Հասարակագիտություն

Ֆլեգմատիկ 
Խառնվածքի չորս տիպերից մեկը՝ ըստ Հիպոկրատի: Բնութագրվում են որպես հանգիստ, չարտահայտված դիմախաղով, անտարբերությամբ աչքի ընկնող մարդիկ: Դանդաղ են անցնում աշխատանքային մի գործունեությունից մյուսին։ Ֆլեգմատիկները բավականին սառնարյուն և դանդաղաշարժ են։ Հիմնականում համբերատար են, զուսպ, հավասարակշռված և քիչ հաղորդակցվող։ Ֆլեգմատիկի զգացմունքները տարբերվում են թույլ արտաքին դրսևորմամբ։Նրանց դժվար է ծիծաղեցնել կամ տխրեցնել։Նրանք գործը միշտ հասցնում են ավարտին։  Մարդկանց հետ հարաբերություններում ֆլեգմատիկները միշտ հանգիստ են, հավասարակշռված, չափի մեջ շփվող, իսկ տրամադրությունը գրեթե միշտ հաստատուն։ Նրանք դանդաղ  են հարմարվում նոր միջավայրին և դժվարությամբ փոխում իրենց սովորույթները։ Դրա հետ մեկտեղ նրանք աշխատասեր են և եռանդուն։Նրանք ունեն լավ հիշողություն, բարձր ինտելեկտ, իսկ նրանց որոշումները մտածված են, կշռադատված և զերծ են ռիսկայնություններից:

Սանգվինիկ 
Սանգվինիկ խառնվածքի տեր մարդկանց կարելի է բնութագրել որպես աշխույժ, շարժուն, անհաջողություններին և տհաճություններին համեմատաբար հեշտությամբ վերաբերվող անձ:Սանգվինիկը ձգտում է հաճախակի փոփոխվող տպավորությունների, հեշտ և արագ արձագանքում է շրջապատող իրադարձություններին, շփվող է: Էմոցիաները սանգվինիկների մոտ գերազանցապես դրական են, դրանք արագ առաջանում են և արագորեն փոխվում: Նա շատ արագ հարմարվում է նոր միջավայրին և արագ մտերմանում մարդկանց հետ: Անբարենպաստ իրավիճակներում և բացասական դաստիարակության դեպքում այդ շարժունությունը կարող է հանգեցնել կենտրոնացման բացակայության, չհիմնավորված շտապողականության և անլրջության:

Խոլերիկ 
Խոլերիկ խառնվածք ունեցող մարդուն կարելի է բնութագրել որպես արագ, եռանդով գործի մեջ մտնելու և էական դժվարությունները հաղթահարելու կարողությամբ օժտված անձ, բայց միևնույն ժամանակ որպես անկայուն և տրամադրության հաճախակի փոփոխություններ ունեցող: Հետևյալ խառնվածքը բնութագրվում է ուժեղ, արագ առաջացող զգացմունքներով, որը վառ արտահայտվում է խոսքում, ժեստերում և դիմախաղում: Խոլերիկներն օժտված են հոգեկան բարձր ակտիվությամբ, էներգիայով լի գործունեությամբ, կտրուկ, ուժեղ շարժումներով: Խոլերիկներն անհամբեր են, հակված են զգացմունքային անկման, երբեմն ագրեսիվ են:Իվան Պավլովը խոլերիկներին բնութագրել է որպես ուժեղ անհավասարակշիռ տիպ: Համապատասխան դաստիարակության բացակայության դեպքում ոչ բավարար էմոցիոնալ անկայությունը կարող է հանգեցնել նրան, որ կյանքի դժվարին պայմաններում անձը անկարող լինի վերահսկել իր էմոցիաները:

Մելանխոլիկ 
Մելանխոլիկ խառնվածք ունեցողներին կարելի է բնութագրել որպես հեշտ կոտրվող, անհաջողությունների համար խորապես անհանգստացող մարդ:Նյարդային համակարգի բարձր զգայունությունը, զգացմունքների ամենափոքր երանգներին տրվող նուրբ ռեակցիան, խորը էմոցիոնալ փորձը, բնութագրվում է մեծ դիմադրությամբ:Պավլովն այս խառնվածքը դասել է թույլ տիպի մեջ:Ոչ բարենպաստ պայմանների արդյունքում նրանց մոտ կարող է ի հայտ գալ էմոցիոնալ բարձր խոցելիություն, մեկուսացում, օտարություն:Մելանխոլիկները կարող են հաջողությամբ հաղթահարել կյանքի խնդիրները:Մելանխոլիկներն ունեն բարձր ինտուիտիվ վերաբերմունք իրենց շրջապատող մարդկանց հետ հարաբերությունների նկատմամբ: Համարվում է, որ  նրանք ավելի հաճախ են տառապում տագնապային խանգարումներով, քան այլ խառնվածքի մարդիկ:

Իմ խառնվածքը
Իմ կարծիքով ինձ խառնվածքներից  համապատասխանում է սանգվինիկը:Շատ աշխույժ չեմ, բայց կարողանում եմ հեշտությամբ հաղթահարել բոլոր տեսակի խնդիրները: Դրանք ինձ չեն խանգարում և մեծ ուշադրություն չեմ դարձնում առորիա խնդիրներին: Սիրում եմ իմ խնդիրների միայնակ լուծել, անգամ ընկերներիս չասել դրանց մասին: Ունեմ շատ փոփոխվող տրամադրություն, սակայն գրեթե տխուր չեմ լինում: Հեշտությամբ կարող եմ ծանոթանալ մարդկանց հետ, մտերմանալ և ընկերանալ: Նոր միջավայրը խնդիր չէ ինձ համար, այլ հակառակը՝ սիրում եմ նորություններ, փոփոխություններ մարդկանց և առորիայի մեջ:




Արծաթագործություն

Արծաթագործությունը դեկորատիվ–կիրառական արվեստի հնագույն տարածված տեսակներից, արծաթյա գեղարվեստական իրերի պատրաստումն է հաճախ այլ թանկարժեք մետաղների  և քարերի համադրությամբ։ Տարածված է եղել Հին Եգիպտոսում, Հունաստանում, Իրանում, Չինաստանում, Հնդկաստանում, Բյուզանդիայում և այլն։ Հայաստանում այն զարգացած է եղել հին ժամանակներից։ Արծաթից պատրաստված աչքի ընկնող գեղարվեստական առարկաներ գտնվել են էրեբունիում, Երզնկայի շրջանում (մ․ թ․ ա․ 5–4-րդ դարեր), Արտաշատում (մ․ թ․ ա․ 2-1-ին դարերում)։Հետագայում էլ արծաթագործության կարևոր կենտրոններ եղել են Վանը, Երզնկան, Դվինը, Կարինը, Անին,   Երևանը, Ալեքսանդրապոլը, Թիֆլիսը, Կ․ Պոլիսը, Ախալցխան, Շուշին, Շամախին և այլ քաղաքներ։ Արծաթագործության հիանալի նմուշներ են ստեղծել Կիլիկիայի հայ վարպետները։

Հայ վարպետները պատրաստում էին թագեր, խուժրեր, գավազաններ, կանացի նուրբ մանյակներ, ապարանջաններ, ճակատնոցներ, թասակներ, ականջօղեր, հերազարդեր, գոտիներ, սպասք, ձեռագրերի կազմեր, եկեղեցական սպասքներ։ խորհրդային շրջանում հայկական ավանդույթները շարունակեցին և հարստացրին նոր ձևերով ու բովանդակությամբ։ Նրանց ստեղծագործությունները ցուցադրվել են հանրապետական, միութենական և արտասահմանյան ցուցահանդեսներում։ Արծաթյա բարձրարվեստ իրեր է արտադրում Երևանի ոսկերչական գործարանը։
ՀՀ քաղաքացիություն

Հարց:Որոնք են ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերը:
Պատասխան:ՀՀ քաղաքացու նույնականացման քարտը և անձնագիրը, իսկ մինչև 16 տարին լրանալը` նաև ծննդյան վկայականը կամ ՀՀ քաղաքացուությունը հաստատող վկայականը:
Հոդված:4

Հարց:Որ դեպքում է երեխան կորցնում ՀՀ քաղաքացիությունը:
Պատասխան:Այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին ՀՀ-ի քաղաքացի է, իսկ մյուսը օտարերկրյա քաղաքացի, երեխայի քաղաքացիությունը որոշում է ծնողների գրավոր համաձայնությունը և, եթե նրանք ցանկանան, որ երեխան ստանա օտարերկրյա քաղաքացիություն նա կզրկվի ՀՀ քաղաքացիությունից:
Հոդված:11

Հարց:Արդյոք երկրի տարածքից դուրս ապրելը հանգեցնում է քաղաքացիության դադարեցմանը:
Պատասխան:ՀՀ-ից դուրս բնակվելը բնավ չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցմանը:
Հոդված:6

Հարց:Քաղաքացի է արդյոք համարվում ՀՀ-ում բնակվող երեխան, որի ծնողներն անհայտ են:
Պատասխան: ՀՀ-ում գտնվող երեխան, որի ծնողները անհայտ են, Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Ծնողներից մեկի կամ խնամակալի գտնվելու դեպքում երեխայի քաղաքացիությունը կարող է փոխվել սույն օրենքի համապատասխան:
Հոդված:20

Հարց:Ինչ իրավունք ունի ՀՀ երկքաղաքացին:
Պատասխան:ՀՀ-ի երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները:
Հոդված:13.1

Հարց:Որ դեպքում կարող է անձը դիմել`  ՀՀ քաղաքացիություն ստանալու համար:
Պատասխան:
Հոդված

Հարց:Որոնք են ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու հիմքերը:
Պատասխան:
1.քաղաքացիության ճանաչումը
2.ծնունդը
3.քաղաքացիություն ստանալու միջոցը
4.քաղաքացիությունը վերականգնելու միջոցը
5.քաղաքացիության խմբային ձեռքբերման միջոցը
6.ՀՀ-ի միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքը
7. սույն օրենքով նախատեսված այլ հիմքեր
Հոդված:9




Գենդեռանյին հավասարություն

Իմ կարծիքով  գենդեռային հավասարությունը երբեք լիարժեք չի կարող լինել: Կան երկրներ, որտեղ կանանց վերաբերվում են ստուրկի նման և շատ վատ  են վարվում նրանց հետ: Ես կողմ չեմ այդ երկրների օրենքին, որովհետև պետք չէ ոչ-ոքի նվաստացնել: Ամեն պարագայում պետք է յուրաքանչյուր մարդու կարծիքը լսես և կիրառել:Ինձ թվում է գենդեռային հավասարության մեջ  ամենակարևոր բանը` ընտանեկան դաստիարակությունն է: Եթե մարդը փոքր հասակից տեսնում է տանը կատարվող վեճերը, լսում է գոռոցներ, նրա դաստիարակման ընդացքում չեն խրատում և նա անում է այն  ինչ ուզում է, նա մեծ հասակում նույն է կրկնում:Ճիշտ է աղջիկներն ու տղաները տարբեր սեռերի ներկայացուցիչներ են, բայց նրանք երկուսնել օրենքի դիմաց պետք է նույն իրավունքները ունենան: Մենք դասարանում շատ  քննարկումներ ենք կատարել այս հարցի շուրջ: Աղջիկները ցանկանում են ազատություն և պնդում են, որ պետք է ունենան հավասար իրավունքներ: Տղաների կարծիքը ինձ դուր չի գալիս, որովհետև նրանք իրենց բարձր դիրքերը ավելի են ուզում բարձրացնել` աղջիկների իրավունքների հաշվին: Ամեն անձ ունի իր կյանքը և պետք է նա կայացնի իր որոշումները: Հաճախ մեզանից մեծ եղբայրները կամ հայրիկները բարկանում են չնչին բանի համար: Օրինակ որ մի փոքր ուշ ենք տուն գալիս կամ եթե մենք մեր շրջապատի տղաների հետ ենք շբվում նրանք դեմ են լինում: Ինձ թվում է ոչ մի վատ բան չկա, որ ես շբվեմ իմ դասընկերների կամ բակի տղաների հետ, սակայն ինձ շատ դեպքերում արգելում են:



Ընտրություններ

Ընտրություն իրենից ներկայացնում է գործընթացն, որի ժամանակ տվյալ երկրի  քաղաքացին ընտրում է իրեն ավելի հարմար թեկնածու,ով հետո կդառնա նրանց երկրի ղեկավարը: Բոլոր թեկնածուները իրենց խոստումներն են տալիս քաղաքացիներին, որի հիմման վրա մարդիկ ընտրում են նրան: Եթե ընտրություններից հետո թեկնածուն չկատարի իր խոստումները, հաջորդ ընտրության ժամանակ որ ոք իր ձայնը չի տա նրան: Պետք է ընտրությունից առաջ լավ մտածել, քանի որ ընտրվելուց հետո երկրի բոլոր խնդիրները պետք է լուծի նա: Ընտրությունները պետք է լինի արդար, բայց մի քանի երկրներում ինչպես նաև Հայաստանում վերջերս փոքրիկ գումարի դիմաց մարդիկ հրաժարվում են լավ թեկնածուից և ընտրում նրան` ում ասվել է, չմտածելով, որ տարիներ շարունակ պետք է նրանց կառավարի այդ թեկնածուն:

Комментариев нет:

Отправить комментарий