Շումերը հնագույն քաղաքակրթություն է, որը գոյատեւել է մինչեւ մ.թ.ա. III հազարամյակի վերջը հարավային Միջագետքում՝ Տիգրիս ու Եփրատ գետերի միջեւ (ժամանակակից Իրաքի տարածք): 1000 տարի շումերները գերիշխում էին Մերձավոր Արեւելքում:Մարդիկ, ովքեր բնակվում էին հին Միջագետքում, հասել էին զարգացման բարձր մակարդակի: Հնագույն շումերները լավ առեւտրականներ էին, որի զարգացումն իրենց բնակավայրը դարձրել էր քաղաք-պետություն: Այստեղ առաջին անգամ սկսել են արտադրել բրոնզե իրեր եւ գունավոր ապակիներ, կազմվել են օրացույցներ, դեղատոմսով տեղեկանքներ եւ գրադարանային քարտագրացուցակներ:
Շումերներն են ստեղծել առաջին կանոնավոր բանակը եւ իրավական օրենսգիրքը, ինչպես նաև հորինել են բոլորին հայտնի անիվը, հայտնի սեպագիր նամակը, հաշվարկման հանրահաշվական համակարգը եւ հնագույն միավորները: Բացի այդ, նրանք կառուցել են առաջին աստիճանավոր բուրգը եւ սկսել չափել տարածքը երկրաչափական մարմիններով: Նրանք առաջին մարդիկ են, ովքեր իրենց մասին թողել են գրավոր վկայություններ: Ճիշտ է, շումերների ծագումը դեռեւս անհայտ է, ինչպես նաև նրանց լեզուն չունի ազգակցական կապ աշխարհի որևէ լեզվի հետ: Սեպագրերում ի սկզբանե օգտագործվում էր մոտ 2000 նշան, որն, ըստ էության, գրաֆիկական լեզու է եղել: Այդ նշանները պատկերում էին առարկաներ: Ավելի վաղ նմուշներից էին թռչուններ, ձկներ, ցորենով կուժ պատկերող նկարները: Հետևանքում պատկերները դարձան ավելի վերացական, իսկ գրաֆիկական լեզուն զարգացավ այնքան, որ այն կարող էր փոխանցել ավելի բարդ հասկացություններ պատմության, իրավագիտության, գիտության, մաթեմատիկայի, աստղագիտության եւ բժշկության ոլորտներից: Շումերները բաժանում էին տարին 4 եղանակների, 12 ամիսների և 12 կենդանակերպի նշանների, 365 օրվա, օգտագործում էին շաբաթական բաժանումը, ժամերը, րոպեները, վայրկյանները: Յուրաքանչյուր հաջորդ միավոր կազմում էր 60 հատ նախորդ, որը պահպանվել է մինչ մեր օրերը: Այդ հաշվարկներն աստղագուշակության, աստղագիտության եւ մաթեմատիկայի զարգացման բարձր մակարդակի հետեւանք են եղել:Հնագույն այդ մարդիկ պատկերացում ունեին արեւի, լուսնի, մոլորակների եւ աստղերի շարժման մասին, իսկ ներկայում ամենահայտնի համաստեղությունների մեծ մասը կոչված են շումերական անուններով: Նրանք են ստեղծել առաջին դպրոցները, որտեղ երեխաները կրթություն են ստացել եւ զարգացրել իրենց տաղանդները: Շումերական սեպագրերը տարածվել են հարեւան երկրների տարածքներում: Տեղեկությունները, որոնք պարունակվում են կավե ցուցանակների վրա, փոխառվել են Հին Կտակարանը կազմողների, հունական փիլիսոփաների ու գիտնականների, մահմեդական դպիրների, քրիստոնյաների, հնդիկների եւ այլոց կողմից:
Комментариев нет:
Отправить комментарий