Հերոդոտոս

Հ
երոդոտոսը իր պատմության մեջ տեղեկություններ է հաղորդում նաև հին Հայաստանի և հայ ժողովրդի մասին, որոնք առանձնակի արժեք ունեն։ Ըստ Հերոդոտոսի՝ հայերը «փռյուգիական վերաբնակիչներ են», որից կարելի է բխեցնել, թե իբր հայերը ծագում են փռյուգիացիներից։ Թեև ժամանակակից գիտությունը չի արդարացնում այդ եզրակացությունը, սակայն հայոց լեզվի և փռյուգիերենից պահպանված տարրերի համադրումը ցույց է տալիս, որ այդ երկու լեզուներն ազգակից են և թրակերենի հետ կազմել են հնդեվրոպական լեզվաընտանիքի ճյուղերից մեկը:Հերոդոտոսն առաջին պատմիչն է, որ որոշակի ծրագրով է շարադրել համաշխարհային պատմությունը՝ օգտագործելով
գրավոր և բանավոր աղբյուրներ, վիմագիր արձանագրություններ, ճանապարհորդությունների ընթացքում հավաքած տեղեկություններ և այլ նյութեր: Պատմիչը բարձր է գնահատել հայրենասիրությունը, որի լավագույն օրինակը համարել է աթենացիներինը:
Քսենոֆոնն ասել է, Հայաստանում կային նաև ցորեն ու գարի և ընդեղեն կրատերների մեջ գարուց պատրաստված գինի պատրաստում, որի երեսին լողում էին գարու հատիկներ: Կրատերների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծինկի։ Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ։ Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովորած մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր: Հայաստանի սահմաններ մուտքն ու տեղաշարժի ուղղությունը մինչև Եփրատի ակունքներ համապատասխանում են ընդհանուր ընդունված կարծիքին։ Այդտեղից արդեն դեպի հյուսիս տեղաշարժը հանդիպել է մի շարք պատմաբանների քննադատությանը։ Հակոբ Մանանդյանն իր աշխատություններից մեկում մանրամասն անդրադառնում է Քսենոփոնի Հայաստանյան երթուղուն և առաջարկում սեփական տարբերակը։ | |
Комментариев нет:
Отправить комментарий