четверг, 24 сентября 2020 г.

Փոխառություններ և օտարաբանություններ

Լեզուներին իրենց զարգացման ընթացքում բառեր են անցնում այլ լեզուներից։
Դա կատարվում է անհրաժեշտաբար, հասարակական կյանքի պահանջով
ու թելադրանքով, քանի որ ազգերի միջև լինում է քաղաքական, տնտեսական,
մշակութային բազմազան ու բազմապիսի շփումներ։ Մի լեզվից մյուսին անցած,
գործածական դարձած բառը կոչվում է փոխառություն։
Դարերի ընթացքում հայերենին այլ լեզուներից շատ բառեր են անցել։ Կան իրանական, ասորական, հունական, արաբական, վրացական, թուրքական, ֆրանսիական, ռուսական և այլ փոխառություններ։ Օրինակ՝ ազատ, աշխարհ, ապակի, բաժակ,
նամակ (իրանական), աբեղա, քահանա, քուրմ, կաքավ, կատու, տերև
(ասորական), ադամանդ, ամբիոն, ափսե, մեղեդի, մետաղ (հունական), բալասան,
թաս, խսիր, սնդուկ (արաբական), խազ, ճաղ, ծիտ, թոկ, մաշիկ (վրացական),
բեղ, բեկ, ելակ, երշիկ (թուրքական), կարդինալ, մարկիզ, պարոն (ֆրանսիական),
դումա, տայգա, զագս (ռուսական) և այլն։
Հնարավոր է, որ բառը փոխառվի, սակայն հետագայում լեզվում ստեղծվի ու
տարածվի օտար բառի իմաստն արտահայտող համարժեք բառ։ Այդ դեպքում փոխառված
բառը վերածվում է օտարաբանության, օրինակ՝ տրադիցիա-ավանդույթ,
կորպուս–մասնաշենք, ֆունկցիա-գործառույթ, պրոցես-գործընթաց, միկրոֆոն–
խոսափող և այլն։

Գործնական աշխատանք

1.Աջ սյունակից ընտրել ձախ սյունակում գրված օտարաբանությունների
համարժեքները։
կոլեկցիա     —       գրավատուն
օրիենտացիա —    ախտորոշում
տրադիցիա    —      կողմնորոշում
ստաբիլ          —       մեկնարկ
լոմբարդ         —       հավաքածու
վալյուտա     —        ավանդույթ
ստարտ         —        կայուն
դիագնոզ      —        արժույթ
դիսպետչեր    —    առևտրային
կոմերցիոն      —    կարգավար

2. Գտնե՛լ փոխառությունները (գտնելու համար համեմատե՛ք
ձեր իմացած այլ լեզուների հետ)։
Տորթ-թխվածք, տեխնիկա-սարքավորումներ, կամուրջ-կանդարա, ալբոմ-հուշատետր, ակացիա-ակասիա, ակորդեոն, ծառ-տունկ, ակվարիում-ջրային ավազան, բազալտ-սևակուճ , լույս-ճառագայթ, բալետ-թաթերապար, բալլադ-վիպերգ, հոգի-շունչ, բենզին-կնդրիտ, գիպս-գաջ, գլոբուս-երկրագունդ, գրամ-կշռի փոքր չափ, կարտոֆիլ-բաթաթեզ, կոնկրետ-ճշգրիտ, հող-գետին, կոնֆետ-հրուշակեղեն, հորիզոն-տեսածիր, կարկուտ-սիկլիկ, մագնիս- ապրախիլ, հողմ-սյուք, մեթոդ-միջոց, պոեմ-ստեղծագործություն, սպիրտ-ալկոհոլ, հովիվ-խաշնարած։

Комментариев нет:

Отправить комментарий