Էկոլոգիա

                                                         ՀՀ էներգետիկա


ՀՀ-ում ստանում են էներգիա մի քանի տարբերակով՝ որոնցից գլխավորը ատոմային էներգետիկա ստացման եղանակն է, բայց բացի ատոմայի եղանակից կա նաև արևային էներգիաից ստացման եղանակ, հիդրոէնէրգիա, ջերմային էներգետիկա և հողմային էներգետիկա։ Էներգիաի ստացման ժամանակ արտանետվում են նյութեր որոնք ազդում են բնության վրա հատկապես երկրի օզունային շերտի վրա,  դրա համար խրախուսվում է ատոմային էներգիաի ստացման եղանակից անցնել արևային, հիտրո և հողմային էներգետիկայի ստացման եղանակին։ Դրանք ստացվում են բնական երևույթներից և չեն ազդում մեր բնության վրա։ ՀՀ-ում էներգիտաի միայն ատոմային էներգետիկայի տարբերակն է այժմ լավ աշխատում, բայց այն  աղտոտում է բնությունը, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ Հայաստանում շատ լավ կօգտագործվեր հողմային էներգետիկայի ստացման եղանակը, քանի որ Հայաստանում շատ են քամիները, և նաև արևային էներգիաի ստացման եղանակը նույնպես շատ լավ արդյունք կտա։ Ինչ վերաբերվում է ՀՀ-ում էներգետիկաի ապագային, իմ կարծիքով շատ շուտով Հայասստանում բոլորը կօգտվեն արևային էներգիաի ստացման եղանակից, նույնիսկ հիմա շատ տներ իրենց տարածքում տեղադրել են այդ սարքերը և տան ամբողջ ջեռուցումը, ջրի տաքացումը և այլ ծախսերը վերձնում  են արևային էներգիաի ստացման աղբյուրներից։ Հիմա Հայաստանում կան շատ ներդրողները ովքեր եկել են Հայաստան հատուկ Հայաստանի արևային էներգիաի արդյունաբերությունը զարգացնելու համար։ Արարատյան դաշտավայրում կառուցում են հատուկ վայրեր, որտեղ տեղադրված է ամբողջությամբ արևային էներգիաի ստացման վահանակներ և եթե այն այսպիսի զարգացում ունենա մոտ ժամանակներում արևային էներգիաի արդյունաբերությունը այնքան կզարգանա, որ մենք ամբողջությամբ կանցնենք այդ էներգիաի ստացման եղանակին։ Ինչ վերաբերվում է էներգիաի խնայողությանը իմ կարծիքով եթե  բոլորը  անցնեն արևային էներգիաի ստացման եղանակին, ապա այդ ճանապարհով մենք կխնայենք էներգիա և մեր ատոմային կայանից ստացված հոսանքով կկարողանանք զարգացնել տնտեսությունը, այն փոխանցելով հարևան երկրներին։ Նշեմ որ Իրանին մենք վաճառում ենք մեր ատոմային էլեկրակայանի հոսանքը։                                      

                                    Վերացող կենդանիներ  

Պարկավոր գայլ


Image result for ÕºÕ¡Ö€Õ¯Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ£Õ¡ÕµÕ¬Պարկավոր գայլերը անհետացած պարկավորների դասի կաթնասուն կենդանիներ են։ Պարկավոր գայլերը ապրել են Ավստրալիայում, դրա մասին հիշատակվում է դեռևս մ.թ.ա. 1000 թ. սկսած. Երբ առաջին հետազոտողները եկան Ավստրալիա, այս կենդանիներից արդեն շատ քիչ էին մնացել Թասմանիա կղզում։ Պարկավոր գայլերի մասին առաջին եվրոպացիների պահպանված տվյալները վերաբերվում են 1642 թ։ Խմբի անդամները հայտնեցին անծանոթ վայրի կենդանիների հետքի մասին, որոնք նման էին վագրի հետքերի։ 1772 թ. Մարկ Ջոզեֆ դյու Ֆրենը հայտարարում է, որ տեսել է վագրակատուի նման անծանոթ կենդանու:
Առաջին պաշտոնական տեղեկությունը վերաբերվում է 1792 թ. մայիսի 13-ին, երբ ֆրանսիացի բնագետ Ժակ Լաբիլարդիերը նշում է կատարում իր մատյանում այս կենդանու մասին։ Պարկավոր գայլը ամենամեծ գիշատիչ պարկավոր կենդանին է եղել։ Արտաքինից նրան կարելի է նմանեցնել շան կամ գայլի։ Պարկավոր կենդանիներից այն էականորեն տարբերվել է իր մարմնի կազմվածքով։Պարկավոր գայլի երկարությունը 100 - 130 սմ է, իսկ պոչի հետ միասին մինչև 180 սմ։ Բարձրությունը մինչև 60 սմ, քաշը 20-25 կգ։ Պարկավոր գայլերը գրանցված են աշխարհի <<Կարմիր գրքում>>:

Սիրիական սխտորագորտ


Image result for Õ½Õ«Ö€Õ«Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ½Õ­Õ¿Õ¸Ö€Õ¡Õ£Õ¸Ö€Õ¿Սիրիական սխտորագորտը սխտորագորտերի  ընտանիքի և սխտորագորտերի ցեղի անպոչ երկկենցաղ է։ Տարածված է Սիրիայում, Փոքր Ասիայում, Հարավային Կովկասում։ Հայաստանում հանդիպում է Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Երևանի  շրջակայքում։ Տարածված է Հայաստանի հարավարևելյան շրջաններում։ Շատ հազվադեպ հանդիպում է հանրապետության կենտրոնական և հարավային շրջաններում՝ Ջրվեժ, Առինջ, Ողջաբերդ, Ռինդ գյուղերի շրջակայքում, Սիսիանի տարածաշրջանում: Արցախում տարածված է անտառային, տափաստանային շրջաններում և լեռնային հարթավայրերում, քչաքանակ է։ Սիրիական սխտորագորտերը գրանցված են ՀՀ <<Կարմիր գրքում>> Բնակվում է կանգուն, հոսող, համեմատաբար խորը ջրավազաններում, նաև ափամերձ վայրերում։ Սնվում է մանր անողնաշարավորներով։ Ձմեռում է հոկտեմբերի վերջից մարտի կեսերը՝ թաղվելով փխրուն հողի մեջ կամ թաքնվելով քարակույտերում և այլ թաքստոցներում։ Մարմինը լայն է, կլորավուն, երկարությունը՝ 2-9 սմ։ Աչքերը խոշոր են, բիբը՝ ուղղահայաց։ Մեջքային մակերեսի ընդհանուր գունավորումը գորշ կամ դեղնավուն է, առկա է բազմաթիվ մուգ կանաչավուն սալերից բաղկացած նախշ։

Սպիտակ ռնգեղջյուր


Image result for Õ½ÕºÕ«Õ¿Õ¡Õ¯ Õ¼Õ¶Õ£Õ¥Õ²Õ»ÕµÕ¸Ö‚Ö€Սպիտակ ռնգեղջյուրները ռնգեղջյուրների  ընտանիքի խոշոր կաթնասուններ են։ Այս կենդանատեսակից Երկրագնդի վրա կենդանի մնացել է ընդամենը 2 էգ, որոնք գտնվում են Քենիայի «Օլ Պեդջետա» արգելոցում: Կենդանատեսակի վերջին արուն մահացել է 2018 թվականի մարտին: Նման աղետալի վիճակը առաջացել է մարդու բացասական ներգործության, մասնավորապես՝ որսագողության հետևանքով: Սպիտակ ռնգեղջյուրները երկրորդ ցամաքային ամենախոշոր կենդանիներն են փղերից հետո։ Նրանք շատ հին կաթնասուններ են, որոնք հայտնի են դեռևս մարդկության պատմության հին շրջանից։ Նրա քաշը հասնում է 4-5 տոննա։ Մարմնի երկարությունը հասնում է 4,2 մետր։ Ռնգեղջյուրների այս տեսակների մարմնի ոչ մի մաս սպիտակ չէ։ Սակայն նրա անունը կնքված է ոչ մաշկի գույնի սպիտակության պատճառով։ Նրա մարմինը ունի ավելի շատ մոխրագույն կամ բաց սև գունավորում։ Շատ նման են իրենց տիպի ներկայացուցիչ մյուս ռնգեղջյուրներին։ Ունի երկու եղջյուր։ Փոքր եղջյուրը թույլ է զարգացած: Ըստ Բնապահպանության միջազգային միության 2010 թվականի տվյալների, երկրագնդի վրա պահպանվել են թվով 20170 սպիտակ ռնգեղջյուրներ։ Ամենաշատը տարածված են Հարավային Աֆրիկայի երկրներում՝  Նամիբիաում, Զիմբաբվեում։ Կան նաև որոշ քանակությամբ սպիտակ ռնգեղջյուրներ ԿԴՀ-ում և Հարավային Սուդանում։

Комментариев нет:

Отправить комментарий