Մեր շրջապատում խնդիրները շատ են և գրեթե ամենուր: Ինձ թվում է՝ լուծման առաջին կանոնն այն է, որ պետք է հարգենք ցանկացած անձի ներկայություն մեր շրջապատում և հասկանանք ցանկացած մարդու իրավիճակը: Կարևոր է, որ հարգանքը լինի փոխադարձ: Պետք է սովորենք հարգել ցանկացած տարիքի անձի:
Շրջապատում տհաճ է, երբ մարդը լսում է բարձր երաժշտություն՝ հաշվի չառնելով, որ ինչ-որ մեկին կարող է երգի ոճը դուր չգալ, կամ հնարավոր է՝ մեկը հոգնած լինի, և նրան դա կխանգարի հանգստանալիս: Ինձ համար նաև մեծ խնդիր է ծխախոտի ծուխը: Ես ինքս ալերգիա ունեմ այդ ծխից և հասարակական տրանսպոտում վարորդի ծխելու պատճառով շատ հաճախ սկսում եմ խեղդվել: Դա նաև վնաս է հասարակության բոլոր անձանց համար: Հասարակական վայերում, ինձ թվում է, պետք է հարցնել կամ հնարավորինս քիչ օգտագործել ծխախոտ, մանավանդ երեխաների մոտ: Բոլոր խնդիրները առաջանում են հարգանքի և ուշադրության պակասից: Իսկ խնդիրների առաջացման դեպքում պետք է այն շտկել հանգիստ և խաղաղ խոսքով, այլ ոչ թե դարձնել իսկական վեճ, որը նույնպես կհանդիսանա հասարակական խնդիր:Հարգենք միմյանց և ամեն բան խաղաղ կընթանա:
Комментариев нет:
Отправить комментарий