Ծնվել է 1878 թ. հունվարի 21-ին Կ. Պոլսի Օրթագյուղ թաղամասում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, եղել է Ներսիսյան, Պերպերյան, Կեդրոնական վարժարանների սանը։ 1896 թ. որպես առևտրական պաշտոնյա մեկնել է Եվրոպա, ապա հաստատվել Եգիպտոսում։ Այնտեղից անընդհատ աշխատակցել է արևմտահայ պարբերականներին, իսկ 1905 թվականից ժամանակի հայ գրողներին համախմբել է իր հիմնադրած «Շիրակ» պարբերականի շուրջը։
Համիդյան բռնակալության կործանումից հետո Թեքեյանը «Շիրակը» տեղափոխում է Կ. Պոլիս, հաստատվում այստեղ, մասնակցում ազգային-հասարակական կյանքին։ 1914 թ. Թեքեյանը կրկին գնում է Եգիպտոս , մի բարեբախտության, որը նրան
հնարավորություն տվեց փրկվելու արյունահեղ կոտորածից։ Սակայն գրական-մանկավարժական կյանքը ծննդավայրում անցկացնելու ձգտումը դարձյալ հանգիստ չի տալիս նրան, և վերադառնալով Պոլիս, սկսում է խմբագրել «Ժողովուրդի ձայն» օրաթերթը, ապա վարում Կեդրոնական վարժարանի տնօրենի պաշտոնը։ Քաղաքական կյանքն, այնուամենայնիվ, ստիպում է գրողին կրկին ապաստան գտնել Եգիպտոսում, ուր մինչև կյանքի վերջը խմբագրում է «Արև» օրաթերթը։
Վախճանվում է Կահիրեում 1945 թ. ապրիլի 4–ին։ Թեքեյանի աճյունը հանգչում է Կահիրեի հայկական գերեզմանատանը։
Բանատեղծույթուն
Երազ
Այս գիշեր զքեզ ես երազեցի
Եվ կփնտըրեմ այսօր ամեն տեղ
Մազերըդ՝ խավար, նայվածքըդ՝ կանթեղ,
Ակռաներդ՝ մարգրիտ, ականջըդ՝ խեցի։
Այս գիշեր զքեզ ես երազեցի
Եվ բերնիս վրա շրթունքիդ հյութեղ
Վերադարձավ համն ու դողաց այնտեղ։
Քայլերուդ առաջ լայնորեն բացի
Ժանգոտած հոգիս և եկար, անգե՛տ,
ճամփորգութենե մը ինչպես երկար
Բազուկներուս մեջ՝ որբ քու մարմինեդ։
0'հ, նստե հիմա և ա՛լ մի՛ երթար,
Հիմա՛, մեղքըցիր և եթե կրնաս
Զիս քիչ մը սիրե՛, ո՛վ բարի տղաս...
Եվ կփնտըրեմ այսօր ամեն տեղ
Մազերըդ՝ խավար, նայվածքըդ՝ կանթեղ,
Ակռաներդ՝ մարգրիտ, ականջըդ՝ խեցի։
Այս գիշեր զքեզ ես երազեցի
Եվ բերնիս վրա շրթունքիդ հյութեղ
Վերադարձավ համն ու դողաց այնտեղ։
Քայլերուդ առաջ լայնորեն բացի
Ժանգոտած հոգիս և եկար, անգե՛տ,
ճամփորգութենե մը ինչպես երկար
Բազուկներուս մեջ՝ որբ քու մարմինեդ։
0'հ, նստե հիմա և ա՛լ մի՛ երթար,
Հիմա՛, մեղքըցիր և եթե կրնաս
Զիս քիչ մը սիրե՛, ո՛վ բարի տղաս...
Վերլուծություն
Բանատեղծությունը սիրո մասին էր:Պատմվում է մի աղջկա մասին,ով երազում էր իր սիրելին և նկարգրում էր նրան; Աղջիկը պատրատ էր իր ժանգոտված հոգին բացելլ տղայի արջև և ցանկանում էր, որ տղան մնա իր հոգում, չլքի իրեն:
Комментариев нет:
Отправить комментарий