воскресенье, 3 февраля 2019 г.

Հնդկական աստվածներ

Image result for Õ‡Õ«Õ¾Õ¡Հնդիկներն ունեն բազմաթիվ աստվածներ, որոնցից շատերը ունեն բազում ձեռքեր, ոտքեր և այլ մարմնի մասեր: Պատճառն այն է, որ նրանք այդկերպ հավասարակշռություն են պահպանում երկրի վրա: Հաճախ հնդիկ աստվածները պատկերվում են բազում ձեռքերով, հատկապես չար ուժերի դեմ պայքարում: Նախևառաջ դա անհավանական ուժ է նշանակում և մի քանի գործ միաժամանակ կատարելու ունակություն: Շիվա աստծո մի զույգ ձեռքը խորհրդանշում է հավասարակշռություն կյանքի և մահվան միջև, մյուս զույգը` պայքար բարու և չարի միջև, երրորդը`օբյեկտիվ և սուբյեկտիվ ճշմարտությունները, չորրորդը` աշխարհի ստեղծումն ու կործանումը: Շիվան ճակատին ունի նաև երրորդ աչք: Դա խորհրդանշում է աստվածային իմաստություն, ներկան, անցյալը և ապագան միժամանակ տեսնելու ունակություն կամ երկնքում , երկրի վրա և դրա տակ տեղի ունեցող իրադարձությունները հսկելու կարողություն: Իսկ երեք գլուխները նրա բնավորության տարբեր կողմերն են:

Комментариев нет:

Отправить комментарий