Դարեր շարունակ ուժեղ և համարձակ մարդիկ ապրում էին մի տափաստանում ։ Խավարչտին անտառը շրջապատում էր ամբողջ տափաստանը, իսկ չորրորդ կողմում տափաստանն էր։ Մի անգամ տափաստանից եկած տարբեր ցեղեր հայտնվեցին, գրավելով տափաստանը ամբողջովին, և քաջ մարդկանց դուրս արեցին իրենց բնակավայրից։ Քշեցին նրանց խավարաչտին անտառներ, որտեղ բոլոր ծառեռի ճյուղերը հյուսված էին։ Անտառը շատ մութ էր և ճահիճներով պատված, մարդկային պայմաններ չէին ինչպես հասկացաք։ Այդպես գարշելիության մեջ՝ կարոտ լույսին և մաքուր օդին ,անգործությունից ամեն օր չգիտեին ինչ անել, միայն օր ու գիշեր մտածում էին, թե ինչպես դուրս գալ այս դժոխքային անտառից։ Մի օր էլ այնքան են հոգնում այդ վիճակից, որ ինչ որ մեկը առաջարկում է․
-Եկեք գնանք թշնամիների մոտ և դառնանք ստրուկ, միայն թե այստեղից դուրս գանք։
Սակայն այդ ժամանակ, մի գեղեցիկ երիտասարարդ ՝անունը Դանկո առաջ է գալիս և ասում․
- Մենք կգտնենք այդ ճանապարհը և դուրս կգանք այստեղից, ես ձեզ կառաջնորդեմ։
Այսպես Դանկոն զվարթ ուրախ առաջնորդում էր իր մարդկանց դեպի տափաստան։ Մարդիկ այդքան էլ չէին հավատում Դանկոյին, նրանք վստահ չէին, որ Դանկոն նրանց տուն կառաջնորդի։
Ճանապարհի ընթացքում սկսում է փոթորինկը։ Կարծես թե աշխարհի բոլոր գիշերները հավաքվել էին այդտեղ։ Մրիկը ոռնում էր, և մութը պատել էր անտառը։ Մարդիկ զայրացան և ամբողջը թափեցին խեղճ Դանկոյի գլխին։
- Մենք քեզ վստահեցինք, մի անփորձի, դու մեզ խաբեցիր և կպատժվես քո կյանքով։
Այդպես Դանկոյի աչքերը ավելի պայծառ շողացին ու վառվեցին։ Իսկ մարդիկ կարծեցին, թե նա զայրանում է և օղակը ավելի ձգեցին։
Դանկոն չգիտեր ինչ անել, կրցքավանդակը պատառոտեց և հանեց իր սիրտը։ Նրա սրտից վառ պայծառ լույս էր շողում։ Այդ լույսով նրանք առաջնորդվեցին դեպի իրենց տափաստան։ Սրտից արյունը գալիս ու գալիս էր։ Երբ հասան, Դանկոն հպարտ սկսեց ծիծաղել և մահացավ՝ կողքին իր վառ բաբախող սիրտը։
Комментариев нет:
Отправить комментарий