Գործնական աշխատանք
- Ո՞ր շարքում են տարրերը ներկայացված ըստ երկրակեղևում դրանց տարածվածության նվազման.
1) ալյումին, թթվածին, սիլիցիում, երկաթ 3) թթվածին, սիլիցիում, ալյումին, երկաթ
2) սիլիցիում, թթվածին, ալյումին, երկաթ 4) թթվածին, ալյումին, երկաթ, սիլիցիում(սխալ)
- Ո՞րն է երկրակեղևում առավել տարածված մետաղը. 1) ալյումին 2) պղինձ 3) երկաթ 4) մագնեզիում
- Ո՞րն է Տիեզերքում ամենատարածված տարրը.
1) թթվածինը 2) ջրածինը 3) ածխածինը 4) ազոտը
- Ո՞ր շարքում է գրված միայն ֆիզիկական մարմիններ. 1) գիրք, մեխ, ալյումին, ազոտ
2) սեղան, գրիչ, տետր, մատանի
3) երկաթ, քանոն, ոսկի, թթվածին
4) պղինձ, ջուր, արծաթ, մեթան
- Ո՞ր շարքում է գրված ֆոսֆոր, թթվածին, ածխածին, երկաթ և ազոտ քիմիական տարրերի նշանները.
1) F, C, P, Si, Na
2) O, C, Li, K, Ba
3) P, O, C, Fe, N
4) K, Na, P, Fe, C
- Երկրագնդի կեղևում թթվածնի և սիլիցիումի զանգվածային բաժինները հավասար են 0,48 և 0,28, համապատասխանաբար: Երկրակեղևում թթվածնի ատոմների թիվը քանի՞ անգամ է մեծ սիլիցիումի ատոմների թվից. 1) 2 2) 2,5 3) 3 4) 4
- Որքա՞ն է C, H, O, N, P, S կենսածին տարրերի պարունակությունը կենդանի օրգանիզմում ըստ զանգվածի (%). 1) 24 % 2) 97% 3) 76 % 4) 62%
- Ո՞ր մեծությունը կամ հատկանիշը կարող է փոփոխվել քիմիական ռեակցիաների ընթացքում. ա) մոլեկուլների թիվը, բ) ատոմների թիվը, գ) նյութի բնույթը, դ) նյութերի գումարային զանգվածը, ե) նյութերի գույնը. 1) բ,գ,դ 2) ա,գ,ե 3) ա,բ,ե 4) բ,գ,դ
- Ո՞ր շարքում են նյութերը ներկայացված ըստ մարդու օրգանիզմում դրանց զանգվածային բաժնի նվազման. 1) ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր 2) սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր 3) սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր 4) ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր
10. Ո՞ր շարքում են չվերականգնվող բնական պաշարների անվանումները.
1) բնական գազ, անտառային ծածկույթ, օդ, ջուր 2) մաքուր ջուր, բերրի հող, նավթ, ածուխ
3) բույսեր, կենդանիներ, մետաղներ, օդ
4) մետաղներ, բնական գազ, ածուխ, նավթ
- Քանի՞ քիմիական տարր է առաջացնում հետևյալ պարզ նյութերը` թթվածին, կարբին, սև ֆոսֆոր, օզոն, ալմաստ, կարմիր ֆոսֆոր, ֆուլերեն, գրաֆիտ, սպիտակ ֆոսֆոր.
1) 9 2) 3 3) 4 4) 5
- Ո՞ր քիմիական տարրի ատոմներն են մտնում թվարկված բոլոր նյութերի բաղադրության մեջ.նատրիումի պերօքսիդ, օզոն, ածխածնի(IV) օքսիդ, քլորակիր, ծծմբական անհիդրիդ, ազոտական թթու, ածխաթթու.
1) ծծումբ 2) քլոր 3) թթվածին 4) ածխածին
- Քանի՞ բարդ նյութ է գրված հետևյալ շարքում` ջրածին, թթու, գլյուկոզ, ազոտ, օսլա, ացետիլեն, երկաթ, ածխաթթու գազ, սպիտակուց, աղ, բութան, օզոն, քրոմի օքսիդ, կաուչուկ. 1) 5 2) 7 3) 8 4) 10
- Թվարկված երևույթներից ո՞րը ֆիզիկական չէ.
1) Ճոճանակի շարժումը 3) մեքենայի ընթացքը 2)փայտի այրումը 4) երկրագնդի պտույտը արեգակի շուրջ
- Հետևյալ երևույթներից որո՞նք են քիմիական.
ա) հեղուկ օդից ազոտի ստացումը ե) երկաթի ժանգոտումը
բ) մագնեզիումի այրումը թթվածնում զ) նավթի թորումը
գ) յոդի սուբլիմացումը է) նավթի կրեկինգը
դ) սոդայի փոխազդեցությունը աղաթթվի հետ
1) ա, բ, գ, դ 2) բ, դ, ե, է 3) բ, դ, ե, զ 4) ա, բ, գ, զ
- Նշված նյութերից ո՞րն է սենյակային ջերմաստիճանում գտնվում հեղուկ վիճակում.
1) աղ
2) սնդիկ
3) շաքարավազ
4) երկաթ
- Համապատասխանեցրե´ք նյութի հատկությունները և անվանումը.
Հատկություններ Անվանում
ա) բնորոշ հոտով թափանցիկ հեղուկ
բ) ջրում լուծվող սպիտակ պինդ նյութ
գ) մետաղական փայլով պինդ գունավոր նյութ
դ) ջրում քիչ լուծվող անհոտ, անհամ գազ
1) կավիճ
2) սախարոզ
3) քացախաքքու
4) թթվածին
5) յոդ
6) քլոր
Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ.
1) ա3, բ2, գ5 , դ4 3) ա3, բ2, գ5 , դ6
2) ա3, բ1, գ6 , դ4 4) ա6, բ1, գ5 , դ3
- Ո՞ր խառնուրդների բաղադրիչները կարելի է բաժանել թորման եղանակով.
ա) շաքարի և կերակրի աղի ջրային լուծույթի
բ) ամոնիումի նիտրիտի ջրային լուծույթի
գ) ացետոնի ջրային լուծույթի
դ) ացետոնի սպիրտային լուծույթի
ե) քացախաթթվի ջրային լուծույթի
զ) նավթի
1) ա,բ,գ,դ 2) բ,գ,դ,ե 3) ա,բ,ե,զ 4) գ,դ,ե,զ
- Համապատասխանեցրեք խառնուրդը և դրա բաղադրիչների բաժանման եղանակը.
Խառնուրդ Բաժանման եղանակ
ա) բենզոլ և ացետոն
բ) բարիտաջուր
գ) երկաթի և ցինկի փոշիներ
դ) աղ և ավազ
1) բյուրեղացում
2) մագնիսի ազդեցություն
3) թորում
4) լուծում, զտում և գոլորշացում
5) գոլորշացում
Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ.
1) ա1, բ2, գ3, դ4 2) ա4, բ1, գ5, դ3 3) ա3, բ5, գ2, դ4 4) ա3, բ4, գ2, դ1
- Ո՞ր խառնուրդների բաղադրիչները կարելի է բաժանել շոգիացման եղանակով.
ա) աղաթթվի
բ) կերակրի աղի ջրային լուծույթի
գ ) ամոնիումի հիդրօքսիդի ջրային լուծույթի
դ) կալիումի յոդիդի սպիրտային լուծույթի
ե) քացախաթթվի ջրային լուծույթի
զ) սպիրտի ջրային լուծույթի
1) ա,բ, զ (սխալ) 2) գ, դ 3) ա, ե, զ 4) բ, դ
2) սեղան, գրիչ, տետր, մատանի
3) երկաթ, քանոն, ոսկի, թթվածին
4) պղինձ, ջուր, արծաթ, մեթան
1) F, C, P, Si, Na
2) O, C, Li, K, Ba
3) P, O, C, Fe, N
4) K, Na, P, Fe, C
1) Ճոճանակի շարժումը 3) մեքենայի ընթացքը 2)փայտի այրումը 4) երկրագնդի պտույտը արեգակի շուրջ
1) աղ
2) սնդիկ
3) շաքարավազ
4) երկաթ
բ) ջրում լուծվող սպիտակ պինդ նյութ
գ) մետաղական փայլով պինդ գունավոր նյութ
դ) ջրում քիչ լուծվող անհոտ, անհամ գազ
2) սախարոզ
3) քացախաքքու
4) թթվածին
5) յոդ
6) քլոր
բ) բարիտաջուր
գ) երկաթի և ցինկի փոշիներ
դ) աղ և ավազ
2) մագնիսի ազդեցություն
3) թորում
4) լուծում, զտում և գոլորշացում
5) գոլորշացում
Комментариев нет:
Отправить комментарий