Լրաքաղ

20.11.2018

Լրաքաղ արա օրվա լրատվականներից, մեկնաբանիր քո քաղած լուրը։

08.11.2018

Լրաքաղ արա օրվա լրատվականներից


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է  Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին:ՀՀ նախագահի գրասենյակից տեղեկացրել են, որ  Աննա Հակոբյանը Հանրապետության նախագահին ներկայացրել է իր ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունն: Զրուցակիցները ներկայացրել են «Երևան, իմ սեր» և «Իմ քայլը» հիմնադրամների համագործակցության հնարավորությունների մասին: Այդ համակգործակցության մեջ կարևորվել է ՀՀ նախագահի կնոջ՝ Նունե Սարգսյանի և տիկին Աննա Հակոբյանի մասնակցությունը: 



Օրվա օրաթերթերից լրախաղ կատարիր՝ վերաշարադրելով կարդացածդ լուրերը. (tert.amarmenpressnews.amlragir.am և այլն)։


Փոթի նավահանգստում հոկտեմբերի 18-ին տեղի Է ունեցել հանդիսավոր արարողություն: ԱՄՆ-ն Վրաստանին նվիրել Է «Այլենդ» դասի երկու պահականավ: Էլիզաբեթ Ռուդը հայտարարել Է, որ նոր նավերը  Վրաստանին կօգնեն դառնալու ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերը Սեւ ծովում համատեղ ծովային զորավարժություններ անցկացնելիս: Նա խոստացել Է, որ ԱՄՆ-ն կշարունակի Վրաստանի առափնյա պահպանության ծառայության ամրապնդմանն ուղղված ջանքերը: «Այլենդ» դասի պահականավերն ԱՄՆ-ի առափնյա պահպանության ուժերի համար ստեղծվել են 1985-ից մինչեւ 1992 թվականը: Ընդամենը պատրաստվել Է այդ դասի 49 նավ: 2014 թվականին դրանք ԱՄՆ-ի առափնյա պահպանության կազմից սկսել են դուրս բերել կառուցվող Sentinel տիպի նոր պահականավերով փոխարինվելու կապակցությամբ:

Կարդա օրվա լրատվականները
    (tert.amarmenpressnews.amlragir.am և այլն) և լրաքաղ կազմիր։


Հոկտեմբերի 16-ին  Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ռաֆայել Ավետիսյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ: Այդ մասին տեղեկացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմը:

Կարդա՛ news.amlragir.amarmenpress, Tert.am լրատվական կայքերը, օրվա լուրերից լրաքաղ արա, կազմիր քո տեքստը, հրապարակիր քո բլոգում։





Հոկտեմբերի 4-ին Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ն   հաղթեց «Ղարաբաղ»-ին:
Զինագործներին  4 րոպե պահանջվեց մեկնարկից՝ հաշիվը բացելու համար: Աչքի ընկավ Սոկրատիսը: Երկրորդ գոլը գրանցեց Ռովը երկրորդ կեսում՝ 53-րդ րոպեին:  Եվ լոնդոնյան ակումբի երրորդ գոլը խփեց Գեդուզին: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը չէր մեկնել Բաքու: Հաջորդ հանդիպումը «Արսենալ»-ը կանցկանցնի հոկտեմբերի 6-ին՝ Պրեմիեր լիգայի շրջանակներում մրցելով   «Ֆուլհեմ»-ի հետ:
 Կարդա օրվա լուրերը news.am կամ Արմենպրեսս լրատվական կայքերից, դրանցից երեքը վերաշարադրիր քո բլոգում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ նշեց, որ  ուղևորվում է Բաղրամյան պողոտայից դեպի Ազգային ժողովի շենք՝ պատգամավորների և քաղաքական ուժերի հետ ստեղծված իրավիճակը հաղթահարելու շուրջ բանակցություններ վարելու համար:ՀՀ վարչապետի կոչով քաղաքացիները այսօր  երեկոյան հավաքվելու են Ազգային ժողովի շենքի մոտ: «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետը նշել էր, որ ինքը տեղեկություն է ստացել, որ ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել և պատրաստվում է կողմ քվեարկել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծին, որի համաձայն՝ Ազգային ժողովի նիստի աշխատանքները որևէ պատճառով խոչընդոտելու դեպքում այն կարող է ընդհատված համարել: Նիկոլ Փաշինյանը ավելացրել է նաև, որ ուղևորվելու ընթացքում տեղի չի ունենա ոչ մի այլ բան,  ոչ մի ավտոմեքենա, ոչ մի ծառ չի վնասվի և որ դա կանի սիրո և համերաշխության կարգախոսի ներքո:   


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ այսօր այցելել է Երեւանի «Ազնավուր» կենտրոն և Շառլ Ազնավուրի բացված սգո մատյանում գրառում կատարել ի հիշատակ Շառլ Ազնավուրի մահվան: ԱԺ նախագահի խոսքով` Շառլ Ազնավուրի հետ իրենց ծանոթությունը սկսվել է Սպիտակի երկրաշարժից հետո, միասին երեխաներին նվիրված բազմաթիվ ծրագրեր են իրականացրել և հետո աստիճանաբար հարաբերությունները դարձել են բարեկամական ու ընկերական ամուր կապերի: Արա բաբլոյանը աել է<<Մեծ ցավ է մեզ համար, բայց միևնույն ժամանակ մեծ հպարտություն, որ նման անձնավորությունը կարողացավ մեկ դար աշխարհին ցնցել իր տաղանդով, իր կարողություններով: Ազնավուրն իր երաժշտությամբ բերեց համերաշխություն, հանդարտություն, բերեց սեր ու բարեկամություն ինչպես Հայաստանի ու Ֆրանսիայի ժողովուրդների հարաբերություններում, այնպես էլ ամբողջ աշխարհում>>:Նա վտահ է, որ Շառլը կմնա բոլորի մտքեում տարիներ շարունակ:


Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը լրագրողների հետ զրույցում  էր այն մասին, որ Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջոցառումները վկայում են այլ մշակույթները ընդունելու մասին: 
«Ֆրանկոֆոնիան շատ բանով է պարտական Հայաստանի և Ֆրանսիայի պատմական կապերին: Աշխարհի 240 միլիոն բնակիչ ֆրանկաֆոն է, և այդ գոտին ներկայումս գրանցում է ժողովրդագրական աճի ամենաբարձր տոկոսըՍտացվում է այնպես, որ շատ ու շատ դռներ է բացում»,-ասաց Լաքոտը:  

Комментариев нет:

Отправить комментарий