Ադենոզինեռֆոսֆատը, միացություն է՝ հայտնի որպես էներգիայի աղբյուր բոլոր կենդանի օրգանիզմների և դրանցում ընթացող կենսաքիմիական ռեակցիաների համար։ Բջջում օգտագործվում է նյութափոխանակության և էներգիական փոխանակության համար։ ԱԵՖ-ը բացահայտվել է 1929 թվականին, Հարվարդի բժշկական դպրոցի մի խումբ գիտնականների՝ Կարլ Լոհմանի, Սիրուս Ֆիսկեի և Ե. Սաբարոուի կողմից: Իսկ 1941 թվականին Ֆրից Լիպմանը ապացուցեց, որ ԱԵՖ-ը բջջում հանդիսանում է էներգիայի գլխավոր կրիչ:
ԱԵՖ-ը իր մեջ պարունակում է ադենոզին՝ կազմված ադենին ազոտական հիմքից, ռիբոզ ածխաջրից, և երեք ֆոսֆորական թթվի մնացորդներ։ Ֆոսֆորական խմբերը, որոնք մոտիկ են ռիբոզին նաշվում են որպես ալֆա (α), բետա (β), և գամա (γ) ֆոսֆատներ։ Հետևաբար դա սերտորեն կապված է ՌՆԹ-ի մոնոմեր ադենոզին նուկլեոտիդի հետ։ ԱԵՖ-ը լավ լուծվում է ջրում: Քիմիապես ԱԵՖ-ը իրենից ներկայացնում է ադենոզինի եռֆոսֆատ, որը հանդես է գալիս որպես ադենինի և ռիբոզի ածանցյալ։ Պուրինինային ազոտային հիմքը՝ ադենինը, կապվում է ռիբոզի մեկ ածխաթթվի հետ։ ԱԵՖ-ը հիմնականում գտնվում է աղի վիճակով։ ԱԵՖ-ը բջջի մեջ կազմում է 1-10 մոլ։ Այն առաջանում է օքսիդավերականգնման ռեակցիաների արդյունքում, օգտագործելով միշաքարներ կամ բազմաշաքարներ, որպես էներգիայի աղբյուր։ ԱԵՖ կարող է արտադրվել մի շարք բջջային ռեակցիաների արդյունքում։ Էուկարիոտ օրգանիզմների էներգիա ստանալու երեք հիմնական ձևերն են՝ գլիկոլիզը, եռկարբոնաթթվի ցիկլ, երկուսը իրար հետ կազմում են բջջային շնչառությունը և բետաօքսիդացումը։ Մեծ մասամբ ԱԵՖ-ը սինթեզվում է միտոքոնդրրումներում, որը կազմում է մասնագիտացված բջջի ամբողջ ծավալի մոտավորապես 25%-ը։ ԱԵՖ-ը ծախսվում է բջջում, որպես էներգիա էներգետիկ և պլաստիկ փոխանակությունների համար։ Այսպես ԱԵՖ-ը էներգիա է ապահովում տարբեր տեղեր ընթացող նյթափոխանակության ռեակցիաների համար։ ԱԵՖ-ը էներգիայի գլխավոր աղբյուրն է բջջային ռեակցիաների համար։ Սա ընդգրկում է սինթեզի ռեակցիաները, ներառյալ ԴՆԹ-ի մոլեկուլի սինթեզը և ՌՆԹ-ի տրանսկրիպցիան։ ԱԵՖ-ը նաև կարևոր դեր ունի ակտիվ տեղափոխության մեջ, բջջի պլազմային թաղանթով:ԱԵՖ-ը ընդգրկված է բջջի կառուցվածքի մեջ: Մկանների կծկումների համար նույնպես անհրաժեշտ է ԱԵՖ։ Այս գործընթացն էներգիայի հիմնական սպառիչն է և պարտադիր է կենդանիների շարժման համար:
Комментариев нет:
Отправить комментарий