пятница, 20 марта 2020 г.

Արմենուհի Տիգրանյան

Արմենուհի Տիգրանյանը ծնվել է 1888թվականին երաժշտական և բանաստեղծական ընտանիքում։ Նա կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի քույրն էր և հրապարակախոս Վարդգես Ահարոնյանի կինը։ Մինչ Վարդգես ահարոնյանի կին լինելը Արմենուհ Տիգրանյանին սիրել են մեր մեծ բանաստեղծներից չորսը։ Չորս ընկեր նրան խելահեղ սիրում էին։ Նրանք էին՝ Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Վահան Տերյանը և Ավետիք իսահակյանը։
Եղիշե Չարենցի տառապալի սերը Արմենուհու հանդեպ հայտնի է պատմությունից։ 1920 թվականի ձմռանը, Արփիկի հանդեպ Չարենցի սերը երևում էր, այն դեպքում, որ նա դեռ չէր հաղթահարել իր սերը Արմենուհու հանդեպ: 1921 թվականին Նոր տարին Արփենիկն ու Չարենցի նշել են միասին: Այդ օրերին Չարենցն ու Արմենուհին, փողոցում պատահաբար հանդիպել են և դրա մասին Արմենուհի պատմել է իր օրարում՝ Չարենցին կարոտած։  1922 թվականին  Արմենուհի Տիգրանյանը երկիրը լքեց ու մեկնեց արտասահման, որտեղ գտնվում էր իր ամուսինը: Սկզբում Բեռլին, ապա Փարիզ, վատ տրամադրություն, ծանր ապրումներ, հաջորդ օրվա անորոշություն, ճանապարհային անախորժություններ: Սակայն օտարության մեջ նրան շատ ավելի մեծ դառնություն էր սպասվում: Վարդգես Ահարոնյանը չկարողացավ ներել Արմենուհու դավաճանությունը, չընդունեց նրան և քիչ ժամանակ նրան պետք եղավ, որ նա ամուսնանա մեկ ուրիշի հետ։  Արմենուհին իր կյանքն շարունակեց լքված և միայնակ: Նա ծանր հիվանդացավ, երկար ժամանակ գամված էր անկողնուն և այդ պատճառով նա վախճանվեց 1962 թվականին:

Комментариев нет:

Отправить комментарий