Ֆլեգմատիկ
Խառնվածքի չորս տիպերից մեկը՝ ըստ Հիպոկրատի: Բնութագրվում են որպես հանգիստ, չարտահայտված դիմախաղով, անտարբերությամբ աչքի ընկնող մարդիկ: Դանդաղ են անցնում աշխատանքային մի գործունեությունից մյուսին։ Ֆլեգմատիկները բավականին սառնարյուն և դանդաղաշարժ են։ Հիմնականում համբերատար են, զուսպ, հավասարակշռված և քիչ հաղորդակցվող։ Ֆլեգմատիկի զգացմունքները տարբերվում են թույլ արտաքին դրսևորմամբ։
Նրանց դժվար է ծիծաղեցնել կամ տխրեցնել։Նրանք գործը միշտ հասցնում են ավարտին։ Մարդկանց հետ հարաբերություններում ֆլեգմատիկները միշտ հանգիստ են, հավասարակշռված, չափի մեջ շփվող, իսկ տրամադրությունը գրեթե միշտ հաստատուն։ Նրանք դանդաղ են հարմարվում նոր միջավայրին և դժվարությամբ փոխում իրենց սովորույթները։ Դրա հետ մեկտեղ նրանք աշխատասեր են և եռանդուն։Նրանք ունեն լավ հիշողություն, բարձր ինտելեկտ, իսկ նրանց որոշումները մտածված են, կշռադատված և զերծ են ռիսկայնություններից:
Սանգվինիկ
Սանգվինիկ խառնվածքի տեր մարդկանց կարելի է բնութագրել որպես աշխույժ, շարժուն, անհաջողություններին և տհաճություններին համեմատաբար հեշտությամբ վերաբերվող անձ:Սանգվինիկը ձգտում է հաճախակի փոփոխվող տպավորությունների, հեշտ և արագ արձագանքում է շրջապատող իրադարձություններին, շփվող է: Էմոցիաները սանգվինիկների մոտ գերազանցապես դրական են, դրանք արագ առաջանում են և արագորեն փոխվում: Նա շատ արագ հարմարվում է նոր միջավայրին և արագ մտերմանում մարդկանց հետ: Անբարենպաստ իրավիճակներում և բացասական դաստիարակության դեպքում այդ շարժունությունը կարող է հանգեցնել կենտրոնացման բացակայության, չհիմնավորված շտապողականության և անլրջության:
Խոլերիկ
Խոլերիկ խառնվածք ունեցող մարդուն կարելի է բնութագրել որպես արագ, եռանդով գործի մեջ մտնելու և էական դժվարությունները հաղթահարելու կարողությամբ օժտված անձ, բայց միևնույն ժամանակ որպես անկայուն և տրամադրության հաճախակի փոփոխություններ ունեցող: Հետևյալ խառնվածքը բնութագրվում է ուժեղ, արագ առաջացող զգացմունքներով, որը վառ արտահայտվում է խոսքում, ժեստերում և դիմախաղում: Խոլերիկներն օժտված են հոգեկան բարձր ակտիվությամբ, էներգիայով լի գործունեությամբ, կտրուկ, ուժեղ շարժումներով: Խոլերիկներն անհամբեր են, հակված են զգացմունքային անկման, երբեմն ագրեսիվ են:Իվան Պավլովը խոլերիկներին բնութագրել է որպես ուժեղ անհավասարակշիռ տիպ: Համապատասխան դաստիարակության բացակայության դեպքում ոչ բավարար էմոցիոնալ անկայությունը կարող է հանգեցնել նրան, որ կյանքի դժվարին պայմաններում անձը անկարող լինի վերահսկել իր էմոցիաները:
Մելանխոլիկ
Մելանխոլիկ խառնվածք ունեցողներին կարելի է բնութագրել որպես հեշտ կոտրվող, անհաջողությունների համար խորապես անհանգստացող մարդ:Նյարդային համակարգի բարձր զգայունությունը, զգացմունքների ամենափոքր երանգներին տրվող նուրբ ռեակցիան, խորը էմոցիոնալ փորձը, բնութագրվում է մեծ դիմադրությամբ:Պավլովն այս խառնվածքը դասել է թույլ տիպի մեջ:Ոչ բարենպաստ պայմանների արդյունքում նրանց մոտ կարող է ի հայտ գալ էմոցիոնալ բարձր խոցելիություն, մեկուսացում, օտարություն:Մելանխոլիկները կարող են հաջողությամբ հաղթահարել կյանքի խնդիրները:Մելանխոլիկներն ունեն բարձր ինտուիտիվ վերաբերմունք իրենց շրջապատող մարդկանց հետ հարաբերությունների նկատմամբ: Համարվում է, որ նրանք ավելի հաճախ են տառապում տագնապային խանգարումներով, քան այլ խառնվածքի մարդիկ:
Իմ խառնվածքը
Իմ կարծիքով ինձ խառնվածքներից համապատասխանում է սանգվինիկը:Շատ աշխույժ չեմ,
բայց կարողանում եմ հեշտությամբ հաղթահարել բոլոր տեսակի խնդիրները: Դրանք ինձ չեն
խանգարում և մեծ ուշադրություն չեմ դարձնում առորիա խնդիրներին: Սիրում եմ իմ
խնդիրների միայնակ լուծել, անգամ ընկերներիս չասել դրանց մասին: Ունեմ շատ
փոփոխվող տրամադրություն, սակայն գրեթե տխուր չեմ լինում: Հեշտությամբ կարող եմ ծանոթանալ
մարդկանց հետ, մտերմանալ և ընկերանալ: Նոր միջավայրը խնդիր չէ ինձ համար, այլ
հակառակը՝ սիրում եմ նորություններ, փոփոխություններ մարդկանց և առորիայի մեջ:
Комментариев нет:
Отправить комментарий