среда, 10 февраля 2021 г.

Ես եմ

 Ես Անի Ղազարյանն եմ, սովորում եմ Մխիթար Սերբաստացի կրթահամալիրի 12-րդ դասարանում։ Կրթահամալիրում սկսել եմ սովորել 6-րդ դասարանից։ Այդ տարի ինձ համար շատ դժվար էր, քանի որ միջավայրը բոլորովին այլ էր։ Սակայն փորձեցի արագորեն հաղթահարել բոլոր դժվարությունները և միանալ բոլորին։ Կրթահամալիրում ես ստացա ազատություն, որը ինձ շատ օգնեց կյանքում։ Ձեռք բերեցի ընկերներ, ովքեր օգնեցին ինձ թե՛ դպրոցում, թե՛ կյանքում։

Դպրոցում ուսուցիչները մեզ հետ վարվում են ինչպես ծնող, և անգամ րոպեներ են եղել, որ մոռացել ենք ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները և շփվել ինչպես ծնողի հետ, կիսվել նրանց հետ և խորհուրդներ ստացել։Ու կարող եմ ասել, որ կրթահամալիրը միայն ուսման դպրոց չէ, այնտեղ մի ամբողջ կյանք է անցնում։ Չեմ կարող չնշել իմ ճամփորդությունները, որ ունեցել եմ այս տարիների ընթացքում։ Յուրաքանչյուրը իր հերթին յուրահատուկ էր, և ունեցել եմ անմոռանալի օրեր, որոնք կհիշվեն, որպես լավագույնը դպրոցական կյանքում։ 2019/20 ուս տարին ամենաբարդն էր։ Տարվա երկրորդ կիսամյակից ստիպված եղանք մնալ տանը համաճարակի պատճառով։ Եվ երբ հայտնի դարձավ, որ 2020/21 ուս տարում դպրոց ենք գնալու, դա եղավ ամբողջ տարվա ամենալավ լուրը։ Դժվար կլինի խոսել այս տարվա հաջողությունների, ձախողումների մասին։ Շատ ուրախ տրամադրությամբ եմ առաջին օրերին հաճախել դպրոց, բայց մի քանի օր անց սկսվեց պատերազմը, որի մասին չեմ կարող չխոսել, քանի որ ամբողջ ընթացքում իմ դասերը միայն եղել են պատերազմական նորություններով, զոհվածների պատմություններով հետաքրքրվելը, զինվորներին ինչ-որ բանով օգնելը։ Հասկանում էի, որ մի քանի ամիս հետո արդեն ընդունելության քննություններ ունեմ և պետք է պատրաստվել, բայց չէի կարողանում կտրվել այդ թեմայից։ Որոշ չափով փորձել եմ մասնակցել դասերին և շարունակել սովորել` գիտակցելով կարևորությունը։ Բայց ունեցել եմ շատ բացթողումներ, որոնք փորձում եմ լրացնել։Այս տարի գրեթե ամբողջ ընթացքի գլխավոր անելիքս եղել է ինքնակրթությամբ սովորել հայոց լեզու և պատրաստվել քննություններին։ Նաև բարելավել եմ անգլերենը։ Հույս ունեմ այս տարվա բոլոր իմ բացթողումները կհասցնեմ լրացնել։


Комментариев нет:

Отправить комментарий