понедельник, 11 декабря 2017 г.

Վանդակում երգել չի լինի

Սիամի արքան ուներ յոթ դուստր: Վեցը չար էին, իսկ մյուսը գեղեցիկ և սքանչելի բնավորության տեր մարդ էր:Արքան մի սովորություն ուներ և ծննդյան օրը ոչ թե նվերներ էր ստանում, այլև նա էր նվերներ տալիս: Նա իր աղջիկներին մի գեղեցիկ թութակ է նվիրում: Աղջիկներ նրան կերակրում էին, խոսել էին սովորեցնում:Մի օր արքայադուստր Մերին գնաց և տեսավ, որ թութակ սատկել է:Մերին սկսեց լաց լինել, ոչ ոք չկարողացավ նրան հանգստացնել և հանկարծ սենյակ մտավ մի գեղեցիկ թռչնակ: Սկսեց երգել, երգն ավարտելուց հետո արքայդուստրը էլ լաց չէր լինում և մոռացել էր թութակի մասին: Թռչնակ ասաց, որ նրա թութակի նման գեղեցիկ չէ, բայց կարող է ամեն օր նրա համար երգել: Աղջիկը շատ էր ուրախացել և նրանք այդ օրվանից մտերմանում են: Արքայադուստրի քույրեր սկսում են նախանձել և մտածում են ինչ անեն, որ քրոջ երջանկություն պակասի:Գնում են Մերիի սենյակ և ասում.

-Մեր խեղճ քույրիկ, ցավում ենք թութակի համար, բայց մեք փող ենք հավաքել, որ քեզ համար գեղեցիկ, կանաչ թութակ գնենք:
- Ինչի՞ս է պետք թութակը, եթե ես ունեմ թռչնակ, որը ինձ համար ամեն օր գեղեցիկ երգեր է երգում:
-Անմտություն է խոսել սեփական թռչնակի մասին, եթե նա ամեն րոպե կարող է հեռանալ: Նրան փակիր մի վանդակում, որ ապահով լինես:
Արքայադուստր մտածեց և որոշեց բաց չթողնել նրան և փագեց ոսկյա վանդակում:Թութակի համար շատ զարմանալի էր, որ նա վանդակի մեջ է և արքայադուստրին ասաց.
-Սա ի՞նչ կատակ է:
-Կատակ չէ: Միայն այս գիշեր մնա այդ տեղ, քանի որ մայրիկիս կատուներին տեսա իմ սենյակում և դու վանդակում ավելի ապահով կլինես:
Թռչնակ  կուշտ հաց է ուտում և սկսում է երգել: Սակայն երգ կեսից նդատում է:
-Չգիտեմ, թե ինչ է կատարվում, բայց երգելու տրամադրություն չունեմ այսօր,-ասում է թռչնակ:
-Դե ուրեմն քնիր,-ասաց Մերին:
Առավոտյան աղջիկը արթնացավ թռչնակի ձայնից:
-Վեր կաց, վեր կաց, բացիր վանդակի դուռը, ես ուզում եմ թռչել:
-Հիմարիկ, ավելի լավ է նստես քո ոսկե վանդակում, քեզ ամեն օր երեք անգամ միրգ և ուտելիք են տալիս:Ես քեզ վանդակում եմ պահում, որովհետև քեզ շատ եմ սիրում:Սկսիր երգել և մոռացիր վշտերիդ մասին:
- Ինչպե՞ս մոռանամ, ես ուզում եմ թռչել, չեմ ուզում փագված մնալ այս վանդակում:
Առավոտյան աղջիկը թութակին գտավ վանդակի հատակին՝ ընկած և ճչաց:
-Արթնացիր, արթնացիր,- նրան հանեց վանդակից և շունչ քաշեց, փոքրիկ թռչնակի սիրտը դեռ բաբախում էր:
Աղջկա արցունքներ թափվեցին թռչնակի վրա, և տեսնելով, որ նա վանդակում չէ՝ ասաց.
-Ես չեմ կարող երգել, եթե չեմ թռչում,իսկ եթե չերգեմ կմահան:
-Ստացիր քո ազատությունը, ես քեզ վանդակում էի պահում, որովհետև շատ էի սիրում և ուզում էր ամբողջովին իմը լինեիր, բայց գնա և թռչիր, արա այն ինչ ուզում ես:

Արքայադուստրը չկարողացավ զսպել իր արցունքները, քանի որ դժվար էր ուրիշի երջանկություն սեփական երջանկությունից վեր դասել:

Комментариев нет:

Отправить комментарий