Գրողի խոստովանություն
Հարցեր և առաջադրանքներ
- Ինչպես ես հասկանում սարոյանական հետևյալ միտքը. «Ազատ դառնալը մեր ժամանակի պարտադրանքն է. ազատ ամենայն կեղծ ու անօգուտ բաներից, որքան էլ դրանք խոր արմատներ գցած լինեն մարդու էության մեջ»:
Ինձ թվում է Սարոյանի արտահայտած միտքը շատ ճիշտ և ես համաձայն եմ նրա հետ: «Ազատ դառնալը մեր ժամանակի պարտադրանքն է»: Մեր օրերում ազատությունը շատ կարևոր պայման է, ազատությամբ դուկարողանում ես ինքնուրույն մտածել, գունավորել քո կյանքը, քանի որ քեզ ոչ ոք չի պարտադրում ինչ որ բան անել, չեն ստիպում անել այն ինչը քոնը չէ: Իմ համար ազատությունը շատ կարևոր բան է ամեն տեղ՝ դպրոցում, շրջապատում, տանը և այլն: Երբ քեզ ազատ են թողնում դու կարողանում ես քո խնդիրների լուծումները գտնել, իսկ երբ քո մտածում են, որ դու դա չես կարող, և նրանք պետք է անեն ամեն բան, այդ ժամանակ դու մնում ես քո անկյունում փակված, իսկ երբ արդեն ազատ են թողնում, արդեն կարող է շատ ուշ լինել և իրոք միայնակ չկարողանաս ինչ-որ բան անել:
- Ինչ ես կարծում՝ ազատությունը բերում է սանձարձակություն, թե կարգապահություն: Ինչու ես այդպես կարծում, պնդումդ հիմնավորիր:
Ազատությունը շատ մեծ հասկացողություն է ամեն միջավայրում և ցանկացած մարդու համար ուրիշ: Ամեն դեպքում մարդուն պետք է ազատություն տալ, բայց չափավոր: Ծնողը պետք է հասկանա իր երեխան այդ ազատությունը ոնց է օգտագործում իր կյանքում: Մարդիկ կան, որ այդ ազատության մեջ կարողանում են գտնել իրենց, իրենց նախասիրությունը, իրենց ապագա անելիքները, բայց իհարկե կան մարդկանց երկրորդ ձև, որոնք այդ ազատությունը օգտագործում են շատ վատ և իրենց համար անօգուտ:
Комментариев нет:
Отправить комментарий