1. Լրացրու բաց թողած տառը (տառերը), կրկնակ բաղաձայնը կամ երկհնչյունը
Գոմեշ, մթնկա, լուսնկա, որ-ակոտոր, զարթուցիչ, նշտարենի, հանդիպակաց, հովասուն, ընդիմակաց, օրորել, առէջաթել, հոգեիճակ, կարեվեր, ակնթարթ, միջօրե, ճրագալույց, ծեծկռտուք, աղցան, աքսոր, հոգերգություն, Աքիլես, հելլենական, Սեդրակ, ճտքակոշիկ, հեղեղատ։
2. Բառերը գրիր առանց փակագծերի՝ միասին, անջատ կամ գծիկով
Հարավարևմտյան, սերնդե-սերունդ, հինգից յոթ, չորս գլխանի, կուժկոտրուկ, բառգիրք։
3. Խմբավորիր բառերն ըստ հոմանիշների։ Քանի՞ բառ հոմանիշ չունի այս շարքում։
վախենալ- երկյուղել, զարհուրել
տխմար- տգետ, բթամիտ
փոս- վիրապ, խրամատ
ննջել- քնել, մրափել
Նիրհել, սրդողել, վեմ և ողորմելի բառերը չունեն հոմանիշներ:
4. Ընտրիր դաժան բառի հոմանիշները.
Սինլքոր, անագորույն, ամբարտավան, ժանտ, դժնի, դժկամ, դժխեմ, բիրտ, անողորմ, դժոխալուր։
5. Տրված բառացանկից առանձնացրու հոմանիշային զույգերը.
անթաքույց, վեհանձն, բացահայտ, ճաշկերույթ, հեղհեղուկ, հրավերք, տմարդի, հեղեղատ։
6. Տրված շաքից առանձնացրու պերճ բառի հականիշները.
շքեղ, անշուք, շլացուցիչ, հասարակ, ճոխ, հիասքանչ, պարզ, զգլխիչ, փառահեղ, պերճաշուք։
7. Առանձնացրու հականիշների զույգերը.
Սեր-ատելի
Աստիճանաբար- միանգամից
անվարժ- փորձառու
լավ- հոռի
միշտ- բնավ
8. Առաջին շարքի բառերի դիմաց 2-րդ շարքից ընտրիր և գրիր բացատրությունները.
Հածել- դեգերել
Հեծել- հեկեկալ
Հեծկլտալ- տառապել
Հեծնել- ձի նստել
10. Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
բերանը ջուր առնել – չխոսել
կյանքի ընկեր-միասին երկար ճանապարհ գնացող
դանակը ոսկորին հասնել — համբերությունը հատնել
հոգու հետ խաղալ -ձեռ առնել
11.Քարը փեշից թափել դարձվածքին ո՞ր իմաստը չի համապատասխանում.
ա) չհակառակվել, զիջել
բ) չհամառել
գ) անհաջողությունից խուսափել
դ) համաձայնության գալ
12.Ո՞ր նախադասությունների մեջ բառագործածության սխալ կա (ընդգծիր սխալ օգտագործված բառերը).
ա)Ուժեղ աղմուկից հանկարծակիի գալով՝ մոտեցավ լուսամուտին։
բ) Ավանդության համաձայն՝ վառելիքի դեզը վերածվել է քարե ամրոցի։
գ) Ակնոցի վրայից աչքերը հառնեց դիմացը նստած մարդկանց։
դ) Առվի մեղմ կարկաչյունը հանգստացնում էր հոգնած նյարդերս։
ե) Ինչ վերաբերում (ինչ-որ բանի մասին լինել. սա ճիշտ է) է կրթաթոշակին, այդ հարցին դեռ կանդրադառնանք։
13. Ընդգծիր այն բառերը, որոնք համանուն ունեն.
գայլուկ, ցանցկեն, բալ, լալ, խեթ, տուն, շուտափույթ, բարձիչ, թույլ։
14.Ընդգծիր այն բառերը, որոնցում ինքնուրույն գործածություն չունեցող արմատ կա.
սիրասուն, անողջախոհ, նետահարում (հար), լուսաշող, , բծախնդիր, քաջազն չունևոր (ուն), զառամյալ, խցիկ, կառապան։
15.Ընդգծիր պարզ բառերը.
արագիլ, հրավեր, արձան, գոմեշ, գեղարդ, բարակ, ամրակ, բողոք, զարմիկ, դադար, գալար, հանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ, պատում։
16. Ընդգծիր բարդ բառերը.
17. Ընդգծիր մեկից ավելի ածանց ունեցող բառերը.
անմնացորդ, համաստեղություն, երկնային, փախստական, ընդունելի, պարունակ, թարգմանչություն, հայրենիք, հարգանք, խորհրդական, ենթաշրջան, ձեռնարկություն, թերագնահատում, հակոտնյա, նախանձելի, բանտարկյալ։
18. Ընդգծիր բարդածանցավոր բառերը.
ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան, աչքաբաց, ավտոկայան, , տարրալուծում, լեզվաբանություն, հայազգի, թռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղի, հեռուստացույց։
19. Տրված բառերի բառակազմական վերլուծություններից ո՞րն է սխալ.
բ)խճանկար= խ(ի)ճ+ա+նկար
գ) տարորոշել= տար(ր)+որոշ+ել
դ) հակառակորդ
20. Բառակազմական վերլուծության ենթարկիր տրված բառերը.
ա) առաջնություն-առաջ-ն-ություն առ+աջ+ին+ություն
բ) հետախուզել-հետ-ա-խույզ-ել հետ+ա+խուզյ+ել
դ) հայելազարդ-հաել+-ա-զարդ հայելի+ա+զարդ
21. Ընդգծիր հապավումները.
ժողդատարան, զինծառայող, ուսխորհուրդ, շինջոկատ, նորընտիր, կուստոմս, քաղբանտարկյալ, պետպատվեր, ուսմասվար, մարզկենտրոն, գրապահոց, սոցհարցում, բանավան, շինհրապարակ, պետեկամուտ։
Комментариев нет:
Отправить комментарий