воскресенье, 20 сентября 2020 г.

Համանուն և հարանուն

1.Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։

1. Նա երկու օր ավել(առավել) աշխատեց։
2. Անկյունում դրված էր մի մաշված ավել(ճյուղերից կազմված խուրձ)։
3. Վարպետը կատարեց դետալների յուղում(յուղել)։
4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում(յուղի մեջ)։
5. Զգեստ կարող(կարել) դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով
6. Մեր կուրսում շատ կարող(ընդունակ) ուժեր կան։
7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում(նյութերի տարրալուծում կամ փոփոխում)։
8. Թխվածքի խմորում(խմորի մեջ) չամիչներ կային։
9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ(գրդակի հարված դարպասին) խփեց։
10. Բաժակի մեջ գոլ(գաղջ) ջուր կար։

2. Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել
տրված բառակապակցություններն ու նախադասությունները։
1. բարձր հարկ-շենքի հարկ և պետության պարտադիր վճար
2. ավել գնել- ավելին և ճյուղերից կազմված խուրձ` ավել
3. ոչխարի հոտ- ոչխարների խումբ և ոչխարի բույր
4. մետաքսի կտոր- կտորի տեսակ և փայլուն կտոր
5. Նա ջրում է։ Ջրի մեջ և օրինակ` Նա ջրում է ծաղիկները:
6. Նա գնում է։ Գնել և գնալ 
7. Խավարում է։ Լուսնի խավարում և խավարի մեջ

3. Տրված համանուններով կազմել նախադասություններ։

1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)

Հայրս շատ է սիրում կաթի սեր:

Նրա մեջ նոր սեր է ծնվել:

2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)

Նա նախադասությունը ավարտեց և կետ դրեց:

Լետերը հսկա չափերի կենդանիներ են:


3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)

Մաթեմատիկայի ուսուցչուհին պահանջեց, որ հաջորդ դասին բոլորիը իրենց մոտ քանոն ունենան:

Քույս արդեն երեք տարի քանունի է հաճախում:


4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)

Բարձր ջերմության պատճառով ինձ մոտ դող էր սկսվել:

Հայրիկիս ավտոմեքենայի դողը ծակվել էր, որի պատճառով չկարողացանք գնալ հավաքույթին:


5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)

Տնօրենը կարգադրեց, որ աշակերտը իր տոնը չբարձրացնի:

Իմ ամենասիրելի տոնը Ամանորն է:

4.Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով
նախադասությանը համապատասխանողը։
1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը,
հրատարակչությունը)։
2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի
վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։

6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։

5.Գտնե՛լ և դո՛ւրս գրել հարանուն բառերն ու բառաձևերը.
ո՞ր բառերն են (բառաձևերը) քերականական փոփոխության հետևանքով
հարանուն դարձել այլ բառի։


Տաք ճառագայթ է, մրսած փաթիլ…
Մրսած փաթիլը դառնում է կաթիլ….
Եվ պիտի ելնի ծիլը հողից,
Եվ արտը կախվի լեռան կողից։
Եվ ծիլը պիտի դառնա ցողուն,
Ցողունը պիտի հասկահանի
Սվսվոցներով հասկանալի։
Եվ հասկը ուռած կոպերի տակ
Ամփոփի պիտի արևներ խակ….
Եզը գութանի գութն ու գրգիռն էր,
Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,
Ուղեծիր հանող նրա հրթիռն էր…
Ճակատագիրն էր։
Եզան կերածը դարման ու սեզ էր,
Ինքը բարության քայլող մի դեզ էր,
Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր….
Հայրենի հեռավոր ձորում
Քարերից երկինք է ծորում։

Հայրենի հեռավոր դռան
Ծաղկել են ծառերը նռան։
Թափառող թախիծն եմ հողիդ,
Հայրենի հեռավոր հովիտ։
(Համո Սահյան)

Комментариев нет:

Отправить комментарий