вторник, 23 января 2018 г.

Հինայի գիշերը

Թուրքական ավանդույթի համաձայն, խնջույքը տևում է երեք օր: Առաջին օրը հարսի օժիտը տեղափոխում են փեսայի տուն, այնուհետև այն տուն, որտեղ ապրելու են նորապսակները: Դա շատ գեղեցիկ հանդիսություն է: Փոխադրամիջոցի առջևի մասում, որը տեղափոխում է օժիտը` նստում են երաժիշտները, որոնք թմբուկ և ագուռ են նվագում: Ծեսը տեղափոխվում է նշված վայր, որտեղ երիտասարդ զույգը պետք է ապրի հարսանիքից հետո: Այդ կամ հաջորդ օրը հարսի բարեկամները օգնում են դասավորել օժիտը տան մեջ:



Հաջորդ օրը հարսի համամի օրն է: Ընտրյալը իր ընկերների և բարեկամների հետ միասին գնում է համամ(համամը թուրքական բաղնիքն է): Նրանք այնտեղ լվացվում են և մոմեր են վառում: Դրանից հետո աղջիկը դուրս է գալիս համամից, նրա գլուխը հանդիսավոր ծածկում են գեղեցիկ, ասեղնագործված թաշկինակով:

Այդ նույն գիշերն էլ կատարվում է հինայի արարողությունը: Այդ ծիսակարգը միայն կանանց համար է: Տեղի երաժիշտները ուրախացնում են հյուրերին, մինչ հինայի պատրաստման ավարտը: Երբ հինան պատրաստ է լինում, ընտրյալը հագնում է ազգային հագուստը: Նա նստում է կենտրոնում, իսկ նրա գլուխը ծածկում են կարմիր, ասեղնագործված գլխաշորով: Երաժիշտները և հյուրերը սկսում են երգել ազգային-ավանդական երգեր, մինչ հարսը և նրա բարեկամները սկսեն լացել:Այդ նույն ժամանակ  հարսի մայրը կամ ընտանիքի անդամներից տարիքով կին հարսի ձեռքերը հինա է դնում: Այնուհետև սկսում են պարերը:

Կա ավանդույթ, որի համաձայն նշանադրությունից կամ ամուսնությունից առաջ հագուստ են գնում և այն պահում են, այսպես կոչված  հարսանեկան կապոցի մեջ: Փեսայի ընտանիքը, որպես կանոն գնում է մոտավորապես երեքից-հինգ ձեռք հագուստ, ներքնաշոր և կոշիկ ` հարսի համար և այդ ամենը ուղղարկում հարսանյաց զգեստի հետ հինայի երեկոյին: Հարսի ընտանիքը նույնը փեսայի համար է անում:


Ռուսերեն տարբերակը










Комментариев нет:

Отправить комментарий