մի թե՞ ես դրա համար էի բերել այդ կարագով ամանը, որ դու իմ հակառակորդին արդարացնես:
-Ի՞նչ արած,- ասաց դատավորը, նրա խոզը իր ժանիքով ջարդել էր քո կարագով ամանը:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ











Комментариев нет:

Отправить комментарий