четверг, 19 октября 2017 г.

Հայոց հնագույն մայրաքաղաքները

Կար մի բլուր, որը հարուստ էր բուսականությամբ, կաին ապառաժներ, բազալտ և շինարարության համար անհրաժեշտ քարեր: Արամայիսը դեռ վաղ ժամանակներից շատ էր անցնում այդ բլրի կողքով և մտածում էր, որ իսկական ամրոց կառուցելու վայր է:Հոր մահից հետո նա շարունակում է նրա աշխատանքը:Մի քանի տղամարդկանց հետ Արամայիսը բարձրանում է բլուրը` առանց դադար առնելու:Բլուրն ուներ հարթակներ, տեղ-տեղ ժայռեր կաին:Դա ամենաբարձր ժայռներ, որտեղից գեղեցիկ տեսարան էր բացվում:

Մարդկանց բարեկեցիկ կյանք ապահովելու համար Արամայիսը Հայքի ժողովրդին որոշում է հավաքել այդ տեղ, շուրջ բոլորը ծառեր, պտղատու այգիներ տնգել և իշխել իր ցեղը:Արամայիսի հրամանով հենց հաջորդ օրը  նամակներ ուղղարկվեցին Հայք ` վարպետներ և շինարարներ բերելու համար: Հարյուրավոր մարդիկ էին աշխատում այդ շինության համար:Բոլոր վարպետները ունեին իրենց աշխատանքը:Աշխատում էր նաև Արամայիսը մտածելով, եթե բլուրը կրելու է իր անունը, ապա նրա աշխատանքը շինարարության ընդացքում պարտադիր է: Նա թողել էր իր հարստությունները և ընտանիքի հետ տեղափոխվել այդ փոշոտ վայրը: Նա հետևում էր շինարարների աշխատանքին և նրանց հետ մեկտեղ աշխատում: Այդ քաղաքը անվանվեց նրա անունով` Արմավիր, իսկ տարիներ հետո փոխվեց Հոկտեմբերյան:Հայոց առաջին քաղաքը ուներ այսպիսի պատմություն:

Комментариев нет:

Отправить комментарий