Ձմռան մի գիշեր էր: Վեդիի գյուղերից մեկում մի որսորդի էին հյուր ընկալել: Որսորդը տխուր մի մարդ էր: Այտը կապած: Հյուրասիրվելուց հետո նրանից հարցրեցին, թե ինչ է պատահել նրա երեսին: Տանտերը միանգամից հանեց դեմքի վիրակապը: Նրա աչքը չկար: Դրա տեղը միայն երևում էին ոսկորները: Անհարմար լռությունը շեղելու համար տանտերը սկսեց խոսել: Նա պատմում էր որ, որսորդություն շատ էր սիրում և մի օր հրացանը ձեռքին վազում էր աղվեսի հետևից: Ու հանկարծ նա ընկավ մի փոսի մեջ: Շատ էր տանջվում, ցանկանում էր դուրս գալ այդ փոսից, բայց չկարողացավ: Նա շարունակում էր պատմել, որ այդ փոսի մեջ օձ նկատեց: Օձ չէր, այլ մի վիշապ էր: Վախից քարացել էր:
Չգիտեր ինչ աներ: Օձը անդադար նայում էր որսորդին: Հետո սկսեց շարժվել դեպի որսորդը: Նայեց, նայեց, իսկ հետո ամբողջ մարմնով փաթաթվեց նրան: Որսորդը մտածեց, որ օձին իր մարմնի ջերմությունն էր դուր եկել: Սարսափից դեռ քարացած մնացել էր, բայց հիշեց, եթե օձին չնեղացնես, նա կբարեկամանա քեզ հետ: Օձը քնեց: Երբ արթնացավ, սկսեց անդադար նայել որսրոդին: Իսկ հետո ձեռքը լիզեց: Որոսորդը վախվխելով շոյեց օձին: Կեսօրի մոտ, օձը սողաց փոսից դուրս: Որսրոդը կրկին փորձեց դուրս գալ, բայց չկարողացավ: Մեկ ժամ անց նա ձայն լսեց: Օձը վերադարձավ մի նապաստակ բերանի մեջ: Որսը գցեց իր դիմաց: Օձը որսորդին հասկացնում էր, որ կեր այս նապաստակը: Սկզբում մտածեց, եթե չոր խոտերից կրակ անի, որ նապաստակը խորովի, ապա օձը կարող է ուրիշ բան մտածել: Նա մեկ օր սպասեց, երբ օձը դուրս եկավ փոսից նա խորովեց նպաստակը: Կեսը նա կերավ, կեսն էլ օձի համար պահեց: Նրա համար օձը երեք օր միս էր բերում, բայց արդեն ծարավ էր: Օձը տեսնում էր թե որսորդը ինչպես է, լացում: Նայեց նայեց, ու սողաց դեպի որսրոդը: Պոչից բռնվեցի ու թափով որսորդին դուրս հանեց այդ փոսից: Ու հասցրեց դեպի գյուղը: Արդեն մեկ ամիս էր անցել: Օձ հավաքողները լսելով որսորդի պատմությունը գյուղ էին եկել: Նրանք իրենից հարցրեցին օձի տեղը, բայց սկզբում որսրոդը ոչինչ չասեց: Իսկ հետո գումար առաջարկեցին և որսրոդը գայթակղվեց:Այդ կենդանուց ամաչում էր: Նա թաքնվեց թփերի մեջ, որպիսի օձը նրան չտեսնի: Օձին
բռնեցին և փակեցին երկաթյա մի վանդակում: Օձը նկատում է որսորդին, ֆշշցնում ու թքում է որսրոդի երեսին: Դրանից հետո նրա դեմքի միսը սկսեց փթել ու թափել:
Օձի դեմքը դեռ չի մոռացել: Երևի օձն էլ նրան է հիշում և մտածում է, որ նա մարդ չէր,
նրան գումարի դիմաց ծախեց:
Комментариев нет:
Отправить комментарий