понедельник, 19 октября 2020 г.

Արցախյան շարժում

1985-ի մարտին ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար է ընտրվել Միխայիլ Գորբաչովը (1990-91-ին’ ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը)’ «վերակառուցում» կոչված քաղաքականության «ճարտարապետը»: Այդ քաղաքականությունն ընդունվել է ԽՄԿԿ ԿԿ ապրիլյան պլենումում (1985) և հաստատվել կուսակցության 27-րդ համագումարի (1986) որոշումներով: Խնդիր է դրվել վերափոխությունների միջոցով արագացնել երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը, կատարել քաղաքական համակարգի բարեփոխում:
Արցախյան շարժում, հասարակական-քաղաքական շարժում՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման։ Հայրենական պատերազմից հետո Հայկական ԽՍՀ ղեկավարությունը դիմել էր ԽՍՀՄ իշխանություններին՝ Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանին վերամիավորելու խնդրանքով։ 1945 թվականին, մեծ հայրենադարձության հետ կապված և հայրենադարձներին տեղավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀԿ(բ)Կ կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը դիմել էր ԽՍՀՄ ղեկավարությանը՝ փորձելով լուծել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միավորելու հարցը։ Երկրորդ անգամ, ազգային զարթոնքի տարիներին (1965-1968), նման խնդրանքով հանդես էր եկել Անտոն Քոչինյանը։ Մինչ այդ՝ 1956 թվականին Ղարաբաղի հարցը բարձրացրել էր Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը։ Գորբաչովյան «վերակառուցման» քաղաքականության տարիներին (1985-91) Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) հայությունը օրակարգ էր մտցրել պահանջ՝ տարածաշրջանը Ադրբեջանի ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ տեղափոխելու համար։1988 թվականի գարնանը Ստեփանակերտ էին ժամանել բնակիչներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բալթիկայից, նույնիսկ Մոսկվայից ու Լենինգրադից, որոնք եկել էին ուսումնասիրելու Ղարաբաղյան շարժման փորձը։ Մոսկվայում Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ Փաշա Ռուստամզադեն մոսկովյան թերթերում տպագրած իր հարցազրույցներում նշել էր, թե իբր Ստեփանակերտից դուրս են քշել 18 հազար ադրբեջանցիների։ Մինչդեռ, համաձայն 1988 թվականի հունվարի 1-ի տեղեկությունների, Ստեփանակերտում բնակվում էր 4.5 հազար ադրբեջանցի։ Չի նշվում, որ Ադրբեջանից արտագաղթած հայերը 2.8 անգամ ավելի շատ էին, քան Հայաստանից փախած ադրբեջանցիները, ինչպես նաև Ադրբեջանից հեռացած հայերը թողել են 103.7 հազար բնակարան, 1322 հայկական գյուղեր կամ 8 հազար քառ կմ. տարածք, իսկ ադրբեջանցիները Հայաստանում ունեին 27.6 հազար բնակարան:1988 թվականի փետրվարի 27-ին ադրբեջանական Աղդամ շրջկենտրոնի մոտակայքում, ադրբեջանցիները հարձակվեցին Հադրութի շրջանի Մեծ Թաղերի պետտնտեսության՝ Ստեփանակերտ խոշոր եղջերավոր անասուններ մսամթերման տանող ավտովարորդ Ռաֆիկ Ալթունյանի «Գազ-53», 81-06 ԱԳՅԱ համարանիշի ավտոմեքենայի վրա, քարկոծելով ջարդել առաջամասի ապակին, հարկադրել կանգնեցնելու այն, բարձրացել շարժիչի ծածկոցի ու ոտնակի վրա, դանակի ծանր հարված հասցրել վարորդին, ուշագնացության աստիճան ծեծել զոոտեխնիկ Անդրանիկ Մելքումյանին, քշել-տարել անասունները, ապա շրջել մեքենան ու վառել: Բեռնատարի կմախքը առ այսօր էլ պահվում է որպես Հեյդար Ալիևի «ազգային կտրիճների» ցուցանմուշ։ Կային նաև խմբեր, որոնց հանձնարարված էր կատարել նաև ահաբեկչություններ, հայերի սպանություններ, հայկական տնտեսություններին պատկանող արտադրական շենքերի ավերումներ, հրկիզումներ, ավտովթարներ, և այլ կարգի հանցագործություններ։ Իրավիճակը կտրուկ փոխվեց Արցախյան շարժման օրերին՝ 1988 թվականի փետրվարի 20-ից հետո։ Ադրբեջանի ղեկավարները նորամուծություններ մտցրին ահաբեկչական ծրագրերում. նրանք ընդգրկվեցին օմօնականների զինված խմբավորումների մեջ։ Իսկ վայրագ գործողությունները համակարգելու համար Բաքվից Ղարաբաղ էին ուղարկվել ավելի փորձառու, արտասահմանյան ահաբեկչական հանգրվաններում մարզված տասնյակ մասնագետներ, որոնք հասցրել էին սերտ կապեր հաստատել թուրքական «Գորշ Գայլեր»-ի , արաբական «Համաս» և աֆղանական «Մոջահեդ» կազմավորումների հետ։ Զինված զանազան զենքերի նորագույն տեսակներով և պայթուցիկ նյութերով՝ նրանք սկսեցին լայնածավալ հարձակումներ կատարել հայկական գյուղերի, ֆերմաների վրա։ Սպանում, պատանդ էին վերցնում հայ անասնապահներին և անտեր մնացած հոտը, նախիրը քշում-տանում ադրբեջանական գյուղերը, շրջանները։ Ճանապարհներին գրավում էին հայերին պատկանող ավտոմեքենաները, զինված հարձակում գործում ավտոբուսների վրա, գնդակահարում ուղևորներին։ Միաժամանակ կտրտում, հրդեհում էին հայերին պատկանող այգիները, ցորենի արտերը:1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը և վավերագրվեց նույն թվականի դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեով:


Комментариев нет:

Отправить комментарий