Իմպրեսիոնիզմը ուղղություն է արվեստում 19-րդ դարի վերջից, 20-րդ դարի սկզբը։ Ծագել է ֆրանսիական գեղանկարչության մեջ, 1860-ական թվականների վերջին-1870-ական թվականների սկզբին (Էդուարդ Մանե, Էդգար Դեգա, Կլոդ Մոնե, Կամիլ Պիսսարո և ուրիշների կողմից)։ «Իմպրեսիոնիզմ»-ը որպես տերմին սկսեց օգտագործվել 1874 թվականի ցուցահանդեսից հետո, որտեղ ցուցադրված էր Կլոդ Մոնեի «Տպավորություն։ Ծագող արևը» նկարը։
Պատահականորեն ընտրված տերմինն ընդգծում էր ուղղության էական կողմը՝ իրականության տպավորությունների, ապրումների կապակցված պահերի անմիջական արտացոլում։ 19-րդ դարի Ֆրանսիական մշակույթը յուրահատուկ է։ Որևէ այլ երկրում «մահացած» սովորույթները այդպիսի ուժ չունեն, ինչպես Ֆրանսիայում։ Սակայն դրան զուգահեռ, որևէ այլ երկրում չկան այնքան մեծ թվով մշակութային նորարարներ, ովքեր համառ էին և անձնազոհ իրենց գործի հանդեպ և կատաղի կերպով պայքարում էին իրենց ձեռագրի համար՝ տարիներով մշակելով այն։
Ռեալիզմը գեղարվեստական շարժում է, որը ձևավորվել է 1850-ական թվականներին Ֆրանսիայում` հեղափոխությունից հետո: Ռեալիստները մերժում էին ռոմանտիզմը, որը, սկսած 18-րդ դարից, գերիշխում էր ֆրանսիական գրականության մեջ և արվեստում: Ռեալիզմն ապստամբում էր ռոմանտիկ շարժման չափազանցված, ոչ իրական թեմաների և էմոցիաների դեմ: Փոխարենը, ռեալիզմի ներկայացուցիչները ձգտում էին նկարել իրական, ժամանակակից մարդկանց և իրավիճակներ` ներկայացնելով դրանք ճշգրտորեն և չխուսափելով անդրադառնալ կյանքի տհաճ կամ ստոր կողմերին: Ռեալիստները նկարում էին տարբեր խավերի ներկայացուցիչներին կյանքի տարբեր իրավիճակներում: Սովորաբար այդ աշխատանքները արտացոլում էին կյանքում Արդյունաբերական հեղափոխության հետևանքով առաջացած փոփոխությունները: Այսպիսի աշխատանքների ժողովրդականությունն է′լ ավելի աճեց, երբ ներկայացվեց լուսանկարչությունը. նոր վիզուալ ուղղություն, որը ձգտում էր պատկերել իրերը և մարդկանց ճիշտ այնպիսին, ինչպիսին նրանք կան:Ռեալիստները ժամանակակից մոտեցում էին ցուցաբերում առօրյա առարկաներ և իրավիճակներ պատկերելիս: Նրանք խուսափում էին և′ դասական իդեալիզմից և′ ռոմանտիկ էմոցիոնալիզմից ու դրամայից: Ֆրանսիայում ռեալիզմի` որպես արվեստի ուղղության առաջնորդ Գյուստավ Կուրբեն էր: Այն տարածվեց ողջ Եվրոպայով մեկ և պահպանեց իր ազդեցությունը շուրջ մեկ դար: Սակայն իմպրեսիոնիզմի և ավելի ուշ ձևավորված շարժումների տարածումից հետո ռոմանտիզմը քիչ-քիչ սկսեց զիջել իր դրիքերը:
Օսկար Կլոդ Մոնեն
Ծնվել է 1840թ, նոյեմբերի 14, Փարիզում: Ֆրանսիացի գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից։ Նա ձևակերպեց այս ուղղության սկզբունքները և մշակեց գեղանկարչական տեխնիկան։ Նկարչի անվան հետ են կապված իմպրեսիոնիզմի բազմաթիվ նվաճումներ։ 1858-1859 թթ. Մոնեն սովորել է Հավրում՝ Բուդենի մոտ, իսկ հետո ևս երկու տարի՝ Փարիզի Սյուիս ակադեմիայում։ Նրա վաղ շրջանի ստեղծագործությունները հիմնականում բնանկարներ և դիմանկարներ են՝ «Նախաճաշ բնության գրկում», «Կամիլլա», «Կինը այգում» և այլն։ Նկարների մեծ մասն արված է բնության գրկում։ 1860-ական թվականների վերջերից Մոնեն ստեղծագործել է բնանկարի ժանրում։ Այդ տարիների կտավներում նկարիչը արտահայտում է բնությունից, քաղաքի տեսարաններից ստացած իր անմիջական տպավորությունները։ Մոնեի լավագույն ստեղծագործական շրջանն են հանդիսանում 1870-ական թվականները, երբ նա մեծ ներշնչանքով կատարում է մի շարք համոզիչ, գունեղ բնանկարներ։ Ձգտելով արտահայտել բնության և բնանկարների մի ամբողջ շարք՝ նկարիչը պատկերում է միևնույն տեսարանը օրվա տարբեր պահերին և եղանակներին։ Նա ստեղծում է Վենետիկը, Թեմզան, Ռուանի տաճարը պատկերող նկարներ։ Այս գործերում պարզ երևում է, որ ակնթարթային տպավորությունների պատկերումով տարված Մոնեի նկարները կորցնում են իրենց ամբողջական, ավարտուն տեսքը՝ նմանվելով պատահական թռուցիկ էտյուդների։ Էսքիզային, հաճախ նաև դեկորատիվ, պայմանական բնույթ են կրում Մոնեի ուշ շրջանի ստեղծագործությունները։Եվ չնայած վերջին շրջանում Կլոդ Մոնեի արվեստը ճգնաժամ ապրեց, այն միևնույն է, մեծ ազդեցություն թողեց հատկապես բնանկարի ժանրում աշխատող իմպրեսիոնիստների վրա։
«Հավրի մեծ ծովափը», ֆրանսիացի գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիր ներկայացուցիչներից մեկի` Կլոդ Մոնեի նկարներից: Կտավը հեղինակը նկարել է 1874 թվականին: «Հավրի մեծ ծովափը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժի թանգարանում: Կտավում պատկերված է «Մեծ ծովափի բյուրո» շոգենավերի գրասենյակը: Շենքի վրա գրված է «Հավր-Կան» ուղևորափոխադրման գծի անվանումը: Շենքի հարևանությամբ կանգնած է մարդկանց խումբ: Ծովափին կանգնել է մեծ շոգենավը: Հեռվում հեղինակը նկարել է նաև առագաստանավեր: Ափին պատկերված են տուփերի և տակառների դարսակույտեր: Կտավի ներքևի ձախ մասում դրված է հեղինակի ստորագրությունը: Անհայտ պատճառներով կտավը մնացել է անավարտ:
Ռենե Մագրիտը ծնվել է 1898 թվականի նոյեմբերի 21-ին բելգիական Լեսին քաղաքում։ Մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է արդյունաբերական Շառլեռուա քաղաքում։ 1912 թվականին մայրը խեղդվել է Սամբրա գետում, ինչը, ըստ էության, մեծ ներգործություն է ունեցել դեռահասի և ապագա նկարչի վրա, թեև պետք չէ նաև գերագնահատել այդ իրադարձության ազդեցությունը նկարչի ստեղծագործությունների վրա։ Մանկությունից Մագրիտի հիշողության մեջ պահպանվել են ոչ այդքան ողբերգական, սակայն առեղծվածային դեպքեր, որոնք նրա հավաստմամբ իրենց արտացոլումն են գտել իր ստեղծագործությունների մեջ։ Երկու տարի Մագրիտը սովորել է Բրյուսելի գեղարվեստի թագավորական ակադեմիայում, որը կիսատ է թողել 1918 թվականին։ Այդ ժամանակ ծանոթացել է Ժորժետա Բերգերի հետ և 1922 թվականին ամուսնացել՝ ապրելով մինչև մահ։ Ռենե Մագրիտը մահացել է 1967 թվականի օգոստոսի 15-ին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից՝ կիսատ թողնելով իր «Լույսի կայսրություն» նկարի նոր տարբերակը։ Թաղված է Սխարբեկյան գերեզմանատանը։
2009 թվականի հունիսի 2-ին Բրյուսելում բացվել է Մագրիտի թանգարանը:
«Ազատության շեմին» վերաբերում է Ռենե Մագրիտի կողմից յուղաներկով նկարված երկու կտավներին: Աշխատանքը պատկերում է մի ընդարձակ սենյակ, որի պատերին վահանակներով պատված են տարբեր տեսարաններ կամ պատուհաններ: Յուրաքանչյուր վահանակ բացահայտում է տարբեր առարկա՝ երկինք, կրակ, անտառ, զարդային նմուշ, կանացի մարմնաքանդակ, և տարօրինակ մետաղական հյուսվածք, որը ունի հատկանշական գնդաձև զանգեր: Սենյակի ներսում կա թնդանոթ: Բնօրինակը ավարտին է հասցվել 1929 թվականին և ներկայումս Ռոտերդամում՝ Բոյմանս վան Բյոնինգենի թանգարանում, գտնվող հավաքածուի մի մասն է կազմում: Երկրորդ տարբերակը պատվիրվել է 1937 թվականին Մագրիտի հովանավոր Էդվարդ Ջեյմսի կողմից: Այս տարբերակի համար, կողմնորոշումը փոխվեց հորիզոնականից ուղղահայաց, որը հանգեցրեց պատկերված սենյակի տարածքի ավելացմանը: Այն ներկայումս ցուցադրվում է Չիկագոյի արվեստի ինստիտուտում: 1983 թվականին ամերիկացի կոմպոզիտոր և շեփորահար Մարկ Այշեմը ստեղծեց մի երաժշտական ստեղծագործություն, որը անվանվեց այս նկարի պատվին: 1996-2008 թվականներին Ազգային հանրային ռադիոն օգտագործեց Այշեմի ստեղծագործությունը «Առավոտյան հրատարակություն» հաղորդման ժամանակամար, որպես Անկախության օրվա տարելիցին նվիրված Անկախության հռչակագրի ընթերցման ֆոնային երաժշտություն:
Комментариев нет:
Отправить комментарий