среда, 27 февраля 2019 г.

Վանի թագավորություն


Սարդուրի Առաջին-Ք.ա. 835-825թթ հիմնադրեց Վանի թագավորությունը(Տուշպա)                                                                                                                 Իշպուինի- Ք.ա. 825-810թթ: Նա Սարդուրի Առաջինի որդին էր: Իշպուինիի և նրա որդի՝
Մենուայի թագավորության օրոք կատարվել են շատ բարեփոխումներ: Կատարել են գրային բարեփոխում՝ ստեղծել են իրենց սեպագրերը: Հետո Կրոնական բարեփոխումը:Իշպուինի օրոք սկսվեցին և Մենուայի օրորք շարունակվեցին ռազմական ոլորտի բարեփոխումները: Ք.ա. 820թ Իշպուինին արձանագրեց առաջին, խոշոր հաջողությունը՝ Ուրմիա լճի հարավում ընդլայնելով թագավորությունը և ներառելով Արդինի-Մուսասի երկիրը:
Մենուա- Ք.ա. 810-786թթ: Նա տնտեսությունը հզորացնելու համար կատարեց բազմաթիվ գործեր, ամենա կարևոր գործը նրա նշանավոր 72կմ երկարությամբ <<Մենուայի ջրանցքի>> կառուցումն էր, որը օգտագործվում է մինչև օրս: Ամրապնդվում է <<Հայկական Պար>> լեռնաշղթայի արևելյան հատվածում:
Արգիշտի Առաջին-Ք.ա. 786-764թթ: Նա իր տիրությանը միացնում է Աբիլիանի երկիրը, գրավում է Վեդուրի-Է թիունի երկրամասը, նաև այլ փոքր իշխանություններ: Հիմնադրվում է Էրեբունի ամրոցը, նվաճել է Բաբելոնը:
Սարդուրի Երկրորդ- Ք.ա. 764-735թթ: Նա սկսում է վերացնել դաշնակից համարվող թագավորությունները՝ դարձնելով պետության վարչական միավորներ:Սարդուրի Երկրորդի օրորք Վանի թագավորությունը ունեցել է տարածքային ամենամեծ աճը:
Ռուսա Առաջին- Ք.ա. 735-710թթ: Եղել է Սարդուրի Երկրորդի որդին: Կատարել է պետական համակարգի և բանակի բարեփոխում:Կառուցել է ամրոցներ և կոչել մեծագույն Խալդի և Թեյշեբա աստվածների անունով: Վերականգնել է Վանի տերությունը Աղձնիքի տարածքում:
Ռուսիա Առաջինի հաջորդում է Արգիշտի Երկրորդը հետո Ռուսիա Երկրորդը Ք.ա. 685-645թթ: Նրա օրոք անցկացվեցին նոր ջրանցքներ, զարգացան արհեստներն ու առևտուրը: Նրան հաջորդել է Սարդուրի Երրորդը

Комментариев нет:

Отправить комментарий