вторник, 17 ноября 2020 г.

ՀՀ անկախ պետականության կայացման գործընթաց

Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը դրվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանի ընդունած` Հայաստանի անկախության մասին հռչակագրով։ Հռչակագիրը, որ կարևոր իրավական փաստաթուղթ էր բաղկացած էր 12 կետից: ՀԽՍՀ-ն վերանվանվում է Հայասանի Հանրապետություն, կրճատ՝ Հայաստան։ Այն կունենա իր զինանշանը, դրոշը և օրհներգը։ Հայաստանը ինքնիշխան պետություն է և այսստեղ կգործեն միայն Հայաստանի հանրապետության օրենքները։ Հայաստանի հանրապետությունը ինքը պետք է որոոշի իր քաղաքացիների ծառայության կարգը։ Ժողովորդի անունից պետք է հանդես գան միայն Հայաստանի հանրապետության գերագույն խորհուրդը։Հայաստանի տարածքում հողը, նրա ընդերքը, ձեռնարկությունները համարվում են հայ ժողովրդի սեփականությունը։ Պետք է հիմնվի սեփական դրամ, ազգային բանկ, հարկային ծառայություններ։Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։ Այն հաստատում է Արցախն իր անբաժանելի մասը ճանաչելը։

Հայոց ազգային բանակի կազմավորումը

1992-93 թվականներին երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց շարժունակ և կարգապահ բանակ։ 1992 թվականի հունվարի 28-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» որոշումը, որով ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը։ Նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին զինվորական 4 միավորներ` ՆԳՆ պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և հանրապետական զինկոմիսարիատը։ Դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ-ի պաշտպանության առաջին նախարար էր նշանակվել Վազգեն Սարգսյանը։ Նորաստեղծ հայկական բանակի սպառազինությունը և ռազմական տեխնիկան ժառանգություն էր մնացել խորհրդային բանակից։ Սակայն բանակը աստիճանաբար զինվեց նաև ժամանակակից ռազմական տեխնիկայով։ Հայոց բանակը կազմավորվեց անկախ պետականության վերականգնման գործընթացում և հանդիսացավ նրա ամենամեծ ձեռքբերումը։

Комментариев нет:

Отправить комментарий