է հասարակական կյանքը։ Ստեղծվում են նոր իրողությունները, դուրս են
մղվում հները։Նոր իրողություններն արտահայտելու համար ստեղծվում
են նոր բառեր, իսկ հնացած երևույթներն արտահայտելու համար եղած բառերն
աստիճանաբար դուրս են գալիս գործածությունից։ Այն բառերը, որոնք
դուրս են եկել ընդհանուր գործածությունից, կոչվում են հնաբանություններ։ Անհրաժեշտության դեպքում հնաբանությունները կարող են գործածվել
արդի հայերենում։ Օրինակ՝ աշտե, այրուձի, ատենադպրի, գահավորակ, սենեկապետ
բառերը հնաբանություններ են։ Առանձնացվում է հնաբանությունների հիմնական երկու խումբ՝ պատմաբառեր և հնաբառեր։ Պատմաբառեր են այն հնաբանությունները, որոնք ցույց են տալիս լեզվի զարգացման անցյալ շրջաններին բնորոշ առարկաներ ու երևույթներ, օրինակ՝ սեպուհ, տեգ, հրովարտակ, տանուտեր։ Հնաբառերը այն հնաբանություններն են, որոնք արդի հայերենում ունեն իրենց համարժեք ձևերը, օրինակ՝
ցորյան (ցորեն), լյառն (լեռ), մարմարիոն (մարմար) մատուցանել (մատուցել),
կառափ (գլուխ, գանգ), զի (որովհետև)։ Այսինքն, ի տարբերություն պատմաբառերի,
հնաբառերն անփոխարինելի չեն և ժամանակակից հայերենում ունեն իրենց համարժեքները։
1. Գտնե՛լ և դո՛ւրս գրել հնաբանությունները։
Այպանել, սյուն, միջանցք, աշտե, մարդպետ, ուղևոր, ատենադպիր,պահարան, այրուձի, արդ, հետո, ի փառս, սենյակ, գրադարան, հանգույն, զի,
որովհետև, վաղր, հանապազ։
Комментариев нет:
Отправить комментарий