Եղիշե Չարենցի
տուն-թանգարանը գտնվում է Երևանում։ Հիմնադրվել է 1964 թվականին Երևանի այն բնակարանում, որտեղ 1935-1937 թվականներին ապրել է Չարենցը։ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է։1964 թ. փետրվարի
8-ին հիմնադրվեց Չարենցի
տուն-թանգարանը: Տասը տարվա աշխատանքներից հետո այն իր դռները բացեց 1975 թվականի հունվարին։ 1987 թվականին Չարենցի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ շենքը ենթարկվեց մասնակի փոփոխության և Հայաստանի կառավարության որոշմամբ թանգարանի տարածքն ընդլայնվեց։
Չարենցի տուն-թանգարանի հիմնական ֆոնդում ցուցակագրված է 8000-ից ավելի ցուցանմուշ։ Թանգարանի այժմյան ցուցադրության հեղինակը Ռոբերտ Էլիբեկյանն է։ Թանգարանի ամենանվիրական հատվածը հուշատունն է՝ մեմորիալ բնակարանը: Բնակարանը կահավորված է արևելյան ու եվրոպական իրերով: Աշխատասենյակի նկարագիրը պատկերված է Չարենցի «Հերոսի հարսանիքը»։ Պահպանվել է սենյակի կահավորանքը՝ գրասեղանի, թախտի, գաղտնապահարանի, Աբգար աղայից ժառանգած գորգերի, չինական պաննոյի, Բուդդայի բրոնզե արձանիկների, «Ունդերվուդ» գրամեքենայի, Լոնարդո դա Վինչիի, Ֆրա Անջելիկոյի, Ջիոտտոյի գործերի վերատպությունների համադրումով:

Комментариев нет:
Отправить комментарий