Ֆրանսիայում Զատիկը ընտանեկան տոն է, որը ֆրանսիացիները տոնում են տանը` ավանդական աղոթքներով ու նվերներով: Այս օրը բոլոր ֆրանսիացիները անպայման գնում են եկեղեցի: Կիրակի առավոտյան ծնողները շոկոլադե ձվիկներ են թաքցնում երեխաների սենյակներում, իսկ երեխաները պետք է գտնեն դրանք: Սա շատ հին ու ուրախ ավանդույթ է, որ անցնում է սերնդեսերունդ: Զատիկի գլխավոր տոնական սնունդը տապակած հավն է, այնուհետ մատուցվում է թխվածքաբլիթ `շոկոլադե միջուկով: Զատիկի գլխավոր խորհրդանիշը զանգն է. այդ օրը զանգերի ղողանջը կարելի է լսել ամենուր:
Ֆրանսիացիները Զատկից մի քանի շաբաթ առաջ սկսում են զարդարել խանութները սպիտակ և մոխրագույն շոկոլադե նապաստակներով, հավերով, ձկներով և զանգակներով։ Հետաքրքրական է, որ նապաստակները և հավերը համարվում են Զատիկի միջազգային խորհրդանիշներ, իսկ ձուկն ու զանգերը կարելի է հանդիպել միայն Ֆրանսիայում: Ֆրանսիայում Զատկի ձուկը կոչվում է՝ ապրիլի ձուկ։ Եթե Զատիկի օրը հայտնվեք ֆրանսիայում, ապա չմոռանաք ձեզ հետ վերցնել պատառաքաղ, քանի որ այստեղ արդեն ավանդույթ է դարձել տոնի օրը գլխավոր հրապարակում մատուցել հսկայական ձվածեղ: Այս օմլետը պատրաստվում է մոտավորապես 4, 500 հավկիթից եւ կարող է կշտացնել 1000 հոգու: Ասում են` այս ավանդույթը ձևավորվել է այն ժամանակ, երբ Նապոլեոնն իր զորքի հետ ճանապարհորդելով Ֆրանսիայում` կանգ է առնում մի փոքրիկ քաղաքում, որտեղ նրան օմլետ են հյուրասիրում: Նրան այնքան է դուր գալիս ուտեստը, որ նա հրամայում է քաղաքի բոլոր մարդկանց հավաքել իրենց տանը մնացած հավկիթներն ու դրանցից բոլորով պատրադտել օմլետ:
Комментариев нет:
Отправить комментарий