Քաղաքացիական կռիվների ավարտից հետո Խորհրդային Հայաստանը պարտավորվածություն ունեցավ քայքայված տնտեսությունը վերականգնելու համար։ Դրան ծառայելու եկավ Նոր տնտեսական քաղաքականությունը ՝ <<Նէպ>>։ Այն իրականացվել էր Ռուսաստանում 1921 թ-ին, այն բանից հետո, երբ ռազմական կոմունիզմի քաղաքականությունը ճգնաժամային իրադրություն էր ստեղծել ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական բնագավառներում։ Նէպ-ով հնարավորություն, նյութական խթաններ էին ստեղծվում շուկայական հարաբերությունների հիման վրա տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու համար։ Շուկայի միջոցով աշխուժանալու էին ապրանքադրամական հարաբերությունները արդյունաբերության ու գյուղատնտեսության՝ քաղաքի ու գյուղի միջև։ Հայաստանում Նէպ-ին անցումը տեղի ունեցավ աստիճանաբար։ 1921թ. գարնանը և ամռանն ընդունվեցին մի շարք դեկրետներ, իսկ հունիսին ընդունվեց որոշում պարենհարկի մասին։
Նէպ-ը նյութական շահագրգռություն էր տալիս գյուղացուն և բոլոր մյուս արտադրողներին՝ ազատորեն տնօրինելու արտադրանքը և վաճառքը։ Տնտեսական շահագրգռությունն արտահայտություն էր գտնում հարկային քաղաքականության մեջ։ Սահմանված հարկը վճարելուց հետո մնացած բերքը գյուղացին տնօրինում էր ազատորեն։ Հարկման հիմքում դրված էր եկամտային սկզբունքը։ Հարկը բարձրանում էր ըստ եկամտի ծավալի մեծության, իսկ չքավորներն ազատվում էին հարկից։ Նոր տնտեսական քաղաքականությունը հնարավորություն է տվել մարդկանց իրենց տարածքում աշխատել ազատության մեջ։Իմ կարծիքով ՆԷՊ-ը հայաստանի տնտեսության մեջ մեծ դեր է ունեցել, քանի որ ՆԷՊ-ի շրջանակներում Հայաստանում ստեղծվեցին մի շարք գործարաններ, բացվեցին շատ աշխատատեղեր, մեքենաշինական գործարաններ։ Տնտեսության մեջ մեքենայական արտադրության խոշոր ճյուղերի ստեղծման այդ տևական գործընթացը նախագծվել է հնգամյակներով, որը շարունակվել է խորհրդարանական իշխանության ողջ գոյության ընթացքում։ ԽՍՀՄ ժողտնտեսության զարգացման առաջին հնգամյա նախագծի ընդունման ժամանակ ստալինյան ղեկավարությունը հրաժարվել է ՆԷՊ-ից և անցել կառավարման վարչահրամայական եղանակի։ ՆԷՊ-ի առավելություններից էր նաև, որ ստեղծվեցին ազատ գյուղատնտեսական հարաբերություններ։ Որը գյուղացիների համար մեծ բան է եղել։ ՆԷՊ-ի շնորհիվ վերականգնվել են Հայաստանի գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը։ Վերաշահագործվել են պղնձահանքերը, պղնձաձուլարանները, կառուցվել են ջրանցքներ և ջրէկներ։ Սկզբնական շրջանում երկրի տնտեսական կյանքում կարևոր դեր են կատարել Երևանի, Լենինականի (Ալեքսանդրապոլ), Ձորագետի, Քանաքեռի ջրէկները։
Комментариев нет:
Отправить комментарий