среда, 26 декабря 2018 г.

Վերածնունդ

Վերածնունդը Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների մշակութային և գաղափարական զարգացման մի դարաշրջան էր, երբ միջնադարյան մշակույթից անցում է կատարվել նոր ժամանակի մշակույթին, (Իտալիայում՝ 14-16-րդ դարերում, մյուս երկրներում ՝ 15-16-րդ դարերում)։ Վերածննդի մշակույթի հիմնական գծերն են աշխարհիկ բնույթը, հումանիստական աշխարհայացքը, անտիկ մշակութային ժառանգությանը դիմելը և այլն։ Նոր աշխարհայացքի կրողներ դարձան գրականության, բանասիրության, իմաստասիրության, արվեստի ներկայացուցիչները։ Մարդը հռչակվեց տիեզերքի կենտրոն, բնության մաս և բնության առավել կատարյալ ստեղծագործություն։ Մարդը, նրա ապրումները, ներաշխարհը, երկրային կյանքը դարձան Վերածննդի գրականության և արվեստի գլխավոր թեմաները։ Անտիկ ժառանգության և հումանիստական գաղափարների տարածմանը գործնականում մեծապես նպաստեց տպագրության գյուտը։ Վերածնունդը ծագելով Իտալիայում  հենց այդ երկրում էլ ստացավ առավել ավարտուն դասական տեսք։ Վերածնունդը որպես ամբողջական դարաշրջան գոյություն է ունեցել միայն Իտալիայում։

Ջորջոնե

Ջորջո Բարաբարելլի դա Կաստելֆրանկո, հայտնի է որպես Ջորջոնե ծնվել է մոտավորապես 1477 թվականին, իտալացի նկարիչ է, Վերածննդի Վենետիկյան գեղանկարչության դպրոցի մեծագույն ներկայացուցիչներից։ Վերածննդի շրջանի վենետիկյան արվեստը հանդիսանում է իտալական արվեստի անբաժան և կարևորագույն մասը։ Ջորջոնեն վենետիկյան փայլուն ծաղկում ապրած գեղանկարչության հիմնադիրն է, վենետիկյան դպրոցի առաջին ներկայացուցիչն, ով պատկանում է վերածննդի դարաշրջանին։Վազարին գրում է, որ Ջորջոնեն իր ամբողջ կյանքի ընթացքում ունեցել է ազնվական և բարի համբավ, իսկ իր կեղծանունը, որը նշանակում է «Մեծ» ստացել է «հոգու մեծության» համար։ Նա հայտնի էր ոչ միայն որպես նկարիչ, այլ նաև որպես այդ ժամանակաշրջանի Վենետիկի հրաշալի երաժիշտներից մեկը։

Գիշեր (Միքելանջելո)

Իտալական Վերածննդի քանդակագործ Միքելանջելոյի1526–1531 թվականներին ստեղծած մարմարե քանդակը նա անվանել է <<Գիշեր>> (155x150 սմ, անկյունագծի առավելագույն բարձրությունը 194 սմ): Քանդակը Ֆլորենցիայի Սան Լորենցոյի բազիլիկայի ձևավորման մաս է կազմում: Քանդակը օրվա չորս պահերի այլաբանության մաս է և գտնվում է Նեմուրի դուքս Ջուլիանո դի Լորենցո դե Մեդիչիի սարկոֆագի ձախ կողմում: Իր «Իդեալ» բանաստեղծության «Չարի ծաղիկները» հատվածում ֆրանսիացի բանաստեղծ Շառլ Բոդլերն անդրադառնում է արձանին:

Комментариев нет:

Отправить комментарий