1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ,
հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ,
անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:
2.Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։
ա) Լուռ
1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ
բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր
գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել
դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ
ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի
3. Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր,
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ,
թանձր, անբասիր:
4. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային տարարմատ
զույգը և յուրաքանչյուր բառով կազմե՛լ մեկական նախադասություն։
1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն
2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր
3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ
4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ
5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ
6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ
Комментариев нет:
Отправить комментарий