Պարսկական առակներ

Դախոյի դատը

Երկու հոգի վիճում էին մի մեծ, ժանգոտած թաշտի համար: Որպեսզի վեճը դադարեցնեն, նրանք դիմեցին Դախոին: Ամեն ամեն մեկը գոռում էր, որ թաշտը իրեն է պատկանում:
- Ահա քանի տարի է անցել է, որ ես գնել եմ այլ:
-Այս թաշտը ինձ մորիցս ժառանգություն է հասել,- պնդում էր մյուսը:
-Նա ճիշտ է ասում,- ասաց Դախոն,- ես ինքս եմ տեսել, թե ինչպես է այս թաշտը մեծացել նրանց տանը:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ
Թարգմանեց՝ Անի Ղազարյանը

Ուժի վեճը


Մի անգամ ղեկավար Անուշիրվանը հրաման արձակեց, որ արգալեն ուտել այն ուտեստները, որոնք ինքն է ուտում, և խմել այն հյութերը, որը ինքն է խմում: Այդ ամենից հետո գլխավոր աշխատողը պատրաստեց թագավորական ուտեստ և հրավիրեց մեկ ուրիշ աշխատակցի, որպեսզի նրա հետ ճաշի: Ճաշելուց հետո աշխատակիցը գրում է Անուշիրվանին և մատնեց իր տիրոջը, որը նրան հյուրասիրել էր արգելված ուտեստը: <<Ես ինքս եմ այդ ամենը տեսել և չեմ կարող քեզանից թաքցնել>>գրեց նա: Մատնողը Անուշիրվանից ի պատասխան ստացավ այս նամակագրությունը, որում գրված էր.

<<Մենք քեզ գովում ենք քո հավատարմության, զգացմունքի և դաժան դատապարտում ենք նրա, ով որ խախտել է հրամանը: Հատկապես այն բանի համար, որ նա չի կարողացել պահել գաղտնիքը և բացահայտել է քո նմանի առաջ:>>

Ռուսերեն տարբերակը տես այստեղ
Թարգմանեց՝ Անի Ղազարյանը


Կասկածելի հաճոյախոսություն



Մի օր երկու հոգի ոկան Մուխամադ Իմամի մոտ:
-Այս մարդը,- բացականչեց նրանցից մեկը, մատնանշելով մյուսին,- ասաց, որ ես շեղում եմ արդար կանանց:
-Ես անգամ վկա ունեմ, ասաց մյուսը:
-Ոչ, նա ասաց, որ դու այդքան էլ ուժ չունես,- նրան ուղղեց վկան:
-Հանելուկային է այս գործը և մութ,- ասաց դատավորը բողոքողին, թե չէ ինչպես դու կարող ես կանանց շեղել եթե մեջդ տղամարդկային ուժ չկա:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ
Թարգմանեց՝ Անի Ղազարյանը


Դրամապանակը

Մի հարուստ կորցրեց իր դրամապանակը, որտեղ երկու հարյուր ոսկի կար և երդվեց. «Ով կգտնի դրամապանակը, կստանա մետաղադրամների կեսը»: Նրա ծառաներից մեկը գտավ դրամապանակը և վերադարձրեց նրան: Իսկ հարուստը շատ ագահ էր, անմիջապես մոռացավ իր խոստման մասին և չցանկացավ իր ծառային հարյուր ոսկի տալ: Նրանից ազատվելու համար նա ասաց ծառային.
— Բացի այդ ոսկե մետաղադրամներից դրամապանակում կար թանկարժեք քար: Վերադարձրու այն եւ կստանաս քո բաժինը:
Ծառան գնաց դատավորի մոտ եւ պատմեց ամեն ինչ , ինչպես եղել էր: Դատավորը հրավիրեց երկուսին դատարան:
«Դու ասում ես, որ քո դրամապանակում կար երկու հարյուր ոսկի եւ թանկարժեք քար», — ասաց դատավորը հարուստին, — իսկ այս դրամապանակում քար չկա, ուստի սա ձեր դրամապանակը չէ »: Տուր այն ծառային, մինչև որ տերը գտնվի: Իսկ դու շարունակիր գոռալ, որ կորցրել ես երկու հարյուր ոսկով եւ թանկարժեք քարով մի քսակ: Միգուցե այն գտնվի:
Ռուսերեն տարբերակը տես այստեղ
Թարգմանություն՝ Անիչկա Միքայելյանի 
Թիթեռներն ու կրակը

Երեք թիթեռ մոտեցան վառվող մոմին և սկսեցին քննարկել կրակի բնույթը: Նրանցից մեկը ավելի մոտենալով բոցին՝ ասաց.
-Կրակը լույս է տալիս:
Իսկ մյուսը մոտենալով՝ այրեց թևը: Ետ վերադառնալով ասաց.
-Այն այրում է:
Երրորդը ավելի մոտենալով՝ անհետացավ կրակի մեջ և չվերադարձավ: Նա իմացավ այն, ինչ ուզում էր իմանալ, բայց չկարողացավ պատմել մնացածներին: 
Գիտելիք ստացողը զրկվում է այն ասելու հնարավորությունից, այդ պատճառով իմացողը լուռ է մնում, իսկ ասողը չի իմանում:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ
Թարգմանությունը՝ Անի Ղազարյանի

Ժլատ կատուն



Մի ծեր կին կար, ով աղքատ էր։ Այդ ծեր կինը մի կատու ուներ, որը երբեք չէր համտեսել ոչ միս, ոչ էլ հացի փշրանք, սակայն իրեն բախտավոր էր համարում, երբ հազարից մեկ մի մուկ էր որսում։ Մի օր, երբ կատուն բարձրացավ կտուր, նա այնտեղ տեսավ մեկ ուրիշ կատվի, որը  չաղլիկ էր և քնքուշ: Կատուն բարձրանում էր հարևան  պատի վրայով։
-Բարի լույս, հարևան,- բացականչեց նա,- ո՞վ ես դու և ինչպե՞ս ես կարողանում այդպես քնքուշ և գեղեցիկ լինել։
Մյուս կատուն պատասխնեց.
-Ես Սուլթանի ափսեի մնացորդներն ուտողն եմ։ Ես ամեն օր մասնակցում եմ Սուլթանի ճաշկերույթներին, ուտում եմ ամենալավ սպիտակ հացի փշրանքները և մսի մնացորդները։ Ծեր կնոջ կատուն աղաչեց իր նոր ընկերոջը,որ տանի իրեն պալատ։ Հարևան կատուն զգալով նրա խղճուկ վիճակը՝ համաձայնվեց։ Այս ամենը լսելով՝ ծեր կինը նախազգուշացրեց կատվին, որ չխաբվի նրա արտաքինով և բավարարվի իր քիչ ունեցածով։ Բայց ժլատ կատուն արդեն երազում էր Սուլթանի պալատի մսերին և սպիտակ հացերին։ Նա արհամարհեց տիրոջ խորհուրդը։ Պալատի կատուները վերջերս սկսել էին դժգոհել և չարաճճի դառնալ, մի օր առաջ նրանք հարձակվել էին ճաշասեղանին։ Նրանց  մլավոցները նյարդայնացրել էին Սուլթանին և նրա հյուրերին։ Սուլթանը աղեղնաովորների մեծ խումբ վարձեց և պատվիրեց, որ նրանք թաքնվեն և նետահարեն ճաշասենյակ մտնող կատուներին։ Ծեր կնոջ կատուն զգալով մսի և հացի գրավիչ բույրերը՝ ներս վազեց։ Սակայն նետը խոցեց նրա սիրտը, և նա ընկավ ինչպես սլացող բազեն։
Անգլերեն տարբերակը տես այստեղ
Թարգմանությունը՝ Վերա Նարիմանյանի


Աստված վկա է

Երկու հոգի խնդրանքով եկան դատավորի մոտ: Նրանցից մեկը մյուսին մեղադրեց պարտքի չվճարման մեջ.
-Ով է քո վկան, ամբաստանյալ:
-Իմ վկան Աստված է:
Այդ ամենին ներկա գտնվողը Մաուլանա Կուտբադդին էր,- բացականչեց նա,- արձակիր այդ վկային և գտիր այն մեկին, ում դատավորը կընդունի:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ
Թարգմանությունը՝ Անի Ղազարյանի


Երկու կինն ու թելի կծիկը

Երկու կին եկան դատավորի մոտ մի թելի կծիկով, և նրանցից ամեն մեկը պնդում էր, որ թելը իրենն  է: Դատավորը նրանց տարավ տարբեր անկյուններ և հարցրեց կամաց.
- Ինչի՞ վրա է փաթաթված թելը:
-Փայտի վրա,- ասաց մեկը:
-Լաթի վրա,- ասաց մյուսը:
Դատավորը հրամայում է քանդել կծիկը: Կծիկից ընկնում է փայտը, և դատավորը հրամայում է տալ այն կնոջը, ով ասել էր ճշմարտությունը: Իսկ նրան, ով խաբել էր, հրամայում է մտրակել:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ 
Թարգմանությունը՝ Անի Ղազարյանի







Մոլլան և մոմը

Մոլլան ապրում էր գյուղում: Գյուղի մոտ մի սար կար, և սովորաբար այնտեղ գիշերները ցուրտ էր լինում: Մոլլայի ընկերները գրազ եկան՝ եթե նա մի գիշեր մնա այդ սարում, նրանք նվեր կտան իրեն, հակառակ դեպքում՝ նա պետք է ընթրիքի հրավիրի իրենց: Մոլլան անցկացեց գիշերը սարի վրա:
Հաջորդ օրը մոլլան խնդրեց ընկերներին կատարել իրենց պարտականությունը և տալ իր նվերը: Նրա ընկերները հարցրեցին, թե արդյո՞ք նա կրակ վառել է սարի վրա: Մոլան ասաց, որ նա կրակ չուներ, բայց տեսնում էր մոմի լույսը իրենից երկու կիլոմետեր հեռու գտնվող տան մեջ: Ընկերները ասացին, որ մոլլան պարտվել է գրազը, որովհետև այդ լույսը տաքացնում էր, և հիմա նա իրենց պետք է հրավիրեր  ընթրիքի:
Հրավերի օրը մոլլայի բոլոր ընկերները եկան նրա տուն: Մի քանի ժամ անցնելուց հետո նա այդպես էլ ընթրիք չբերեց, և ընկերները հարցրեցին, թե ինչու: Մոլլան ասաց, որ ջուրը չի եռում: Երբ ընկերները գնացին խոհանոց, նրանք տեսան մի մեծ աման՝ կախված մոմից երկու մետր վերև: Նրանք ապշած էին և հարցրեցին, “Ինչպե՞ս կարող է մոմը տաքացնել այսքան մեծ ամանը:” և մոլլան պատասխնաեց, “Հենց այնպես, ինչպես մոմը նախորդ գիշեր ինձ տաքացրեց երկու կիլոմետր հեռվից:”
Անգլերեն տարբերակը տես այստեղ
Թարգմանությունը՝ Նազելի Տեր-Պետրոսյանի

Արդարությամբ

Գայլը, աղվեսը և առյուծը որոշեցին որսի գնալ միասին: Նրանց գործերը լավ էր ընթանում, նրանք բռնեցին այծ, եղնիկ և նապաստակ: 
-Եկեք կիսենք մեր որսը, դիմեց առյուծը գայլին, միայն թե արդարությամբ: 
-Լավ,- համաձայնվեց գայլը,- այծին պետք է տալ քեզ, նապաստակը՝ աղվեսին, իսկ եղնիկը ես կվերձնեմ ինձ: Լսելով այս՝ առյուծը բարկացավ և պատառոտեց գայլին:
- Իսկ հիմա դու բաժանիր,- ասաց աղվեսին, բայց արդարաբար:
-Հաճույքով,- ասաց աղվեսը,- թող այծը քեզ լինի, որպես նախաճաշ, նապաստակը՝ ճաշ, իսկ եղնիկը ընթրիք: 
-Այ սա ճիշտ է,- ասաց առյուծը,- ո՞վ է քեզ այսպես ճիշտ բաժանել սովորեցրել:
-Քո կողքին պառկած, պատառոտված գայլը,- ասաց աղվեսը:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ
Թարգմանությունը՝ Անի Ղազարյանի

Պատիժը՝ հանցանքից առաջ

Չարախոս և ստախոս մարդկանց շշուկներով, որոնք ուղղված էին մի ծաղրածուի, դատավորը որոշեց նրան պատժել: Սակայն հետագայում դատավորը իմացավ, որ ծաղրածուն մեղավոր չէր և իզուր տեղն էր վնաս կրել: Այդ ժամանակ դատավորն ասաց.
-Ես քեզ սխալմամբ պատժեցի:
-Վնասը մեծ չէ,- ասաց ծաղրածուն, դու ավելի լավ է նշիր քեզ մոտ, որ ես ծեծվել եմ, և երբ ես իսկապես հանցանք կգործեմ, թող սա հաշվի առնվի արածիս տեղը:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ
Թարգմանությունը՝ Անի Ղազարյանի

Комментариев нет:

Отправить комментарий