Քաղաքագիտություն առարկան գիտություն է քաղաքականության վերաբերյալ: Այն ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, նաև պետության վարած քաղաքականությունը և դրա նպատակահարմարությունը առանձին ոլորտներում։ Քաղաքագիտությունը իրականացնում է նաև աշխարհայացքային, կարգավորող գործառույթ։
Յուրաքանչյուր մարդկային գործունեություն, վարքագիծ սկսվում է մարդու մտքից, իրերի ու երևույթների նրա ընկալումից։ Այստեղից էլ բխում են քաղաքագիտության աշխարհայացքային գործառույթի կարևոր դերը և նշանակությունը։ Քաղաքագիտությունը հետազոտման է ենթարկում տարբեր հայացքներ, տեսակետներ, գաղափարներ: Բացահայտում է դրանց էությունը, սովորեցնում գիտական անաչառ դիրքերից գնահատել այդ բոլորը։ Այն մշակում է պատմական մտածողություն, իր երկրի պատմության նկատմամբ հարգանք և վերլուծական մոտեցում։ Այս խնդիրների լուծման մեջ մեծ է պրոֆեսիոնալ քաղաքագետների դերն ու պատասխանատվությունը։ Նրանք կարող են և պետք է օգտագործեն իրենց ինտելեկտուալ իշխանությունը, գիտելիքներն ու վերլուծական ընդունակությունները երկրի զարգացման ճիշտ ուղիներ փնտրելու համար։
Комментариев нет:
Отправить комментарий