Կարդում ենք գրաբար.
Զայսու ժամանակ միաբանեալ Ալանքլեռնականօքն ամենայնիւ, յինքեանսարկանելով եւ զկէս Վրաց աշխարհին`մեծաւ ամբոխիւ տարածեալ ընդաշխարհս մեր: Ժողովէ եւ Արտաշէսզիւրոց զօրացն բազմութիւն, եւ լինիպատերազմ ի մէջ երկոցունց ազգացնքաջաց եւ աղեղնաւորաց: Սակաւ ինչտեղի տայ ազգն Ալանաց, եւ գնացեալանցանէ ընդ գետն մեծ Կուր, եւ բանակիառ եզերբ գետոյն ի հիւսիսոյ եւ հասեալԱրտաշէս բանակի ի հարաւոյ, եւ գետնընդ մէջ նոցա:
Բայց քանզի զորդի Ալանաց արքայինձերբակալ արարեալ զօրացն Հայոց ածենառ Արտաշէս` զխաղաղութիւն խնդրէրարքայն Ալանաց, տալ Արտաշիսի զի՛նչեւ խնդրեսցէ. եւ երդմունս եւ դաշինսասէր հաստատել մշտնջենաւորս, որպէսզի մի՛ եւս մանկունք Ալանացասպատակաւ հինից ելցեն յաշխարհսՀայոց: Եւ չառնուլ յանձն Արտաշիսի առի տալ զպատանին` գայ քոյրպատանւոյն յափն գետոյն ի դարաւանդմեծ, եւ ի ձեռն թարգմանաց ձայնէ իբանակն Արտաշիսի:
- Կարդա այսպես.
երդմունս — երդմունըս
յաշխարհս — հաշխարհըս
յանձն — հանձն
յափն — հափըն
յինքեանս — հինքյանս
միաբանեալ — միաբանյալ
տարածեալ — տարածյալ
գնացեալ — գնացյալ
հասեալ — հասյալ
արարեալ — արարյալ
զիւրոց — զյուրոց
բազմութիւն — բազմություն
զխաղաղութիւն — ըզխաղաղություն
գետոյն — գետույն
քոյր — քույր
պատանւոյն — պատանվույն
տեղի տայ — տեղի տա
ի հիւսիսոյ — ի հյուսիսո
ի հարաւոյ — ի հարավո
2. Հետևություն արա՝
- բառասկզբում ձայնավորից առաջի՞նչ է կարդացվում յ-ն
Յ-ն ձայնավորից առաջ կարդացվում է <<հ>> - եա հնչյունակապակցություննինչպես է կարդացվում
<<եա>>ն կարդացվում է <<յա>> - իւ հնչյունակապակցությունն ի՞նչ էկարդացվում
<<իւ>>ն կարդացվում է <<յու>> - ոյ հնչյունակապակցություննինչպես է կարդացվում
<<ոյ>>ը կարդացվում է <<ույ>> - բառասկզբում բաղաձայնից առաջ զնախդիրն ինչպե՞ս ենք կարդում
- ա, ո ձայնավորներից հետո գրված յ-ին ինչպես ենք վերաբերվում։
Բառասկզբում բաղաձայնից առաջ <<զ>>ն կարդում ենք <<ըզ>> , իսկ<<յ>> հնչյունը ա-ից և ո-ից հետո կարդացվում է <<ու>>
Համեմատիր գրաբար տեքստըաշխարհաբարի հետ.
Այս ժամանակ ալանները, բոլորլեռնականների հետ միաբանվելով,Վրաց աշխարհի կեսն էլ իրենցկողմը ձգելով, մեծ բազմությամբգալիս սփռվում են մեր աշխարհում:Արտաշեսն էլ ժողովում է իրզորքերի բազմությունը, և տեղի էունենում պատերազմ երկու քաջ ևաղեղնավոր ազգերի միջև:Ալանների ազգը փոքր — ինչ հետ էնահանջում և մեծ Կուր գետնանցնելով` բանակ է դնում գետիափին` հյուսիսայինն կողմից.Արտաշեսն էլ գալով բանակում էգետի հարավային կողմում. գետըբաժանում է երկուսին:
Բայց որովհետև հայոց զորքերնալանների թագավորի որդունբռնում Արտաշեսի մոտ են բերում,ալանների թագավորը հաշտությունէ խնդրում` խոստանալով տալԱրտաշեսին` ինչ որ ուզի,առաջարկում էր նաև երդումովդաշինք անել, որ ալաններիերիտասարդներն այնուհետևչասպատակեն Հայոց աշխարհը:Երբ Արտաշեսը չի համաձայնումպատանուն հետ տալ, պատանուքույրը (Սաթենիկը) գալիս է գետիափը, մի բարձրավանդակ ևթարգմանների միջոցով ձայն էտալիս (խոսքն ուղղում է)Արտաշեսի բանակին:
3. Այս բառերն ու բառաձևրը գտիր ևդուրս գրիր գրաբար հատվածից.
ժողովում է- ժողովէ, լինում է, տեղիէ տալիս (նահանջում է)- տեղի տայ,անցնում է- անցանէ, բանակում է(բանակ է դնում)-բանակի առ, գալիսէ-գայ, ձայնում է (ձայն է տալիս)-ձայնէ, այս ժամանակ-զայսու ժամանակ, պատանու քույրը- քոյրպատանւոյն, գետի ափը- յափնգետոյն, Արտաշեսի բանակը-բանակն Արտաշեսի, գալով,հասնելով, միաբանվելով-միաբանեալ,բոլոր լեռնականներիհետ միաբանվելով- միաբանեալլեռնականօքն ամենայնիւ,ձերբակալելով- ձերբակալարարեալ, մեծ բազմությամբ-մեծաւ ամբոխիւ, երկու քաջ և աղեղնավորազգերի միջև- երկոցունց ազգացնքաջաց եւ աղեղնաւորաց, Ալաններիարքայի որդուն-զորդի Ալանացարքայի, գետը նրանց միջև- գետնընդ մէջ նոցա, երդումներ և դաշինք-երդմունս եւ դաշինս, ալաններիերիտասարդները-ալանացասպատակաւ:
4. Գրիր այս բառերի նույնանիշները(նույն իմաստն ունեցող բառեր).
Վրաց աշխարհ, Հայոց աշխարհ:
Յաշխարհս Վրաց, յաշխարհս Հայոց
Ի՞նչ վերաբերմունք ունի հեղինակնալանների նկատմամբ (գրիր և պատճառաբանիր):
Ի՞նչ իմացար Արտաշեսի և Սաթենիկի մասին:
Արտաշեսը արքա էր, որը իր զորքի հետ պատերազմում էր Ալլաների դեմ:Ալլաների նահանջումից հետո Արտաշեսը հրաժարվում է պատանուն վերադարձնել նրանց, անգամ այն դեպքում, երբ Ալլաների թագավորը խոստանում է ամեն բան անել: Հետո գետի ափ է գալիս Սաթենիկը՝ պատանու քույրը, իր եղբորը օգնելու նպատակով:
Комментариев нет:
Отправить комментарий