Մարդու օրգանիզմում առկա բակտերիաների միայն 1 տոկոսն է հիվանդություններ առաջացնում, մյուսները նպաստում են կարևոր ֆունկցիաների կատարմանը: Օրինակ, կաթնամթերքի որոշ տեսակների պատրաստման համար օգտագործվող բակտերիաները նպաստում են մարսողությանն ու օգնում են պայքարել վնասակար մանրէների դեմ: Մեր մարմնում գտնվող մանրէները կազմում են միկրոբիոմ` այսինք օրգանիզմների համակեցություն, որոնք ապրում են մեր մեջ և փոխգործակցում են իրար և մեզ հետ: Ինչ վերաբերում է վիրուսներին, ապա ըստ գիտնականների, վիրուսների մի մասը մեզ վրա չի ազդում:
Մարդու օրգանիզմի բարդ փոխկապակցված աշխատանքը միկրոօրգանիզմների հետ իմունիտետ է ձևավորում ախտածին բակտերիաների և վիրուսների հանդեպ: Այլ կերպ ասած, դա էվոլյուցիայի յուրօրինակ «պատվաստումն» է, որն ապահովում է օրգանիզմի կայունությունն արտաքին անբարենպաստ գործոնների դեպքում: Սակայն, անկախ դրանից, պետք չէ հույսը դնել միայն սեփական դիմադրողականության վրա և անտեսել հիգիենայի կանոնները, ինչպես նաև, չափից շատ ոգևորվել սեփական անձի ու տարածքի ախտահարմամբ: Առողջ մարդու համար գերհիգիենան կարող է վնասակար լինել, քանի որ իմունիտետը, զրկված լինելով մանրէների հետ մշտական պայքարից, սկսում է թուլանալ: վիրուսներն ունեն ձևերի և չափերի հսկայական բազմազանություն։ Որպես կանոն, վիրուսներն ավելի փոքր են, քան բակտերիաները։ Վիրուսների մեծ մասը 15–300 նանոմետր է սահմաններում։ Մինչև 2013 թվականը ամենամեծ վիրուսը համարվում էր Pandoravirus-ը որն ուներ 1x0,5 մկմ չափեր։ 2014 թվականի մարտի դրությամբ ամենամեծ վիրուսն է համարվել Սիբիրի հավերժական սառույցներում հայտնաբերված Pithovirus-ը, որն ունի 1,5x0,5 մկմ չափեր։ Վիրիոնների մեծ մասը անհնար է տեսնել լուսային մանրադիտակով, դրա համար օգտագործում են էլեկտրոնային մանրադիտակներ։ Որպեսզի վիրուսը ընդգծվի շրջապատող միջավայրի ֆոնի վրա օգտագործում են հատուկ «ներկեր», որոնք ծանր մետաղների աղեր են, ցրում են մակերևույթի էլեկտրոնները։ Այսպիսի վերամշակումը, սակայն, վատացնում է մանր մասնիկների տեսանելիությունը։ Նեգատիվ «ներկման» ժամանակ «ներկվում» է միայն ֆոնը։ Հասուն վիրուսային մասնիկը՝ վիրիոնը, կազմված է սպիտակուցային պաշտպանիչ թաղանթով՝ կապսիդով պատված նուկլեինաթթվից։ Կապսիդը, իր հերթին, կառուցվում է միանման սպիտակուցային ենթամիավորներից՝ կապսոմերներից։ Վիրուսները կարող են ունենալ նաև լիպիդային պատյան, որը ձևավորվում է տիրոջ բջջաթաղանթից։ Լիպիդային պատյանը ծածկում է կապսիդը և հաճախ անվանվանվում է նաև «սուպերկապսիդ»։ Կապսիդի սպիտակուցները գաղտնագրվում են վիրուսային գենոմի միջոցով և նրանց ձևը ընկած է վիրուսների ձևաբանական դասակարգման հիմքում։ Առավել բարդ կառուցվածք ունեցող վիրուսները կարող են գաղտնագրել նաև հատուկ սպիտակուցներ, որոնք օգնում են կապսիդի հավաքմանը։ Սպիտակուցների և նուկլեինաթթուների համակարգերը հայտնի են նուկլեոպրոտեիններ անվամբ։ Նմանապես՝ կապսիդի և նուկլեինաթթովի համալիրն անվանվում է նուկլեոկապսիդ։Վիրուսը, ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ է, որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ։ Վիրուսներն առաջին անգամ նկարագրվել են 1892 թվականին Դմիտրի Իվանովսկու կողմից որպես՝ ծխախոտի խճանկար բույսերը վարակող ոչ բջջային ախտածիններ։ Ծխախոտի խճանկարի վիրուսը հայտնաբերել է Մարտին Բեյերինկը 1898 թվականին։ Այդ ժամանակից ի վեր հայտնաբերվել և մանրամասն նկարագրվել են շուրջ 5000 տեսակի տարբեր վիրուսներ, չնայած այն բանին, որ հայտնի են վիրուսների միլիոնավոր ձևեր։
Վիրուսները բաղկացած են երկու կամ երեք մասերից (վիրիոններից)։
- բոլոր վիրուսներն ունեն գենետիկական նյութ՝ ԴՆԹ կամ ՌՆԹ։ Սրանք երկար մոլեկուլներ են, որոնք կրում են գենետիկական տեղեկատվությունը:
- Բոլոր վիրուսներն ունեն սպիտակուցե կապսիդ, որը պաշտպանում է գեները:
- Որոշ վիրուսներ ունեն նաև լիպիդային շերտ, որը շրջապատում է կապսիդը բջջից դուրս գտնվելու ժամանակ
Վիրուսի միջին մեծությունը կազմում է բակտերիայի մեծության մոտ 1/100-րդը։ Վիրուսների մեծ մասը շատ փոքր են լուսային մանրադիտակով երևալու համար։ Վիրուսների էվոլյուցիոն ծագումն ամբողջությամբ պարզ չէ։ Հնարավոր է՝ նրանց մի մասը ծագել է բակտերիաներից։ Էվոլյուցիայում վիրուսները խաղում են կարևոր դեր գեների հորիզոնական տեղափոխման մեջ՝ սրանով նպաստելով գենետիկական բազմազանությանը։ Այնուամենայնիվ, վիրուսների մոտ բացակայում են կենդանի օրգանիզմներին բնորոշ որոշ կարևոր հատկանիշներ, որի պատճառով վիրուսներին անվանում են «կյանքի ոչ բջջային ձևեր»։ Գրիպի վիրուսները տարածվում են օդակաթիլային եղանակով՝ հազի և փռշտոցի միջոցով։ Վիրուսները փոխանցվում են երեխաների հետ անմիջական շփման հետևանքով։ Վիրուսային վարակը կենդանիների մոտ առաջացնում է իմունային պատասխան, որը սովորաբար ոչնչացնում է վարակող վիրուսին։ Սակայն շատ վիրուսներ, կարողանում են խուսափել իմունային պատասխանից՝ առաջացնելով խրոնիկական վարակներ։ Հակաբիոտիկները ոչ մի ազդեցություն չեն ունենում վիրուսների վրա։ Մշակվել և ստեղծվել են որոշ հակավիրուսային դեղամիջոցներ։
Կորոնավիրուս
Կորոնավիրուս
ԱՀԿ տվյալներով՝ կորոնավիրուսները վիրուսների ընտանիք են, որոնք առաջացնում են սովորական մրսածությունից մինչև այնպիսի սուր հիվանդություններ, ինչպիսիք են սուր շնչառական համախտանիշը (ՍԱՐՍ) և միջինարևելյան շնչառական համախտանիշը (MERS): «Coronavirus» բառը առաջացել է լատիներեն «corona» բառից, որը թարգմանաբար նշանակում է թագ: Էլեկտրոնային մանրադիտակով նայելիս՝ վիրուսն արևային թագի պատկեր ունի: Այս վիրուսները սկզբնապես կենդանիների և մարդկանց միջև են տարածվել: Նշվում է, որ ՍԱՐՍ–ը մարդկանց կատուներից է փոխանցվել, իսկ ՄԵՐՍ-ը՝ ուղտերից:Կենդանիների շրջանում հանդիպում են որոշ տեսակի կորոնավիրուսներ, որոնք սակայն մարդկանց չեն փոխանցվում:Չինաստանի իշխանությունները նոր տեսակի կորոնավիրուսը ճանաչել են հունվարի 7-ին և դրան տվել են COVID-19 անունը: Վիրուսի մասին այժմ քիչ տեղեկություններ կան՝ չնայած, որ հաստատված է՝ այն փոխանցվում է մարդուց մարդուն եղանակով։
Որո՞նք են ախտանշանները
ԱՀԿ տվյալներով՝ վարակման հիմնական նշաններն են ջերմությունը, հազը, շնչառական անբավարարությունն ու շնչառական դժվարությունները: Որոշ դեպքերում այն կարող է հանգեցնել թոքաբորբի, մի քանի օրգանների անբավարար գործունեության և անգամ մահվան: Վարակումից մինչև ախտանշանների ի հայտ գալու ժամանակահատվածը՝ ինկուբացման ընթացքը, հիմնականում 1–14 օր է տևում: Վարակվածների մեծ մասի մոտ ախտանշաններն ի հայտ են գալիս 5-ից 6-րդ օրերին, որոշների մոտ էլ վիրուսը որևէ ախտանշանով չի արտահայտվում։ ԱՀԿ տվյալներով՝ չնայած, որ Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ՍԱՐՍ-ի համեմատ ավելի մեծ է, մահացության տոկոսը մոտ 2 տոկոսով ավելի քիչ է:
Комментариев нет:
Отправить комментарий