воскресенье, 3 февраля 2019 г.

Հիմքեր

Հիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից: 
Հիդրոքսիլ խումբ են անվանում մետաղին միացված OHխումբը: Հիմքերը քիմիական նյութեր են, որոնք թթուների հետ առաջացնում են աղեր։ Մեծ մասամբ մետաղների հիդրօքսիդներ են։ Ջրում դիսոցվելիս առաջացնում են հիդրօքսիլ իոններ՝ OH-։ Ըստ դիսոցման աստիճանի մեծության լինում են ուժեղ, միջին և թույլ հիմքեր։ Ուժեղ հիմքեր են ալկալինները։ Ըստ մոլեկուլում պարունակած OH- իոնների թվի լինում են միաթթու, երկթթու և այլ հիմքեր։ Հիմքերը փոխազդում են թթուների հետ՝ առաջացնելով աղ և ջուր: Դանիացի քիմիկոս Բրենստեդի տեսության համաձայն հիմքերը պրոտոն միացնելու ունակ բոլոր մոլեկուլներն ու իոններն են:

Комментариев нет:

Отправить комментарий