среда, 13 мая 2020 г.

Արտասովոր կենդանիներ

Եքիդնա

Եքիդնան ապրում է խիտ մացառուտներով կամ անտառածածկ լեռնոտ վայրերում։ Արտաքինով նման է ոզնու, սակայն նրանից չորս անգամ մեծ է։ Վտանգի դեպքում ոզնու նման կծիկ է դառնում և նույնպես փշեր ունի։ Եքիդնան և բադակտուցը մոտիկ ազգակիցներ են և շատ ընդհանրություններ ունեն. եքիդնան ձու է դնում, նրա մարմնի ջերմաստիճանը փոփոխվում է՝ շրջապատի ջերմաստիճանից կախված, ապրում է Ավստրալիայում, սնվում միջատներով։ Եքիդնան արագ վազում է, ճարպկորեն փորում հողը, լավ մագլցում նույնիսկ զառիկող լանջերով։
Եքիդնան և բադակտուցը երկրագնդի միակ կենդանիներն են, որոնք ունեն լրիվ գեղձային ստամոքս։ Եքիդնայինների ընտանիքը ներառում է 4 տեսակի կենդանիներ՝ կորակտուց եքիդնայի 3 տեսակներ և ավստրալիական եքիդնա։ Եքիդնան ցամաքային կենդանի է, անհրաժեշտության դեպքում կարող է լողալով հաղթահարել ջրային արգելքները։ Եքիդնան չունի ատամներ, երկար դնչով ու կպչուն լեզվով ճարպկորեն որսում է մրջյուններին ու կուլ տալիս։ Ունի սուր տեսողություն, անմիջապես նկատում է վտանգը և թաքնվում։ Եթե շրջակայքում թաքնվելու հնարավորություն չկա, եքիդնան կծիկ է դառնում։ Եքիդնան ձվադրում է իր փորի վրա գտնվող հատուկ պարկի մեջ, որտեղ էլ սկզբնական շրջանում կրում է ձվից դուրս եկած իր ձագին։ Եքիդնաներն ապրում են մինչև 30 տարի։


Բադակտուց
Բադակտուցները պատկանում են ձվադրող կաթնասունների ընտանիքին: Հանդիպում է միայն Ավստրալիայում։ Բադակտուցի տափակ մարմնի միջին երկարությունը 45 սմ է, պոչինը՝ 15 սմ։ Մազածածկը մուգ գորշ է՝ կազմված կոպիտ քստամազից և խիտ ենթաբրդից։ Նա բադի նման կտուց ունի, թռչունների նման ձու է ածում և շատ հատկանիշներով նման է սողուններին (արյունատար համակարգի կառուցվածքը, մարմնի ջերմաստիճանի խիստ տատանումները)։ Ձվերը (դնում է 1–2 ձու) նույնպես ավելի շատ նման են սողունների, քան թռչունների ձվերին։ Մինչդեռ կաթնասուններին բնորոշ հատկանիշներն անհամեմատ ավելի շատ են, իսկ հիմնականն այն է, որ ձվերից դուրս եկած ձագերին նա կերակրում է կաթով։ Բադակտուցներն ապրում են գետափնյա բներում, որոնց մուտքը գտնվում է ջրի տակ։ Կարճ ոտքերի մատների արանքում եղած լողաթաղանթի շնորհիվ նրանք լավ լողում են ջրում, կարող են երկար ժամանակ մնալ ջրում՝ հայթայթելով տարբեր ջրային միջատներթրթուրներխխունջներ։ Ներկայումս բադակտուցների թիվը խիստ պակասել է, և որսն արգելված է։


Տրինոզավր

Տիրանոզավրը դինոզավրերին պատկանող ցեղ է՝ ցելուրոզավրերի խմբից, տերոպոդների ենթակարգից, կա միայն մեկ տեսակ՝ Tyrannosaurus rex է։ Եղել է ամենատարածված տիրանոզավրիդը և բնակեցրել է Հարավային Ամերիկայի արևմտյան մասը, ինչն այն ժամանակ Լարմանդիա կղզին էր։ Տիրանոզավրի քարացած մնացորդները հայտնաբերվում են աշխարհագրական տարբեր կազմավորումներում, որոնք եղել են մոտավորապես 65.5-67 միլիոն տարի առաջ: Եղել է վերջին մողեսակոնքայիններից մեկը, որոնք ապրել են դինոզավրերի ոչնչացման շրջանում։ Ինչպես իր ընտանիքին պատկանող մնացած ներկայացուցիչները, տիրանոզավրը նույնպես ծանր գլխով երկոտանի գիշատիչ էր և հավասարակշռությունը պահում էր երկար ու ծանր պոչով։ Ի տարբերություն ստորին վերջույթների վերին վերջույթները կարճ էին, սակայն անհավանական ուժեղ իրենց չափսերի համար և կրում էին երկու ճանկավոր մատ։ Տիրանոզավրն իր ընտանիքի ամենախոշոր տեսակն է, տերոպադների ամենամեծ ներկայացուցիչներից մեկը և Երկրի ամբողջ պատմության մեջ ցամաքային ամենամեծ գիշատիչներից մեկը։ Հայտնաբերված բրածոներից ամենամեծն ունեցել է 12.3 մետր երկարություն՝ մինչև ազդրը 4 մետր բարձրություն, իսկ քաշը գնահատվել է 6.8 տոննա: Իր էկոհամակարգում ամենամեծ գիշատիչ լինելով՝ տիրանոզավրը, հավանաբար, սնվել  է  կենդանիների լեշերով։ Ընդհանուր առմամբ տիրանոզավրի 30 կմախք է հայտնաբերվել՝ որոշները համարյա լիովին պահպանված։ Նյութի առկայությունը հնարավորություն է ընձեռնել կատարել խոր ուսումնասիրություն և նույնիսկ պարզել կենդանու կենսակերպը։ Երբեմն տիրանոզավրը նույնացվում է հարավամերիկյան այլ տիրանոզավրիդների հետ։ Տիրանոզավրը ձեռք է բերել հանրային լայն ճանաչում որպես գերհզոր գիշատիչ «Յուրայի շրջանի պարկ» ֆիլմի հաջողումից հետո։

Յուրայի ժամանակաշրջանի թռչող դինոզավրի քարացած ոսկորները  գտնվել են Օքսֆորդշիրի տարածքում։ Այն նոր երևույթ է գիտության համար։ Նոր պտերոզավրը ստացել է Klobiodon rochei անունը։ Թռչող սողունը ապրել է 167 մլն տարի առաջ, այսինքն՝ Յուրայի ժամանակաշրջանի կեսերին։ Դինոզավրի թևերի բացվածքը կազմել է 2 մետր, իսկ, ընդհանուր առմամբ, պտերոզավրը հիշեցնում է մեծ որորի կամ ջրածիծառի։ «Մեզ մոտ է պտերոզավրի ստորին ծնոտը, սակայն, դատելով նրա ատամների յուրահատուկ դասավորվածությունից (պտերոզավրերի մեծ մասը ատամներ ընդհանրապես չի ունեցել, իսկ Klobiodon rochei-ի մոտ այն 2,6 սմ երկարության էր հասնում), այն բավականին հետաքրքիր թռչուն է»,-նշել է Պորտսմուտի համալսարանի հնէաբանության ամբիոնի աշխատակից Դեվիդ Մարտիլը։ Մարտիլի խոսքով՝ հնագույն այս կենդանին ապրել է առափնյա շրջաններում, հիմնականում սնվել է ծովային ձկներով ու կաղամարներով․ դինոզավրը իր խոշոր ատամներով հարձակում է գործել զոհի վրա, ապա ամբողջությամբ կուլ տվել նրան։ Klobiodon rochei-ի ոսկորները հայտնաբերվել են այն նույն տեղում, ինչ մեգալոզավրի ոսկորները, որը ժամանակին գիտականորեն նկարագրված առաջին դինոզավրն էր։

Комментариев нет:

Отправить комментарий