Այս հեղափոխության արդյունքում ձևավորվել է Թուրքիաի հանրապետությունը: Առաջին համաշխարհային պատերազմի թուքիաի պարտությունը մի շարք ժողովուրդների՝ հույներին, հայերին, արաբներին հնարավորություն էր տալիս դուրս գալ թուրքիաի տիրապետության տակից և ստեղծել իրենց անկախ պետությունը՝ իրենց պատմական տարածքներում: Ճնշված ժողովուրդների ազատագրական շարժման դեմ է հանդես գալիս թուրքական ազգայնամոլ բուրժուազիան՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ։ Քեմալկական շարժումը հետապնդում էր երկու նպատակ՝ պահպանել թուրքական լայնածավալ պետությունը և պայքարել թուրքական ծավալապաշտությանը խոչընդոտող հայերի, հույների, արաբների անկախ պետությունների ստեղծման դեմ։ Այդ պայքարում Քեմալական շարժումը չշրջանցեց նաև ցեղասպանությունից՝ արևելյան Հայաստանում և Կիլիկիայում կոտորելով հայերին, Փոքր Ասիայի արևմուտքում՝ հույներին և հայերին, Արևմտյան Հայաստանում՝ քրդերին:
Այսպիսով քեմալականները համարվեցին սուլթանական և երիտթուրքական քաղաքականության շարունակողները, քանի որ իրենց ամբողջականությունը պահպանելու համար շարունակեցին ցեղասպանությունը և չթողեցին ճնշված ազգերին կազմել իրենց պետությունները իրենց սեփական պատմական հողերի վրա:
1921 թվականին Ֆրանսիան անջատ հաշտություն է կնքում Թուրքիայի հետ, որով հրաժարվում է քեմալականների դեմ պայքարից, հեռացնում է զորքերը Կիլիկիայից՝ թուրքական զորքերին հայկական նոր կոտորածների հնարավորություն տալով։ Ֆրանսիայի քաղաքականությունը Արևմտյան Հայաստանի նկատմամբ և ամբողջությամբ հայկական հարցում կանխորոշվում էր Թուրքիայի գործերում ֆրանսիացի մոնոպոլիստների և դրամատերերի հատուկ շահագրգռվածությամբ։ Օսմանյան պարտքի մոտ 62%-ը, կայսրության ծխախոտի ձեռնարկությունների կապիտալի կեսը բաժին էին ընկնում Ֆրանսիային։ Այդ պատճառով էլ Ֆրանսիան շահագրգռված չէր Թուրքիայի անդամահատմամբ և թուրքական լծից Արևմտյան Հայաստանի ազատագրմամբ. 1916-ի Սայքս-Պիկոյի համաձայնագրով Կիլիկիան մտավ Ֆրանսիայի ազդեցության գոտու մեջ: Պատերազմից հետո ֆրանսիական զորքերը գրավեցին Կիլիկիան։ Ֆրանսիացիները ցեղասպանությունից ողջ մնացած հայերին կոչ արեցին վերադառնալ իրենց հայրենի տները։ Բայց Ֆրանսիայի նյութական շահերը կրկին վճռորոշ եղան, և ֆրանսիական դիվանագետները միջազգային կոնֆերանսներում սկսեցին անցկացնել իրենց ուրույն գիծը՝ անջատ համաձայնություններ ձեռք բերելով Թուրքիայի հետ։ Արդեն 1919 թ-ի դեկտ. (Անգլիայից գաղտնի) Սիրիայի և Կիլիկիայի ֆրանս. գերագույն կոմիսար Ժորժ Պիկոյի և Ա. Քեմալի բանակցությունների հետևանքով մշակվեց համաձայնագրի նախագիծ, որով Ֆրանսիան Թուրքիային էր վերադարձնում Կիլիկիան և երաշխավորում նրա անբաժանելիությունը (ի հակակշիռ Անգլիայի, Իտալիայի և Հունաստանի)։ Դաշնակից տերությունների Սան Ռեմոյի կոնֆերանսում (1920), որտեղ որոշվում էր Օսմանյան կայսրության մեջ մտնող տարածքների վերջնական բաժանման հարցը. Ֆրանսիայի ներկայացուցիչները ճամարտակում էին հայերի հանդեպ սոսկ «դաշնակիցների բարոյական պատասխանատվության» մասին։ Պրեմիեր մինիստր Ա. Միլյերանն ու արտգործնախարար Բերտելոն ժխտեցին Կիլիկիայի քրիստոնյաներին սպասվող ջարդերի մասին լուրերը։ Սակայն Կիլիկիայի հետագա իրադարձությունները հիրավի ողբերգական եղան հայերի համար։ Ֆրանսիայի հաջորդ քայլը, ի վնաս Կիլիկիայի հայերի անվտանգության, Անկարայի կառավարության հետ 1920 թ-ի մայիսի 28-ի զինադադարի ստորագրումն էր, որը Մ. Քեմալը գնահատեց որպես ֆրանսիացիների՝ Ադանայի նահանգից հեռանալու պատրաստականություն։ Ֆրանսիայի այդ նոր զիջումը խրախուսեց թուրք, ազգայնական ուժերին՝ վերսկսելու թշնամական գործողությունները Կիլիկիայի հայ բնակչության դեմ։

Комментариев нет:
Отправить комментарий