Զիգմունդ Ֆրեյդը հոգեբանության պատմության մեջ ամենահայտնի գործիչներից մեկն է, նա համարվում է "հոգեվերլուծության" հոգևոր հայրը:
Նա ծնվել է 1985 թ.-ի մայիսի 6-ին Ավստրիայի Ֆրայբերգ քաղաքում, Հակոբ Ֆրեյդի և Ամալիա Նատասոնի մեծ եվրոպական ընտանիքում: Նրա հայրը զբաղվում էր անտառների փոքր բիզնեսով: Ֆրեյդի մայրը ազգությամբ հրեա էր, Ֆրեյդը նույնպես իրեն հրեա էր համարում: Ֆրեյդը շատ լավ էր սովորում և չնայած նրան, որ ընտանիքը շատ աղքատ էր և ութ հոգով ապրում էին մի փոքր բնակարանում, նա և իր մեծ եղբայրը ունեին իրենց առանձին սենյակներն:Ֆրեյդը 80 տարի ապրել է Վիեննայում և միայն մահվանից մեկ տարի առաջ տեղափոխվել Անգլիա: Նա դպրոցում շատ լավ էր սովորում, ստացել է դասական կրթություն, շատ լավ գերմաներեն էր խոսում, բայց նաև տիրապետում էր անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն և իսպաներեն լեզուներին: Ֆրեյդը ընտրեց բժշկությունն առանց մեծ ցանկության:
1873թ.-ին նա ընդունվեց Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Ֆրեյդը ուսանողական տարիներին շատ ակտիվ էր և առաջին ձեռքբերումները հենց այդ ժամանակ եղան, երբ նա հայտնաբերեց, որ կոկաինը կարող է օգտագործվել մի շարք հիվանդությունների բուժման համար:
1881 թվականին Ֆրեյդը ավարտեց համալսարանը և գործի անցավ Գլխուղեղի կենսաբանության ինսիտուտում և սկսեց զբաղվել հասուն մարդու և սաղմի գլխուղեղների համեմետական ուսումնասիրություններով: Բացի այդ Ֆրեյդը սիրահարվեց և ստիպված էր լավ վարձատրվող աշխատանք գտնել:
1988 թվականին Ֆրեյդի կարիերայում նշանակալի փոփոխություն տեղի ունեցավ: Նա տեղափոխվեց Փարիզ և այնտեղ ծանոթացավ հայտնի նյարդաբան, հոգեթերապևետ Ժաննա Շառկոյի հետ: Շառկոն ուսումնասիրում էր հիսթերիայի առաջացման պատճառները և բուժման մեթոդներ էր մշակում: Հիսթերիայով հիվանդների մոտ առաջանում են վերջույթների անշարժացում, կուրություն, խլացում: Չնայած նրան, որ Ֆրեյդը հիացած էր Շառկոյի գործով, հետագայում նա ժխտեց հիպնոզի և ներշնչման օգտագործման առկայությունը հոգեթերապիայում: Շատ կարճ ժամանակահատվածում Փարիզի Սալպետրիեռ հիվանդանոցում նյարդաբանից դառնում է հոգեթերապևետ:
1886 թ.-ին Ֆրեյդը ամուսնանում է Մարտա Բեյնարսի հետ: Նրանք երեք տղա և երեք աղջիկ են ունենում, նրա փոքր աղջիկը` Աննան, գնում է իր հոր հետքերով և դառնում մանկական հոգեվերլուծության առաջավոր ներկայացուցիչներից մեկը: 80-ական թվականներին Ֆրեյդը համագործակցում է հայտնի բժիշկ Յոզեֆ Բրեյերի հետ: Նրանք համատեղ զբաղվում էին հիսթերիայիպատճառների հոգեբանական ուսումնասիրությամբ և նրանց համատեղ աշխատանքի արդյունքը 1895թ.-ին տպագրված "Հիսթերիայի հետազոտություն" գիրքն է:
Այդ ժամանակ Ֆրեյդը շատ քիչ էր վաստակում այն ամենի շնորհիվ, ինչը հետո ստացավ "հոգեվերլուծություն տեսություն" անունը:
1896-ի և 1900 թվականների միջև ընկած ժամանակահատվածը հանդիսացավ Ֆրեյդիմենակության ժամանակահատված, բայց այդ մենակությունը բավականին դրական ազդեց նրա ապագայի վրա: Այդ ժամանակ նա սկսում է խորությամբ զբաղվել երազների վերլուծությամբ:Նա հոր մահից հետո` 1986թ.-ին ամեն օր քնելուց առաջ կատարում էր սեփական երազների ինքնավերլուծություն: Դրա համար նրա ամենահայտնի գործերից մեկը` "Երազների մեկնաբանությունը", որը թողարկվեց 1900 թվականին, հիմնված է սեփական երազների վերլուծության վրա: Բայց փառքը և ճանաչումը դեռ հեռու էին նրանից, նա միայն ստացավ 209 դոլլարի չափով հեղինակային պարգևատրում: Սակայն հետագա 3 տարիների ընթացքում անսպասելիորեն վաճառվում է այդ գրքի մոտ 600 օրինակ, իսկ հինգ տարի հետո արդեն նրա հեղինակությունը այնքան բարձրացավ, որ նա մտավ աշխարհի ամենահայտնի բժիշկներիցուցակը:
1902թ.-ին ստեղծվում է "Հոգեբանական շրջապատ" հասարակությունը, որն այցելում էին միայն Ֆրեյդի կողմից ընտրված ինտելկտուալ բարձր որակներ ունեցող մասնագետները:1908թ.-ին այս կազմակերպությունը վերանվանվեց "Վիեննայի հոգեվերլուծական հասարակություն": Այս հասարակության շատ անդամներ հետագայում դարձան հիանալի հոգեվերլուծողներ և հոգեբանական խորհրդատուներ: Նրանց շարքում էին Էռնեստ Ջոնսը, Կարլ Գուստավ Յունգը, Ալֆրեդ Ադլերը, Հանս Սակսը, Օտտո Ռանկը և Շանդոր Ֆերենցին: Հետագայումն նրանցից Յունգը, Ադլերը և Ռանկը սկսեցին ղեկավարել իրար հետ մրցակցող գիտական դպրոցներ:
1907-1905 թվականները Ֆրեյդը տպագրեց իր մի քանի աշխատնքներ "Ամենօրյա կյանքի հոգեախտաբանություն" (1901), "Երեք ակնարկ սեքսուալության մասին" (1905) և "Հումորը և նրա կապը անգիտակցականի հետ":"Երեք ակնարկում…." Ֆրեյդը խոսում էր այն մասին, որ երեխան ծնվում է սեռականցանկություններով, իսկ նրա ծնողները հանդիս են գալիս առաջնային սեռական օբյեկնտների դերում: Այս պնդումը ունեցավ հասարակական մեծ արձագանք և անհամաձայնություն: շատերը բողոքեցին և դեմ դուրս եկան Ֆրեյդին:
1909թվականին Գ. Ստենլի Խոլը Ֆրեյդին հրավիրում է Ուորչեստերի Կլարկի համալսարան դասախոսություն կարդալու համար: Դասախոսությունը շատ լավ է ընդունվում և Ֆրեյդին շնորհում են պատվավոր դոկտորի կոչում: Կարծես թե հոգեվերլուծությունը այդ ժամանակ իր մեռյալ կետից սկսում է շարժվել դեպի բարգավաճում: Ֆրեյդի մոտ հոգեբանական խորհրդատվության համար սկսում են հերթագրվել աշխարհի տարբեր ծայրերից: Բայց դրա հետ մեկտեղ Ֆրեյդի կյանքում տեղի ունեցան անդառնալի կորուստներ: Նա կորցրեց իր 26 տարեկան աղջկան 1920թ.ին, իսկ 2 երիտասարդ տղան էլ զոհվեցին պատերազմի դաշտում: Հուսալքված Ֆրեյդը գտնվելով առաջին համաշխարհային պատերազմի և հակասեմիտիզմի ազդեցության տակ 64 տարեկան հասակում ստեղծեց համընդհանուր մարդկային բնազդի` մահվան ձգտման մասին տեսությունը:Ֆրեյդը ապրելով իր կյանքի ամենամեծ դժբախտությունը չի կորցնում իրեն, դրսևորում է մեծ կամքի ուժ և շարունակում աշխատել: Նա հիանալի գրող էր և 1930 թվականին գրականության ոլորտում պարգևատրվում է Պ. Գյոթեի կողմից:
1930թ.-ին Հիտլերի կողմից կազմակերպված մասայական հարձակումների բոլոր հրեաների հանդեպ գնալով ավելի մեծ թափ էր ստանում, նույնիսկ Ֆրեյդի մի քանի գիրք մասայական այրում են: Այս ամենի մասին Ֆրեյդը միայն ասում է. "Ինչ առաջխաղացում, միջնադարում կվառեին հենց ինձ, իսկ հիմա հիանում են գրքերս այրելով": Միայն բավականին ազդեցիկ քաղաքացիների միջնորդությամբ նրան թույ են տալիս լքել քաղաքը, մինչ 1938 թվականին նացիստների կողմից քաղաքի գրավումը:
Ֆրեյդի կյանքի վերջին տարիները շատ ծանր էին: Նա տառապում էի կոկորդի քաղցկեղով (նա օրական 20 հատ սիգար էր ծխում), բայց հրաժարվում էր բժշկական թերապիայից: Չնայած նրա, որ Ֆրեյդը տարել էր 33 բարդ վիրահատություններ, նա շարունակում էր համառորեն աշխատել:Հաջորդ հարվածը այն էր, որ 1938 թվականին կալանավորում են նրա աղջկան` Աննային: Միայն պատահականության շնորհիվ Աննան կարողանում է ազատվել և փախչել, միավորվում է իր ընտանիքի հետ Անգլիայում:
Ֆրեյդը մահանում է 1939թ.-ին սեպտեմբերի 23-ին Լոնդոնում:
Պաշտպանական մեխանիզմները ըստ ֆրեյդի
Մարդու կյանքում մշտապես ի հայտ են գալիս այնպիսի ցանկություններ, բնազդներ, որոնք անհնար է բավարարել կամ դրանց բավարարումը հետաձգվում է: Այդ պատճառով մարդու մեջ կուտակվում է չօգտագործված էներգիա, որը ելք է փմտրում: Հաճախ այն իրացվում է պաշտպանական մեխանիզմների շնորհիվ, որոնք կրում են նևրոտիկ բնույթ: Դրական պաշտպանական մեխանիզմները Ֆրեյդը համարում էր միայն սուբլիմացիան, որը արտահայտվում է նրանում, որ կուտակված էներգիան վերափոխվում է և օգտագործվում է մի այլ տիպի սոցիալապես ընդունված գործունեության, սպորտ ստեղծագործություն, ֆիզիզկական աշխատանք:
արտամղում - գիտակցության կողմից արտամղվում են դեպի անգիատակցական կամ ենթագիտակցական անթույլատրելի ցանկությունները և մղումները: հերքում - տհաճ երևույթները, միջադեպերը մարդը հերքում է` չընդունելով այն:
պրոյեկցիա - մարդը մյուսներին վերագրում է իր մտքերը, ցանկությունները, միտումները:
ռեգրեսիա - մարդու վարքում դրսևորվում են ավելի ցածր տարիքին բնորոշ ձևեր
ռեակտիվ գոյացումներ – մարդը մոլեռանդ ձևով պայքարում է որևէ բանի դեմ, իսկ իրականում նա պայքարում է իր շատ խորը թաքնված ցանկությունների դեմ` ինքը դա չգիտակցելով
Комментариев нет:
Отправить комментарий