среда, 25 ноября 2020 г.

Լեռնային Ղարաբաղի հանրապետություն

Հայաստանի կողմից հայտարարություն արվեց, որ Արցախը Հայաստան է, սակայն այդպիսի հայտարարությունները հիմա Հայաստանին այդքան էլ հարկավոր չեն։ Դրա մասին հայտարարեց Ռուսաստանի արտգործ նախարար Լավրովը։ Անշուշտ Արցախը Հայաստան է, սակայն փաստացի Արցախը չի գտնվում Հայաստանի կազմի մեջ։ Այդ հայտարարությանը Ալիևը
պատասխանեց, ասելով որ Արցախը Ադրբեջան է։ Բայց, քանի որ Արցախը Հայաստանի կազմում չէ, այդ իսկ պատճառով այդպիսի հայտարարություններ մեզ հարկավոր չեն։ Անհրաժեշտ են կոնկրետ քայլեր որոնց հետևանքով Ադրբեջանը հայտնվի երկընտրանքի առջև և որոշի ինչպես է ուզում տեսնել՝ Արցախը Հայաստանի կազմում, թե անկախ հանրապետություն։ Ռուսաստանի դերը այօրվա Արցախյան հակամարտության մեջ հետևյալն․ Ռուսաստանը իր հարաբերությունները ռազմական մակարդակով բարձր է պահում և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, օգտագործելով այս երկու պետությունների հակամարտությունը Ռուսաստանը այնպես է անում, որ երկու պետություններն էլ իրենից կախված լինեն, ինչը քաղաքական տեսանկյունից միանգամյան նպատակահարմար է։ Մենք պետք է մեր սեփական քաղաքական վարքագիծը որոշակիորեն վերանայենք, սակայն դա այնպես անենք, որ վնաս չպատճառի հայ-ռուսական հարաբերություններին, այլ լինի ի օգուտ մեզ։ Այսպիսով, եթե մենք ցանկանում ենք, որ Արցախյան արդի հիմնահարցը լուծվի պետք է լավացնենք մեր դիվանագիտական հարաբերությունները, պետք է դիվանագիտության մակարդակը բարձրացնենք։

Комментариев нет:

Отправить комментарий