Վիպերգեր Արա Գեղեցիկ և Շամիրամ և Նաիրի Զարյան «Արա Գեղեցիկ»
- Վիպերգի և դիցապատմական ողբերգության նմանություններն ու տարբերությունը
Նրանց գլխավոր տարբերություններից այն է որ վիպերգում խոսվում է պատմության մասին, իսկ դիցաբանական ողբերգությունը ներկայացված է երկխոսության տեսքով: Վիպերգնն ունի ավելի ժողովրդական, ազգին բնութագրող գրելաձև, իսկ ողբերգությունը ավելի կիրթ և պաշտոնական է ներկայացված: Նմանությունն այն է, որ գործողություններին մասնակցում են 25հերոս, որոնցից մի քանիսը` Արա Գեղեցիկը, Շամիրամը, Նինոսը, նրանց որդին` Նինուասը, Նուարդը պատմական անձեր են,ովքեր կան նաև վիպերգում։ Արան Հայրենիքի հայրենասիրության խորհրդանիշ է, իսկ Նուարդը հայ կնոջ խոհեմ, հավասարակշիռ, համբերատար հոգու խորհրդանիշ է։
- Վիպերգի քո սիրելի հերոսը
Նշեցի, որ վիպերգը ինձ դուր է գալիս և Արա Գեղեցիկի կերպարն է դրա պատճառը: Ես առանձնացնում եմ նրան իր բնույթով` ազնվությամբ: Նրա բարությունը, ազնվությունը և վարքը ընդգծում է նրա գեղեցկությունը, որի մասին բոլորն են խոսել:
- Ստեղծում եմ իմ առասպելը
Կարծում եմ, որ իմ կողմից ստեղծված առասպելը նմանություն չի ունենա մեր առասպելների հետ: Առասպելները ներառել են հնագույն ժողովրդի կյանքի կարևորագույն դեպքերը, իսկ այժմյան կյանքը և մարդու մտածելակերպը այլ է: Առասպել ստեղծելիս կհրաժարվեի պատերազմներից և անհաշտություններից: Դրանք շատ են խանգարում երկրի խաղաղությանը։ Միանշանակ պատմության մեջ դա հնարավոր չէ, որ բոլոր երկրների մեջ լինի համերաշխություն, բայց կցանկանաի, որ դա այդպես լիներ: Մեր կյանքը առասպել դարձնելը, այդքան հեշտ չէ, հնագույն և այժմյան կյանքը տարբերվում են գրեթե ամեն ինչով։ Առասպելը կներառեր ժամանակակից մարդկանց, ովքեր ունեն իրենց աշխատանքը: Ինչպես նաև առօրյա կյանքը չի կարող լինել այնպես, ինչպես եղել է հնագույն կյանքում։
Комментариев нет:
Отправить комментарий