1.Ո՞ր նախադասությունն է շարադրված միջին հայերենով:
1) Մեծցայ, սիրու տէր եղայ, երեսիս գոյնըն կու գընայ.
Մանկտի՛ք, ձեր արև՛ն ասեմ, որ սիրուն քարըն չի դիմնայ…
2) Ո՜հ, իմ սիրտը կտրատվում է`
Տեսնելով այսպես սեր
Դեպի թշվառ մի հայրենիք,
Որ ոտնակոխ եղած էր:
3) -Արա՜քս, ինչո՞ւ ձըկանց հետ
Պար չես բռնում մանկական,
Դու դեռ ծովը չի հասած`
Սըգավոր ես ինձ նըման:
4) Բերանն երկթերթի, վարդն ի շրթանց կաթէր,
Լեզուինշարժողին
Քաղցր երգանայր տաւիղն…
- Ո՞ր բանաստեղծական շարքում են ամփոփված Վահան Տերյանի հայրենասիրական բանաստեղծությունները:
1) «Երկիր Նաիրի»
2) «Գիշեր և հուշեր»
3) «Ոսկի հեքիաթ»
4) «Մթնշաղի անուրջներ»
- Ինչպե՞ս են անվանված «Սասնա ծռեր» էպոսի ճյուղերը:
1) Գլխավոր իրադարձությունների անուններով
2) Գլխավոր հերոսների անուններով
3) Խորհրդանիշների անուններով
4) Վերջին իրադարձությունների անունով
- Ո՞ր շարքում են միայն Րաֆֆու վեպերը:
1) «Ծաղկած փշալարեր», «Սամվել», «Առաքյալը»
2) «Խորհրդավոր միաձնուհին», «Նամուս», «Երկիր Նաիրի»
3) «Ոսկի աքաղաղ»,«Խենթը», «Կայծեր»
4) «Նոյի ագռավը», «Դավիթ-Բեկ», «Կյորես»
- Ո՞վ է հետևյալ տողերի հեղինակը:
«Ի՞նչ է թագը…Սիրո արցունքով շողացող վարդե պսակ մը անկե գեղեցիկ է…Ի՞նչ է ծիրանին. ժողովրդական արյամբ կարմրած պատանքի կտոր մը` զոր դարձյալ ժողովուրդ կը կարկտե»:
1) Լևոն Շանթը
2) Պետրոս Դուրյանը
3) ԴանիելՎարուժանը
4) Գրիգոր Զոհրապը
- Դանիել Վարուժանի «Ցեղին սիրտը» ժողովածուի համար ո՞ր բանաստեղծությունն է բնաբանի դեր կատարում:
1) «Ջարդ»
2) «Կռվի երթ»
3) «Կարոտի նամակ»
4) «Ձոն»
- Մեջբերված խոսքերից ո՞րը Միսաք Մեծարենցինը չէ:
1) «Մեկդի թողունք քիչ մը անմարդկային անձնաբանությունները` բաբախելու համար Բնության սիրով. բանաստեղծը Բնության ցոլացումը պետք է ըլլա, թե ոչ բանաստեղծ չէ իսկապես»:
2) «Գյուղի տեսարանները իմ մեծագույն ներշնչարանս կը կազմեն. կը ցավիմ, որ էապես իրենց զավակը չեմ իմ բանաստեղծությանս մեջ. այն ատեն ավելի ինքնատիպ ու ապրող կ’լլայի»:
3) «Ամբողջ հատորը գրեթե սպասման երկարաձիգ գիշեր մըն էր»:
4) «Մայր ըլլալ և բանաստեղծ ըլլալ միևնույն բանն է. երկունքն ալ արյունելով կը բաժնվին և կ’անմահանան ուրիշ էակներու մեջ»:
- Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադում արքայադուստրն ինչո՞ւ չի ընտրում իր համար մրցության ելած «անհաղթներից անհաղթին»:
1) Ոչ մեկը չէր խոստանում բերել ոսկի, արծաթ կամ երկնքի աստղ:
2) Կովկասի քաջերից ոչ մեկն իր սրտով չէր:
3) Ոչ մեկը չէր համարձակվում գնալ անշեջ հուրը բերելու:
4) Կարող էր «տկար լավին հաղթել մի վես տմարդի»:
- Ո՞ր ստեղծագործությունից են հետևյալ տողերը:
Եվ տիեզերքում լոկ մարդը անեղծ,
Վշտին հաղթելով` դարձավ իմաստուն:
1) «Մատյան ողբերգության»(ԳրիգորՆարեկացի)
2) «Բիբլիական» (Հովհաննես Շիրազ)
3) «Անլռելի զանգակատուն»(Պարույր Սևակ)
4) «Աբու-ԼալաՄահարի»(Ավետիք Իսահակյան)
10.Ո՞ւմ մասին է Ավետիք Իսահակյանը ասել. «Նա թարմացրեց հայ պոեզիայի և նյութը, և լեզուն»:
1) Հովհաննես Թումանյանի
2) Վահան Տերյանի
3) Միքայել Նալբանդյանի
4) Եղիշե Չարենցի
11.Ակ. Բակունցի ստեղծագործության վերաբերյալ տրված մտքերից որի՞ մեջ կա սխալ:
1) Իր պատմվածքներում Ակ. Բակունցը ստեղծել է մթնաձորյան ուրույն աշխարհի պատկերներ:
2) Ակ.Բակունցի «Խոնարհ աղջիկը», «Միրհավը», «Ալպիական մանուշակը» պատմվածքների հիմնական թեման սիրո հոգեբանության բացահայտումն է:
3) Ակ. Բակուցն իր մի շարք պատմվածքներում պատկերել է գաղթական հայության կարոտը կորցրած հայրենիքի հանդեպ:
4) Ակ. Բակունցը գրել է ինչպես պատմվածքներ, այնպես էլ վեպեր ու վիպակներ:
12.Թվերի ո՞ր դասավորությունն է ճիշտ արտացոլում միջնադարի նշված հեղինակների ժամանակագրական հաջորդականությունը:
1) Ներսես Շնորհալի
2) Գրիգոր Նարեկացի
3) Նահապետ Քուչակ
4) Ֆրիկ
5) Սայաթ-Նովա
1) 2,4,5,1,3
2) 2,1,4,3,5
3) 1,2,3,4,5
4) 2,1,4,5,3
13.Հայ գրողների ո՞ր ստեղծագործություններից են գրական լեզու մուտք գործել հետևյալ դարձվածքներն ու արտահայտությունները. բացատրեցե՛ք դրանց արտահայտած նշանակությունները:
5) ա)մեծապատիվ մուրացկաններ զ ) Աբու Հասանի մաշիկներ
6) բ) Նազարի բախտ է) տեր Թոդիկի դպրոց
7) գ )ի խորոց սրտի ը ) Կիկոսի մահը դառնալ
8) դ) ( մեկից) քարվան կտրող դուրս թ) նրբացուցիչ ( մեղմացուցիչ)
չի գա դեպք հանցանաց
10) ե) դառը դատել՝ դատարկ նստել ժ) Անբան Հուռին
14.Բացատրեցե՛ք «Աստվածաշունչ» մատյանից առաջ եկած հետևյալ դարձվածքների (թևավոր խոսքերի) նշանակությունը, շարադրե՛ք համապատասխան դրվագները:
11) ա) ձեռքերը լվանալ-հրաժարվել
12) բ) արգելված պտուղ-Ադամի և Եվայի անկումը
13) գ) Սոդոմ և Գոմոր-անառակության վայր
14) դ) Նոյի ագռավ- մարդ, ով ուշանում է ջուր բերելուց
15) ե) քավության նոխազ-անմղ մարդ, որ զոհ է բերվում ուրիշների հանցանքը մաքրելու համար
16) զ) անառակ որդի-վատ ուղու վրա կանգնած տղա
17) է) երեսուն արծաթ-մատնության գին
18) ը) Հուդայի համբույր-դավաճանական գործողություն
19) թ) բաբելոնյան աշտարակաշինություն-խառնաշփոթություն
Комментариев нет:
Отправить комментарий