Հայ-վրացական հարաբերությունները, պաշտոնական հարաբերություններ երկու հարևան երկրների՝ Հայաստանի և Վրաստանի միջև։ Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 17-ին։ Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի և Հայաստանի միջև կնքված են ավելի քան 80 պայմանագրեր, այդուհանդերձ երկրների միջև հարաբերությունները միանշանակ չեն։ Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին և ունի լարված հարաբերություններ Ադրբեջանի հետ։
Վրաստանը ունի լարված հարաբերություններ Ռուսաստանի հետ և սերտ համագործակցում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Վրաստանը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ Դոնբասի ճգնաժամի հետ կապված։ Վրաստանը և Հայաստանը հնում մեկ պետության կազմում են եղել: 13-րդ դարում, մինչ մոնղոլական արշավանքները, ժամանակակից Հայաստանի մեծ մասը կախվածության մեջ է եղել Վրաց թագավորությունից: Հետագայում հայկական և վրացական հողերը եղել են Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի կազմում, իսկ 19-րդ դարում Վրաստանը և Հայաստանը անցան Ռուսական կայսրության կազմը: 20-րդ դարում Վրաստանը և Հայաստանը անցել են ԽՍՀՄ կազմը: Երկու հանրապետություններն էլ մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմին: Վերակառուցման ժամանակ Հայաստանը և Վրաստանը պայքարել են ԽՍՀՄ կազմից դուրս գալու համար՝ Մերձբալթյան երկրների հետ միասին և նույնիսկ հրաժարվել են ԽՍՀՄ պահպանման հանրաքվե անցկացնել:Երկկողմ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 17-ին, իսկ 2001 թվականի հոկտեմբերին երկու երկրների միջև կնքվել է «Բարեկամության, համագործակցության և փոխօգնության» պայմանագիրը: Վրաստանը տնտեսական ամուր կապեր ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնց հետ ՀՀ-ն չունի դիվանագիտական հարաբերություններ: Պաշտոնական Երևանը դաշնակցական կապեր ունի Ռուսաստանի հետ, որի հետ պաշտոնական Թբիլիսին դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները: Այդուհանդերձ, քանի որ ՀՀ սահմանները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, Վրաստանը կարևոր դեր ունի ՀՀ տնտեսության համար՝ արտահանման և ներկրման տեսանկյունից: ՀՀ-ի և Վրաստանի միջև գործում է երկաթգիծ, որը իրար է կապում երկու երկրների մայրաքաղաքները: 2009 թվականին վրացական ապրանքների ներկրմամբ ՀՀ-ն զբաղեցնում է 4-րդ տեղը՝ սպառելով վրացական արտահանվող ապրանքների 7.9%-ը: ՀՀ-ն Վրաստան է արտահանում էլեկտրաէներգիա:Վրաստանում բնակվում են մոտ 250 000 հայեր, ովքեր հիմնականում բնակվում են հայկական պատմական Ջավախքում: Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան վերապահորեն էր մոտենում Վիրահայոց համայնքին, իսկ 1990 թվականին նույնիսկ հայտարարել է, որ «Վրաստանում բնակվող հայերը և ադրբեջանցիները վտանգ են ներկայացնում վրաց ազգի համար և նրանց մեծամասնությունը թշնամիներ են»: Գամսախուրդիայի մահից հետո, վրացական նոր իշխանությունները հայերին ավելի բարյացակամորեն են վերաբերել: Եվ Հայաստանում, և Վրաստանում պետական բյուջեի հաշվին տպագրվում է «Վրաստան» թերթը: Թերթում տպագրվում են հասարակական- քաղաքական բնույթի իրադարձություններ: «Վրաստան» թերթը նախատեսված է ինչպես Վրաստանում բնակվող հայերի, այնպես էլ Հայաստանում բնակվող վրացիների համար: ՀՀ-ում ազգային փոքրամասնությունները թիվը շատ քիչ է: Մեր երկրում բնակվում են մի քանի հարյուր վրացիներ: Համայնքն այդքան էլ զարգացած չէ:
Комментариев нет:
Отправить комментарий